Tuesday, 14 05 2024
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է

«Գողական ռազբորկան հիմք են ընդունել ու ինձ մեղադրել…». Թևոսիկի եղբոր սպանության գործով մեղադրյալի նոր վարկածները

Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ շարունակվեց Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության կազմակերպման, այդ սպանությունը կատարողին սպանելու և ապօրինի զենք, զինամթերք ձեռք բերելու, պահելու, կրելու, գործադրելու համար մեղադրվող Իսրայել Սարգսյանի գործով դատական քննությունը:

46-ամյա Իսրայել Սարգսյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ, 104 հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետերով և 235 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ Իսրայել Սարգսյանը կազմակերպել և օժանդակել է Մովսես Ներսիսյանի կողմից Արթուր Սաֆարյանի սպանության կատարմանը, ապա այդ հանցանքը թաքցնելու նպատակով կյանքից զրկել է սպանության կատարող Մովսես Ներսիսյանին:

Բացի այդ, Իսրայել Սարգսյանը, ըստ մեղադրանքի, ապօրինի ձեռք է բերել, կրել ու գործադրել  է «ՏԿ» մոդելի ատրճանակ, փամփուշտներ և այլ ռազմամթերք:

Թևոսիկի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի սպանության ենթադրյալ կատարողի՝ Մովսես Ներսիսյանի դիակը հայտնաբերված չէ:

Ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի դեմ մեղադրական ցուցմունք տված Տիգրան Ա.-ն գործով վկայի կարգավիճակ ունի:

Այս դատական նիստին սկսեց ցուցմունք տալ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը: Նրա ցուցմունքի մեխը կազմում էին կասկածները վերոհիշյալ Տիգրան Ա.-ի վերաբերյալ, քանի որ Տիգրան Ա.-ն  Արթուր Սաֆարյանի սպանությունից ու Մովսես Ներսիսյանի ենթադրյալ սպանությունից հետո՝ 2014 թվականի փետրվարի 3-ին իրենց տանը հանդիպել, զրուցել է Իսրայելի հետ, գաղտնի ձայնագրել է խոսակցությունը, որտեղ Իսրայելը խոսել է այն մասին, թե ինքն է պատվիրել  Արթուրի սպանությունը, հետո էլ հյուրանոցի սենյակում սպանել է Մովսեսին ու մարմինը տարել-գցել է իրեն պատկանող հողամասի մոտակայքում գտնվող ջրհորի մեջ: Այս խոսակցության ժամանակ Իսրայելը երդվել է երեխաների արևով, հայհոյանք է տվել սուտ խոսողի հասցեին՝ մի խոսքով՝ ամեն ինչ արել է՝ Տիգրանին համոզելու համար, որ ինքն է կատարել:

Տիգրան Ա.-ն իր կատարած ձայնագրությունը ներկայացրել է իրավապահներին, ինչից հետո Իսրայելը ձերբակալվել է, նրան մեղադրանք է առաջադրվել:

Դատարանում Իսրայել Սարգսյանի ցուցմունքի սկզբնական մասը կազմում էր վերլուծությունը՝ Տիգրան Ա.-ն Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո կասկածելի պահվածք է դրսևորել, նա պատճառներ ուներ Արթուրին սպանելու, քանի որ «ամբողջ քաղաքին էր հայտնի»՝ Թևոսիկն ու Տիգրանը թշնամացել էին գումարային հարցերի պատճառով: Թևոսիկին դուր չի եկել, որ Արթուրը Տիգրանին է կարգել իր երեխաների քավոր:

Իսրայելն իր ցուցմունքում նշեց, թե դեպքերի ժամանակահատվածում Տիգրանի ֆինանսական վիճակը լավ էր, իսկ Արթուր Սաֆարյանը պարտքեր ուներ՝ 130 հազար դոլար պարտք էր: Եվ ամբաստանյալը խիստ կասկածելի համարեց, որ Արթուրի «պանիխիդայից» հետո Տիգրանը որոշել է մարել նրա 130 հազար դոլար պարտքը: Ամբաստանյալը շեշտեց՝ խոսքը 1300 դոլարի մասին չէր. «Էս երկրում ո՞ր մեկն ա տենց բան արել… կասկածում ես՝ խի՞… Եթե լավ ընկեր էր, թող մինչև մարդու մահանալը փակեր նրա պարտքը… Բայց նա ուզում էր ցույց տալ մարդկանց՝ մի քանի ընկերների…»:

Ամբաստանյալը կասկածելի համարեց նաև այն, որ 2014 թվականի հունվարի 27-ին Արթուր Սաֆարյանը սպանվել է, իսկ փետրվարի 1-ին Տիգրանն իր տանը խնջույք է արել ու նշել է 50-ամյակը: Ինքը մտել է նրա տուն, բայց առաջ չի գնացել, տոնական սեղանի շուրջ չի նստել. «Մտնում ես մի օջախ՝ մարդիկ նստած են, ծնունդ են անում, բայց դրանից առաջ ընկեր ա մահացել, էդ մարդու սանիկների հերը… Ո՞նց կարաս մտնես էդ օջախ, ի՞նչ կմտածես…»:

Իսրայելը մեջբերեց Տիգրան Ա.-ի ու նրա ընկերոջ հեռախոսազրույցից մի հատված, որտեղ Տիգրանը, ակնարկելով Թևոսին, «սատանի թվերով սատանա» է անվանել նրան, ասել է, թե եղբոր թաղմանը նրա աչքերից մի հատ արցունք չընկավ…»:

Իսրայելը մեջբերեց Թևոսիկի խոսքը, որ վկաներից մեկն էր հիշել. «Մի քանի անգամ ասել եմ Արթուրին, որ էդ մուտիլովչիկ Տիգրանին հանկարծ քավոր չկանգնացնի…»:

Ինքը՝ Իսրայելը, Տիգրան Ա.-ի մասին ասաց. «Նենց  չի, որ ինքը սուրբ տղայա՝ ընտանիք, քավոր, սանիկ հարգող…»:

Ըստ Իսրայելի՝ իրավապահներին ներկայացրած ձայնագրությունը մոնտաժված է, մոնտաժը կատարել է մասնագետը՝ Տիգրանի պատվերով. «Տիգրանը շակալի պես ձայնագրել ա մեր խոսակցությունը, գցել ա ֆլեշկի վրա, տվել ա Հ.-ին, ով գիտի՝ ինչ ձևով մոնտաժի, որ իրավապահները Տիգրանին չմեղադրեն… Եթե Տիգրանը մաքուր տղա էր, ես էլ իրա ընկերոջն էի սպանել ու ձայնագրության մեջ ասել էի դրա մասին, էլ ինչի՞ ա ձայնագրությունը տվել մոնտաժելու, ոնց կար՝ թող հանձներ իրավապահներին, իրավապահները որոշեին՝ ով ա մեղավոր…»:

Իսրայելը հիշեց ձայնագրության վերաբերյալ կատարված փորձաքննության եզրակացությունը առ այն, որ «ձայնագրությունն անընդհատ չէ… առկա են ընդհատումներ, բառերի կիսատ արտաբերումներ…»:

Ըստ ամբաստանյալի՝ այդ ձայնագրությունը իրավապահները կոպիտ կերպով օգտագործել են իր՝ Իսրայելի դեմ… «Ձայնագրությունը ծերից ծեր սուտ ա, մուտիլովկա ա… Իրավապահներն էլ ասել են՝ ըհը, Իսոն պատմում ա, որ ինքն ա սպանություն պատվիրել, ինքն ա սպանել, մի հատ էլ քֆուր ա արել, ուրեմն՝ հաստատ ինքն ա… Էլ չեն քննել, սկսել են ճնշումներ բանացնել, որ վկաները իմ դեմ ցուցմունքներ տան…»:

Միաժամանակ Իսրայել Սարգսյանն ընդունեց, որ ձայնագրված խոսակցության մեջ Տիգրանի հետ ինքն է խոսում, իր արտասանած բառերն են, սակայն նա համոզմունք հայտնեց, թե մոնտաժն այնպես է կատարվել, որ իր ասածները ճիշտ չեն հասկացվում…

Իսրայել Սարգսյանը նշեց, թե ինքը ինֆորմացիա ունի, որ Արթուր Սաֆարյանի սպանությունից երկու օր առաջ Մոսկվայից Երևան են եկել հանցավոր աշխարհի երկու ներկայացուցիչ: Նրանք, ըստ Իսրայելի, հայտնի են որպես քիլեր, բայց ինքը նրանց անունները չգիտի : Արթուրի սպանության օրը նրանք տարբեր ժամերի մեկնել են Երևանից… Սպանությունից առաջ Արթուրը ծանոթուհուն ասել է, թե Մոսկվայից եկել է իր թշնամին, ինքը գնում է նրա հետ հանդիպման…

Ըստ Իսրայելի՝ իրավապահները այս վարկածը չեն ստուգել, քննություն չեն կատարել: «Իսրայելը պիտի նստի՞ նրանց փոխարեն… Ես չեմ պատրաստվում… Ես կապացուցեմ, որ տվյալ հանցագործության մեջ ես չկամ…»:

Իսրայել Սարգսյանը դժգոհեց, որ իր բռնվելուց հետո ոստիկանները «ստեղծել են մի փոքր ֆիլմ, տասն օրից ավել այդ ֆիլմը «պտտել են բոլոր կանալներով՝ ինչպես է Իսրայելը կատարել սպանությունը…»:

Սակայն, ըստ Իսրայելի, տարբեր տեսախցիկների տեսաձայնագրած նյութերի մեջ չեն երևում որակյալ պատկերներ, մեքենաների մոդելներ ու համարանիշեր, այլ անհատականացման տվյալներ, որոնք հստակ մատնացույց կանեին, որ ինքն է կատարել մեղսագրված արարքները. «Ինչ-որ ձայնագրության հիման վրա չի կարելի մարդու վրա երկու հատ սպանություն դնեն, տենց ո՞նց կարա լինի…»:

Կա վկայություն, որտեղ Իսրայելը իր մտերիմ Էդգարին հարցրել է. «Եթե կալոդեցի մեջ մարդ գցեմ, ո՞նց կլինի»: Իսրայելը նշեց, որ Էդգարին ինքը բոլորովին այլ բան է ասել՝ ինքը հողամաս ուներ, որը ցանկանում էր վաճառել: Հետո արժեքն ընկել է, այլևս իմաստ չուներ վաճառելը, ինքը մտածել է այնտեղ տուն կառուցել ու հարցրել է՝ «կանալիզացիայի-բանի հարցերը ո՞նց կլինեն», հիշել է նաև, որ այնտեղ «կալոդեց կա»: «Էդ մեր տարածքն ա, ես չէի հասկանո՞ւմ՝ մարդ գցեմ կալոդեցը՝ ինչ կլինի, որ պիտի մի հատ էլ Էդգարին հարցնեի… Եվ ո՞ւր է էդ խոսակցության ձայնագրությունը, ո՞վ կարող ա հաստատ ասել, որ ես նման հարց եմ տվել…»:

Իսրայելը հիշատակեց, որ Արթուր Սաֆարյանի սպանությունից հետո նրա երեխաների քավորի՝ Տիգրանի հեռախոսները դրել են «պռասլուշկի տակ»՝ ուրեմն՝ օպերատիվ աշխատողները խոսել են Թևոսի, Արթուրի ընտանիքների հետ ու հասկացել են, որ կարան կասկածներ լինեն Տիգրանի վրա՝ հասարակ տրամաբանության մասին ա խոսքը»:

Ամբաստանյալն ասաց. «Կարող ա կանխորոշված ա արդեն իմ վճիռը, բայց ես կապացուցեմ իմ անմեղությունը, կա Եվրոպական դատարան: Ամեն մարդ իրա չափով պատասխան ա տալու, ես խոսք եմ տալիս…»:

Ըստ Իսրայելի՝ Տիգրան Ա.-ն ցանկացել է Մովսեսին «մատաղացու անել» Թևոսիկի մոտ՝ Արթուրի սպանության համար: Բայց Իսրայելը պնդեց, որ «Մովսեսը չկա Արթուրի սպանության մեջ… Մովսեսը նորմալ տղա էր… Ոչ ոք չի կարա ասի, որ Մովսեսը քիլեր ա էղել… Նա չէր կարա էդ հանցագործությունն անի… Մովսեսին ուզում են վատաբանեն…»:

Իսրայելը իր մասին ասաց. «Ես արմատներով գետաշենցի եմ: Մենք՝ գետաշենցիներս, մի հատ կոդեքս ունենք, անկախ՝ լավն ա, թե վատն ա՝ իրավունք չունեն մարդուն շակալների բերանը տան… Ես մի բան ասեմ… Օրինակ՝ պահանջում եմ «դետեկտոր լժի»՝ բերեք, հարց տվեք ինձ ու Տիգրանին, թող պարզ երևա՝ ով ա ճիշտ…»:

Այնուամենայնիվ, Իսրայելը անդրադարձավ այն հարցին, թե ինչու է ինքը Տիգրանի հետ խոսակցության ժամանակ ասել, թե ինքն է պատվիրել Արթուրի սպանությունը, ինքն է սպանել Մովսեսին, դեռ երդվել ու քֆուր էլ է արել՝ վստահեցնելու համար, որ ճիշտ է ասում:

Ըստ Իսրայելի վարկածի՝ քանի որ Տիգրանի պահվածքը շատ կասկածելի էր Արթուրի սպանությունից հետո, ինքը որոշել է ստուգել նրան ու խոսակցության ժամանակ ասել է, թե ինքն է պատվիրել սպանությունը, ինքն է կատարել երկրորդ սպանությունը. «Ես մտածում էի՝ ուդառը վերցնեմ իմ վրա, իրականությունը հասկանամ՝ ինչ ձևի իրան կպահի Տիգրանը…»: Դրա համար է նա Տիգրանին ասել՝ «Արթուրին խփեցինք, Թևոսիկը թուլացավ… Իմ ու քու կյանքը փրկեցինք…»:

«Բայց իմ տակտիկան անհաջող դուրս էկավ… . Ես դա խոսել եմ մեր համար՝ մեր շրջապատի, ոչ թե իրավապահների համար… Ինձ պետք էր, որ Տիգրանը համոզվի, թե ես կամ դրա մեջ, որ ես էլ համոզվեի՝ իրականում ինքը կա՞ դրա մեջ… Չեմ ուզում պուբլիկավատ անեմ՝ ինչ եմ խոսել… Ես Մոսոյի անուն չեմ տվել… Տիգրանն ա Մովսեսի անունը տվել՝ ծիպա՝ Մովսեսը կար էդ գործի մեջ… Տիգրանն ու Մովսեսը թեմաներ են ունեցել, գումարային պահեր կային… Տիգրանը գիտեր՝ Մովսեսը ինչ «Մերսեդես» էր քշում… Մովսեսը քաղաքում էլ պրոբլեմներ ուներ… Բայց Մովսեսը վաբշե չկար էս գործի մեջ… Ես ինչի՞ պիտի Արթուրին սպանեի, մեր հարաբերությունները լավ են եղել… Տիգրանի արած ձայնագրության խոսակցությունն էդ ձևի չի էղել, շիկացած վիճակով ա վերջացել… Բայց Տիգրանը նենց ա մոնտաժել՝ ծիպա՝ ես եմ պատվիրել Արթուրի սպանությունը, Մովսեսին ես եմ ուղարկել սպանելու… Բայց ես նորմալ մարդ եմ… Տենց չի, որ Մովսեսի տռուպը չգտան՝ բախտս բերեց, ամեն տեղ բախտս բերեց՝ ապացույցներ չկան… Եթե էդպես է՝ խի՞ բախտս չբերեց՝ ես ստեղ ի՞նչ եմ անում… Կա մի մուտիլովկա ձայնագրություն, կա մի շակալ, որ էդ ձայնագրությունն արել ու ներկայացրել ա, բայց թող մաքուր ձայնագրությունը ներկայացներ… Իրավապահները գողական ռազբորկան հիմք են ընդունել ու ինձ մեղադրել են…»:
Իսրայելը հայտարարեց, թե Մովսեսը բոլորովին էլ սպանված չէ, նա… հեռացել է Հայաստանից, ինքն է նրան խորհուրդ տվել՝ ոտներդ վեր կալ ու գնա ստեղից, քեզ մատաղացու են անելու, մեկա ՝ վաղը-մյուս օրը բացահայտվելու ա ճիշտը… Մովսեսը ողջ ա, ինձնից ու ձեզնից էլ առողջ ա… Ես չեմ ասում, թե Տիգրանն ա Արթուրին սպանել, ես ասում եմ, որ Տիգրանի պահվածքը տարօրինակ էր…»:

Իսրայելը պնդեց, որ 2014 թվականի փետրվարի 1-ին ինքը Մովսեսին չի հանդիպել, նրա մեքենան չի նստել, նրա հետ «Մագնում» հյուրանոց չի գնացել, նրան չի սպանել: Այդ օրը չորս մեքենայով «7-րդ վարչության աշխատողները հետևել են», ո՞ւր է նրանց արած գոնե մեկ լուսանկարը, ո՞վ է իրեն տեսել Մովսեսի հետ կամ Մովսեսի մեքենայի մեջ…

Տիգրանի հետ խոսակցության ժամանակ ինքն ասել է հյուրանոցի սենյակում Մովսեսի գլխից հոսած արյան «լուժայի» մասին, ասել է, որ երկու ժամ այդ սենյակում մաքրել է արյան հետքերը, Մովսեսին դրել է մեքենայի «բագաժնիկի մեջ», տարել-գցել է իր հողամասի մոտ գտնվող «կալոդեցը», Մովսեսի մեքենան էլ թողել է օդանավակայանի մոտ…

Զարմանալի զուգադիպությամբ՝ գործով արյան հետքեր են հայտնաբերվել հենց հյուրանոցի սենյակում, ջրհորի մոտ, Մովսեսի մեքենան էլ եղել օդանավակայանի մոտ…

Այս զուգադիպությունների մասին հարցին Իսրայելը պատասխանեց, թե իր մոտ եկել էր մի մարդ՝ Արմեն անունով, նրան իր մոտ ուղարկել էր Մովսեսը, նա «պադեզդում» իրեն հանդիպել ու  պատմել է, թե Մովսեսը հյուրանոցի համարում ու ջրհորի մոտ հատուկ արյան հետքեր է թողել, որ կարծեն՝ սպանված է… Սակայն նա Հայաստանից ողջ-առողջ հեռացել է, ոչ ոք չպիտի իմանա՝ որտեղ է նա, ինքն էլ չգիտի… Բացի այդ՝ ինքը կալանքի տակ է, չի կարող նրա հետ «կապնվել»:

Իսրայելը նշեց, որ նախաքննական ցուցմունքում ուրիշ բաներ է ասել. «Չէի պատկերացնի, որ Տիկո կոչեցյալը ձայնագրել է մեր խոսակցությունը, մի հատ էլ մոնտաժ է արել… Երբ իմացա, պահանջեցի, որ մեզ առերեսեն, բայց չառերեսեցին, ասին՝ դատարանում կտեսնես, հարցերդ կտաս…»:

Իսրայելը իրեն առաջադրված մեղադրանքի մասին ասաց. «Իմ վրա կինո ա նկարած…»:

Նա իր վերջնական կարծիքը չուզեց հայտնել՝ Տիգրանը կապ ունե՞ր Արթուրի սպանության հետ. «Չեմ պատասխանի»:

Ամբաստանյալի հարցաքննությունը կշարունակվի մայիսի 24-ին: Հնարավոր է՝ մեղադրանքի կողմը միջնորդություն անի ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները հրապարակելու վերաբերյալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում