Tuesday, 14 05 2024
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը

Մեկնարկեց նոր փուլը ճնշող առանձնահատկությամբ

Հայտնի է արտահայտությունը, որ ընտրությունների ավարտից անմիջապես հետո քաղաքական ուժերը սկսում են նախապատրաստությունը հաջորդ ընտրություններին: Ընդ որում, սա կամա թե ակամա, քանի որ քաղաքական ցիկլն արդեն իսկ տեղափոխվում է հաջորդ ընտրությունների ռեժիմ, հատկապես, երբ չկա հետընտրական որևէ զարգացում: Հայաստանն այդպիսով արդեն իսկ հաջորդ ցիկլում է, որն ունենալու է իր առանձնահատկությունը: Եվ այդ առանձնահատկությունը, կամ առնվազն մեկը, որ կարող է լինել, Երևանի քաղաքապետի հաջորդ ընտրության և խորհրդարանի հաջորդ ընտրության այսպես ասած հերթականությունն է: Բանն այն է, որ վերջին տասնամյակում երեք անգամ քաղաքապետի ընտրությունը հաջորդել է խորհրդարանի ընտրությանը:

Երևանի քաղաքապետի ընտրությունը որոշակի նոր տրամաբանություն է բերել հայաստանյան քաղաքական կյանք, իր կիսապետական բնույթով լինելով ավելին, քան զուտ ՏԻՄ ընտրությունը: Ավելին, այդ տասնամյակի ընթացքում Երևանի ընտրությունը ըստ էության հանդիսացել է համապետական ընտրական ցիկլերի այսպես ասած եզրափակիչ ակորդ, երկու դեպքում լուծելով հետընտրական զարգացումների լիցքաթափման խնդիր՝ իհարկե նախագահական ընտրություններից հետո, իսկ 2017 թվականին էլ պարզապես բյուրեղացնելով խորհրդարանական «անաղմուկ ընտրությունների» գործընթացը:

Հաջորդ ընտրական ցիկլում սակայն առկա է լինելու այլ հաջորդականություն: Նախ լինելու է Երևանի քաղաքապետի ընտրությունը, հետո նոր միայն խորհրդարանի համապետական ընտրություն: Եվ սա իհարկե ենթադրում է արդեն բոլորովին նոր տրամաբանություն: Երևանյան ընտրությունը փաստորեն ստացվում է արդեն նախերգանք կամ նախավարժանք: Ըստ այդմ, եթե «նախավարժանքը» հաջող անցնի, ապա խորհրդարանի ընտրությանը տվյալ ուժը կարող է հավակնել ավելիի, իսկ եթե «նախավարժանքը» տապալվի, ապա այստեղ արդեն հետևանքը զգացնել է տալու խորհրդարանի ընտրությանը: Այդպիսով, հինգ տարի անց Երևանի քաղաքապետի ընտրությունը քաղաքական ուժերի համար ստանում է առավել կարևոր նշանակություն, քան ներկայումս: Մյուս կողմից, այն պահանջելու է նաև զգուշավորություն, քանի որ «վրիպելու» դեպքում տվյալ ուժը կարող է այլևս չմասնակցել խորհրդարանի ընտրությանը:

Եվ այս իմաստով, Հայաստանում արդեն իսկ սկսված հաջորդ ընտրական ցիկլին մասնակցության մտադրություն ունեցող, հավակնություն ունեցող քաղաքական սուբյեկտները մեծ հաշվով կանգնած են որոշակի դիլեմայի առաջ՝ մասնակցե՞լ Երևանի քաղաքապետի հաջորդ ընտրությանը, թե՞ ռիսկի չդիմել և բաց թողնել այն, պատրաստվելով և ռեսուրսները, ուժերն ու էներգիան խնայել խորհրդարանի ընտրության համար: Խորքային առումով սա իսկապես էական առանձնահատկություն է, որ կունենա գալիք ընտրական ցիկլը, և այդ իմաստով 2021-22-ի մոտենալուն զուգահեռ քաղաքական ուժերը՝ նոր թե հին, թե ընդհանրապես նոր ստեղծվելիք, ավելի են իրենց վրա զգալու այդ առանձնահատկության ճնշումը: Այն կհաղթահարեն նրանք, որոնք արդեն այսօրվանից կնախապատրաստվեն դրան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում