Իրանի անվտանգության ծառայություններն ահաբեկչություն են կանխել, որը երկրում պատրաստում էր մի ահաբեկչական խմբավորում, հատուկ գործողության ընթացքում մեծ քանակությամբ պայթուցիկ նյութեր են բռնագրավվել: Այս մասին հաղորդվում է Իրանի հետախուզության նախարարության կայքում:
«Հատուկ և մանրամասնորեն իրականացված գործողության ընթացքում հաջողվել է իմանալ մի ահաբեկչական խմբավորման ծրագրերի մասին, որը գործում էր հեղափոխության դեմ և մտադիր էր պայթյուն իրականացնել, և խափանել դրանք»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նախարարությունը չի նշում՝ որտեղ և երբ է իրականացվել գործողությունը: Նաև չի նշվում խմբավորման անունը՝ ընդգծվում է, որ այն «լրտեսում էր օտարերկրյա ուժերի օգտին»: