Սամարայի ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են տղամարդու, որը կասկածվում է նախօրեին երեք հայերի վրա կրակ բացելու մեջ:
Տեղեկատվության համաձայան՝ ձերբակալվածը 24 տարեկան է, նա Ռուսաստանի քաղաքացի է: Վերջինիս դեմ հարուցվել է քրեական գործ «Սպանություն» հոդվածով, որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը: Նրա ազգությունը չի հստակեցվում:
Ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Սամարայի Մեխզավոդ բնակավայրում փոխհրաձգություն է տեղի ունեցել հայերի և տեղի բնակիչների միջև, ինչի հետևանքով հայերից մեկը մահացել է: «Վոլգա նյուս» պարբերականի տվյալներով՝ և՛ տուժածները, և՛ կասկածյալները հայեր են, որոնք ՌԴ քաղաքացիություն ունեն: