Friday, 24 07 2026
Որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
18:30
Լավրովը և Վան Ին քննարկել են ԱՄՆ-ի հետ հարաբերությունները և ուկրաինական ճգնաժամը
«88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասում արձանագրել են սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ
18:10
ԻՀՊԿ-ն Մերձավոր Արևելքի երկրների բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ԱՄՆ ռազմական օբյեկտներից
Արցախի «գերեզմանափորը» նրա քաղէլիտան է
17:50
Մեծ Բրիտանիան ստանձնել է Ուկրաինայի համար նախատեսված բազմազգ ուժերի հրամանատարությունը
ՍԱՏՄ-ն հերքել է «Ռոսսելխոզնադզոր»-ի պնդումը Հայաստանից ՌԴ արտահանվող կաթնամթերքի վերաբերյալ
Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին՝ նշանակելով նոր դեսպան
Քննարկվել է Դիլիջանի և Գուրջաանի միջև համագործակցության հաստատման հնարավորությունը
Վրաստանն արձագանքել է ԵՄ-ի կողմից Կուլևիի նավահանգիստը պատժամիջոցների ցանկում ընդգրկելուն
Բեզոարյան այծեր՝ «Խոսրովի անտառ» պետական արգելոցի տեսաթակարդում
Ամերիկացիներն անկեղծ են. ՌԴ-ն սպասում է ԱՄՆ առաջարկներին. Պեսկով
16:40
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
16:30
Իրաքը հերքել է Իրանին ԱՄՆ-ի կողմից հրադադարի առաջարկ փոխանցելու մասին տեղեկությունները
ՀՀ-ի համար էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր
16:10
Կանադան պատրաստ է պատասխանելու Թրամփի նոր մաքսատուրքերին
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
15:50
Արաղչին աշխարհի երկրներին կոչ է արել չմասնակցել Իրանի դեմ ԱՄՆ ագրեսիային
Եղվարդում ապօրինի հրաձգարան է հայտնաբերվել․ 1 անձ ձերբակալվել է
15:30
ԱՄՆ-ի վերջին շաբաթների հարվածներից Իրանում զոհերի թիվը հասել է 55-ի
ԲԸՏՄ-ն ամփոփել է 2026 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները
15:10
Նավթի գները բարձրացել են՝ անցնելով 100 դոլարը
Վաշինգտոնը Մոսկվային «կներկայացնի ուկրաինական կարգավորման հինգ սկզբունքներ»
14:50
Լավրովն ու Արաղչին Ղրղզստանում հանդիպել են
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հաստատել է Հայաստանի «Արենի 1 քարայր» հայտը
14:30
Ֆրանսիան պայքարում է անտառային հրդեհների դեմ․ սպասվում է օգնություն ԵՄ-ից
Պետական աջակցություն ԲՏ ոլորտին․ հայտերն ընդունվում են մինչև օգոստոսի 30-ը
14:10
Իրանը մերժել է ԱՄՆ-ի հրադադարի առաջարկը, որը ներկայացրել է Իրաքի վարչապետը. NYT
Վիրավոր արագիլի ձագը տեղափոխվել է կենդանիների պաշտպանության հիմնադրամ
13:50
Իսպանիան ազգային մասշտաբի արտակարգ դրություն է հայտարարել անտառային հրդեհների պատճառով

«Հորս վիզը սեղմում էի, որ սուս մնա…». տղամարդը 47 տարի անց սպանվել է որդեգիր տղայի ձեռքով

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ընթանում է Վալերի Թումասյանի գործի դատական քննությունը:

Վալերի Թումասյանը մեղադրվում է դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:

Սպանվածը Վալերիի հայրն էր՝ 80-ն անց Ալավերդի Թումասյանը:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հուլիսի 20-ին, ժամը 23-ի սահմաններում Երևանի Հալաբյան փողոցի իրենց բնակարանում Վալերին վիճել է հոր հետ, որի ընթացքում բռունցքներով մի քանի անգամ հարվածել է հոր դեմքին ու գլխին, ապա ձեռքերով սեղմել է նրա պարանոցը՝ առաջացնելով մեխանիկական շնչահեղձություն:

Դեպքից անմիջապես հետո Վալերին իրականությանը չհամապատասխանող տեղեկատվություն է տվել հոր մահվան մասին՝ ասել է, թե հայրն ընկել, վնասվածքներ է ստացել ընկնելու հետևանքով ու մահացել է:

Սակայն մահացածի գլխի շրջանի բազմաթիվ վնասվածքները, ինչպես նաև մեխանիկական շնչահեղձության ենթարկելու հետքերը շուտով ակնհայտ են դարձրել, որ տուժողի մահը բռնության հետևանք է:

Վալերի Թումասյանն անմիջապես տվել է խոստովանական ցուցմունքներ:

Նախաքննության ժամանակ և դատարանում Վալերի Թումասյանն իրեն մեղավոր է ճանաչել: Սակայն դատարանում նա միանգամայն տարբեր կերպ է նկարագրել դեպքի ընթացքը՝ առաջացնելով էական հակասություններ նախաքննական ու դատաքննական ցուցմունքների միջև:

Դատական նիստի ժամանակ մեղադրողը հրապարակեց ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները:

Որպես վկա տված ցուցմունքում Վալերին հայտնել է, որ դեպքի օրը՝ 2016 թվականի հուլիսի 20-ին, ինքը Ռուսաստան մեկնող ավտոբուսի տոմս է գնել՝ պետք է մեկներ Պյատիգորսկ: Այնուհետև խմել է երկու շիշ գարեջուր, բայց չի հարբել, եղել է սթափ, ադեկվատ վիճակում:

Ժամը 23-ի սահմաններում տուն է գնացել: Ռուսաստանի տոմսի հետ կապված՝ հայրը զայրացել է իր վրա ու ջղայնացրել է իրեն: Ինքը չի կարողացել իրեն տիրապետել ու բռունցքով մեկ անգամ հարվածել է հոր դեմքին: Վիճաբանությունը ննջարանում է ընթացել, իր հարվածից հայրն ընկել է մահճակալին: Ինքը բռունցքով մի քանի անգամ էլ հարվածել է հոր գլխին, հետո ձեռքերով սեղմել է նրա պարանոցը: Ինքը ցանկանում էր այնպես անել, որ անընդհատ խոսող հայրը չխոսի, նրա խոսքերը, ձայնը ջղայնացնում էին իրեն: Հոր պարանոցը սեղմել է այնքան, մինչև լսել է, որ հայրը խռխռացնում է: Բաց է թողել, սակայն հայրն արդեն անգիտակից վիճակում էր: Մոր հետ փորձել է հորն ուշքի բերել, բայց  չի կարողացել: Մայրը ստուգել ու համոզվել է, որ Ալավերդին մահացել  է: Նա ահազանգել է շտապօգնություն:

Որպես կասկածյալ հարցաքննության ժամանակ Վալերի Թումասյանն ընդունել է, որ ինքն է հորը մահ պատճառել: Նա հայտնել է, որ վերջին շրջանում մեծ մասամբ ապրել է Պյատիգորսկում, շինարարական աշխատանքներ է կատարել: Պյատիգորսկում նաև դատվել է գողության համար, երկու տարի պատիժ է կրել: Հայաստան է եկել 2013  թվականի նոյեմբերին:

Վալերին ասել է, թե հայրն ու մայրը վատառողջ էին, հայրն ընդհանրապես դժվարանում էր քայլել,  ինքն ու մայրը խնամում էին նրան:

Դեպքի պահին հոր ձայնն ու խոսքերը, նրա արտահայտություններն են իրեն սաստիկ ջղայնացրել, սկսել է հարվածել հորը, հետո սեղմել է պարանոցը, որ նա վերջապես… սուս մնա: Երբ տեսել է, որ հայրն անգիտակից է, մորն ասել է, որ ջուր բերի, բայց արդեն չի կարողացել հորն ուշքի բերել: Տեսել է, որ հոր ականջից արյուն է գալիս: Մայրն ասել է, որ նա մահացել է:

Վալերին նշել է, թե դեպքից անմիջապես հետո ինքը չի ցանկացել ճշմարտությունն ասել. «Մտածում էի՝ չեք հասկանա՝ ինչից է մահացել…»,- պարզամտորեն պատճառաբանել է Վալերին:

Նա ասել է, որ Ռուսաստան մեկնող ավտոբուսի տոմսը գնել էր մոր տված փողով: Մայրը 25 հազար դրամ էր տվել, ինքը տոմսն առել էր 20 հազար դրամով: Տոմսի արժեքի հետ կապված՝ հայրը սկսել է բորբոքվել ու իրեն վիրավորել:

Վալերին հայտնել է, թե հոր մարմինը ինչպես ընկած էր մահճակալին, ինքն այդպես էլ թողել է, չի տեղաշարժել, իսկ միջանցքում եղած արնանման հետքերը չգիտի՝ ինչպես են առաջացել:

Վալերին պատմել է, որ հոր հետ պարբերաբար վիճաբանություններ ունեցել է՝ հայրն ամեն բանի վրա խոսում էր՝ լույսը վառելու, լողանալու… «Ասես անընդհատ առիթ էր փնտրում՝ իմ վրա խոսելու համար»:

Վալերին պնդել է, որ հոր պարանոցը սեղմել է՝ նրա ձայնը չլսելու համար. «Չեմ պատկերացրել, որ եթե պարանոցը սեղմեմ՝ կմահանա»:  Նա ասել է, թե զղջում է կատարածի համար:

Վալերին ընդունել է, որ տանը հայտնաբերված արյան հետքերով հողաթափերն իրենն են:

Որպես մեղադրյալ հարցաքննության ժամանակ Վալերի Թումասյանն իրեն մեղավոր է ճանաչել առաջադրված մեղադրանքում՝ դիտավորյալ սպանության համար, միաժամանակ ասել  է, թե դիտավորյալ չի սպանել հորը, եղել է «աֆեկտիվ վիճակում»: Բայց մեղադրանքը աֆեկտի վիճակում կատարված սպանության մեղադրանք չէ…

Դատարանում տված ցուցմունքում Վալերին բոլորովին այլ ձևով է նկարագրել տեղի ունեցածը: Հայրը, որ անընդհատ իր վրա խոսում էր, սկսել է խոսել ու վիրավորել Ռուսաստան մեկնող ավտոբուսի տոմսի հետ կապված: Դեպքը, ըստ դատաքննական ցուցմունքի, եղել է խոհանոցում ու միջանցքում: Հոր խոսքերից զայրացած՝ ինքը հրել է նրան, հայրն ընկել ու վնասել է գլուխը: Ապա հայրը վեր է կացել, դանակ է վերցրել, այդ ժամանակ ինքը ձեռքերով սեղմել է նրա պարանոցը…

Դեպքի պահին ամուսնու ձեռքին դանակ լինելու հանգամանքի մասին դատարանում հիշել է նաև Վալերիի մայրը…

Նախաքննական ցուցմունքում եղած «անճշտությունների» պատճառը, ըստ Վալերի Թումասյանի, եղել է իր անհավասարակշիռ վիճակը դեպքից հետո: Բացի այդ՝ ինքը եղել է վախի ազդեցության տակ, քննիչի շատ հարցերին ուղղակի պատասխանել է՝ այո, որոշ հարցեր հնարավոր է՝ չի հասկացել…

Դիակը տեղափոխելու հետ կապված հակասության վերաբերյալ ամբաստանյալն ասաց, թե իր կարծիքով դա կարևոր հանգամանք չէ:

Ամբաստանյալը հայտարարեց, որ խմող չէ: Դեպքի պահին էլ խմած չի եղել: Հնարավոր է՝ քննիչի հարցը չի հասկացել ու սխալ է պատասխանել, որոշ դեպքերում էլ պարզապես համաձայնել է քննիչի հետ: Միաժամանակ ամբաստանյալն ասաց, որ քննիչն իրեն չի ուղղորդել:

Նախագահողը հարցրեց ամբաստանյալին՝ եթե դեպքից հետո վատ հոգեվիճակում էր, ինչո՞ւ չի օգտվել ցուցմունք տալուց հրաժարվելու իրավունքից կամ ինչո՞ւ քննիչին չի ասել, որ վատ է զգում ու խնդրում է հետաձգել հարցաքննությունը:

Վալերի Թումասյանը պատասխանեց. «Ես գիտեի, որ դեպքը կատարվել է ու՝ իմ մեղքով է կատարվել… Էլ ի՞նչ իմաստ ուներ ձգձգելը…»: Նա ասաց նաև, որ հայտնվելով մեկուսարանում՝ իր համար ծանր պայմաններում է գտնվել, դա էլ է ազդել իր ընկճված հոգեվիճակի վրա…Իրենից որոշ ժամանակ է պահանջվել՝ մեկուսարանին քիչ թե շատ հարմարվելու համար…

Պետք է նկատել, որ Վալերի Թումասյանի նախաքննական ցուցմունքում արձանագրված է, թե նա տիրապետում է հայերեն գրավոր ու բանավոր լեզվին: Սակայն դատարանում ակնհայտ էր, որ նա հայերենին լավ չի տիրապետում, առնվազն՝ իրավական լեզուն կամ ոչ կենցաղային մակարդակի հարցադրումները չի հասկանում: Մինչդեռ նախաքննության ժամանակ նա հարցաքննվել է առանց թարգմանչի մասնակցության: Դատաքննությանը ներգրավվել է թարգմանիչ, ում թարգմանություններն էլ ամբաստանյալը միշտ չէ, որ ընկալում էր, այդ ժամանակ նա սկսում էր լսել նախագահողի պարզաբանողական հայերեն խոսքը…

Քանի որ կողմերը լրացուցիչ ապացույցներ ձեռք բերելու, դատաքննությունը լրացնելու միջնորդություններ չունեին, դատաքննությունը հայտարարվեց ավարտված:

Մեղադրող դատախազը հանդես եկավ մեղադրական ճառով: Նա հաստատված գնահատեց ամբաստանյալի կողմից հորը դիտավորյալ սպանելու մեղադրանքը: Նշեց, որ ամբաստանյալն էլ չի հերքել, որ տուժողը սպանվել է իր գործողությունների արդյունքում:

Դատախազը միջնորդեց Վալերի Թումասյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով և դատապարտել  12 տարի ազատազրկման:

Պաշտպանը ժամանակ խնդրեց՝ պաշտպանական ճառին պատրաստվելու համար:

Դատարանի դահլիճում միայն մի տարեց կին կար, նա նիստի ավարտից հետո խնդրեց թույլ տան, որ «Վալերիկին պաչի»: Վալերի Թումասյանի 82-ամյա մայրն էր, ում միակ խնամակալը, փաստորեն, ամբաստանյալի աթոռին նստած Վալերին է…

Տարեց կինը ոչ մի բան չհասկացավ՝ դատարանում հրապարակված ցուցմունքներից ու առաջադրված հարցերից: Երբ մեղադրողը հրապարակում էր ամբաստանյալի նախաքննական ցուցմունքները, և ես նշումներ էի կատարում, կողքիս նստած լինելով՝ տարեց կինը հարցրեց. «Ձեր մասի՞ն է կարդում»:

Հետո էլ հետաքրքրվեց՝ Վալերիկի վերաբերյալ «խղճո՞վ» բաներ են խոսում:

Նիստից հետո ամբաստանյալը բավական հոգատար կերպով մորը հարցրեց՝ ո՞նց ես:

Մեր զրույցի ժամանակ տարեց կինն  ասաց, թե Վալերիին ինքն ու ամուսինը որդեգրել են Ռիգայում, երբ Վալերին 3 տարեկան էր: Բայց ստացվել է այնպես, որ ամուսինն այդպես էլ չի սիրել որդեգրված երեխային, իսկ ինքը նրան շատ է սիրել:

Վալերին լավ երեխա էր, լավ որդի է: Նա ուսում է ստացել՝ սովորել է Պյատիգորսկում: Հետո լավ շինարար է դարձել: Նա միշտ էլ հոգացել է ծնողների համար:

«Մեր տունը լավ նորոգել է, մեզ լավ նայում էր… Հիմա ես ի՞նչ եմ անելու, իմ տերը Վալերին էր, մնացել եմ մեն-մենակ ու անտեր…»,- ասաց մայրը:

Նա խոստովանեց. «Ամուսինս շատ ծանր բնավորություն ուներ, իմ կյանքն էր ուտում, ծեծում էր, երբ Վալերիին որդեգրեցինք, երեխայի կյանքն էլ էր ուտում… Ամեն բանի վրա խոսում էր… Հիմա Վալերին 50 տարեկան տղամարդ է, մեր ամբողջ տունը նորոգել, կարգի է բերել, բայց հայրը խոսում էր՝ օրը երկու անգամ է լողանում, գիշերվա ժամը երեքին լույս է վառում, հեռուստացույց է նայում… Ամեն-ամեն բանի վրա խոսում էր… Հարևանները Վալերիին շատ լավ են բնութագրել, իսկ ամուսինս… նա լավ մարդ չէր…»:

Վալերին ընտանիք այդպես էլ չի կազմել, երեխա չունի, հոր ծանր բնավորությունն է նաև եղել պատճառը, որ հիմնականում ապրել է Ռուսաստանում…

Տարեց կնոջը միայն մի հարց էր տանջում՝ Վալերիի նկատմամբ խղճով կվարվե՞ն: Ինքը Վալերիին էր խղճում, սպանված ամուսնու մասին ոչ մի դրական բառ չասաց: Դատաքննությանը տուժողի իրավահաջորդ չի մասնակցում: Սպանվածի երկարամյա կինը նախընտրել է որդու շահերի համար մտահոգվել…

Մայիսի 15-ի նիստին ամբաստանյալի շահերի պաշտպան Գ. Շիրինյանը հանդես կգա պաշտպանական ճառով:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում