Alphabet հոլդինգին պատկանող Project Loon նախագծի թիմն առաջին անգամ փորձակել է իր աերոստատները՝ջրհեղեղի պայմաններում համացանցի բաշխման համար։ Այս մասին հայտնել է նախագծի ղեկավար Ալաստեր Վեսթգարտը։
Աերոստատները մոտ 20 կմ բարձրության վրա համացանց են բաշխել Պերուի 3 քաղաքներին։
Հասանելիությունը համացանցին տրամադրվել է կապի Telefonica օպերատորի օգնությամբ։ Ծածկույթի մակերեսը կազմել է ավելի քան 40 հազար քառակուսի կմ՝ հայտնում է igate.com.ua-ն։