Wednesday, 15 07 2026
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները
ՀԷԿ-երից մեկի տարածքում փլուզում է եղել. 2 հոգու դուրս են բերել փլատակներից
15:10
Իրանում հայտնել են ԱՄՆ-ի հարվածների հետևանքով 7 զինվորականի զոհվելու մասին
Թուրքիան Ռուսաստանի «առջև Սուրբ Սոֆիան փակել» է
14:50
Ջուդին ցույց են տվել միայն իմ քննադատությունը. Տուխել

Շենգավիթում անչափահաս տղան դանակահարել է եղբորը «շան թուլա» պահելու պատճառով

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում Դավիթ Բալայանի նախագահությամբ ավարտվել է անչափահաս Միքայել Մ.- ի գործի դատական քննությունը:

2000 թվականի հունվարին ծնված Միքայելը դեպքի պահին 16 տարեկան էր:

Նրան մեղադրանք էր առաջադրվել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով:

Տուժողը Միքայելի եղբայրն է: Նրա առողջությանը ծանր վնաս պատճառվել է դանակի հարվածով:

Անչափահաս ամբաստանյալն իրեն մեղավոր է ճանաչել ու հայտնել է, որ հայրը մահացել է, երբ ինքը 11 տարեկան էր: Ապրում է մայրիկի ու եղբոր հետ:

2016 թվականի հունիսի 18-ի կեսօրին ընկերոջ՝ Արթուրի հետ եկել է իրենց տուն, իր հետ տուն է բերել նաև «մի շան թուլա»:

Քիչ անց տուն է վերադարձել եղբայրը, տան բակում շուն պահելու վերաբերյալ արտահայտել է իր դժգոհությունը և տուն է մտել:

Ինքը տանը կից կիսակառույց շինությունում ոսկորից միս է առանձնացրել՝ շանը կերակրելու համար: Իրեն օգնել է մորաքրոջ աղջիկը, ով ժամանակավորապես բնակվում էր իրենց հետ: Ոսկորից միսն անջատելու ժամանակ ինքը պատահաբար դանակով վնասել է մորաքրոջ աղջկա ձեռքը: Նա ցավից լաց է եղել:

Եղբայրը լսել է լացի ձայնը, տանից դուրս է եկել, սկսել է գոռգոռալ իր վրա:

Ինքն ու եղբայրը վիճել են, հրել են միմյանց: Ինքն այդ ժամանակ սեղանի վրայից աջ ձեռքով վերցրել է կանաչ բռնակով խոհանոցային դանակը, առաջ է գնացել ու դանակով «պատահաբար հարվածել է» եղբոր որովայնին: Ապա արյուն տեսնելով՝ դանակը ձեռքից գցել է գետնին:

Ընկերը՝ Արթուրը, դանակը ոտքով մի կողմ է հրել:

Եղբայրը՝ Խաչիկը, գետնից վերցրել է դանակը, պահել է ձախ բազկին ու ասել է, թե մահից չի վախենում, կարող է դանակով վնասել իրեն: Բայց Խաչիկի ինքնազգացողությունը վատացել է: Արթուրը սրբիչ է տվել, որ նա դնի վերքին:

Եկել է իր հորեղբոր կինը: Տեսնելով Խաչիկի վիճակը՝ նա կանչել է հորեղբայրներին: Ինքն Արթուրի հետ հեռացել է տանից:

Որոշ ժամանակ անց Արթուրի հեռախոսով խոսել է մոր հետ, մայրն իրեն կանչել է «Էրեբունի» հիվանդանոց:

Այնտեղ հանդիպել է մորը, ասել է, որ ինքն է դանակով հարվածել Խաչիկին: Պայմանավորվել են այդ հանգամանքը թաքցնել ու հայտնել, թե Խաչիկն ինքն իրեն է վնաս վնասել: Բայց հետագայում ինքն իրավապահներին հայտնել է ճիշտը, խոստովանել է ու զղջում է կատարածի համար:

Անչափահաս ամբաստանյալը դատարանին խնդրել է իր նկատմամբ մեղմ վարվել:

Տուժող Խաչիկը հայտնել է, թե եղբոր հետ նորմալ հարաբերությունների մեջ է: Դեպքի օրը տուն է գնացել, տեսել է եղբայրն իրենց բակում «շան թուլա» է լողացնում: Իմանալով, որ նա մտադիր է շուն պահել, իր բացասական կարծիքն է հայտնել ու մտել է տուն:

Ժամը 18-ի սահմաններում լսել է մորաքրոջ աղջկա լացի ձայնը, դուրս է եկել տանից ու իմացել է, որ շան համար միս կտրելու ժամանակ եղբայրը դանակով վնասել է մորաքրոջ աղջկա ձեռքը: Բարկացել է Միքայելի վրա, գոռգոռացել է, նա էլ իր վրա է գոռգոռացել:

Սկսել են իրար հրմշտել: Եղբայրը հետ-հետ է գնացել, սեղանից դանակ է վերցրել ու պահել է իր ուղղությամբ: Ինքը նրան ասել է՝ ուզում ես դանակով խփես՝ խփի՛: Եղբայրն առաջ է եկել ու ձեռքի դանակով «պատահաբար դիպել է իր որովայնին»: Հետո նա գցել է դանակը:

Եղբոր ընկերը դանակը ոտքով մի կողմ է հրել, ինքը գետնից վերցրել է դանակը, շեղբի հատվածով պահել է իր ձախ բազկին, պահանջել է իրեն չմոտենալ՝ ասելով, թե կվնասի իրեն, քանի որ մահից չի վախենում: Բայց ինքը դանակով իրեն չի վնասել: Սկսել է վատ զգալ, որովայնի վերքն արնահոսել է: Ինքը ձեռքից գցել է դանակը ու Արթուրի տված սրբիչը դրել է որովայնին:

Եկել է հորեղբոր կինը, իրեն տարել է տուն, պառկեցրել է, մշակել է վերքը: Եկել են հորեղբայրները, տատը: Իրեն տեղափոխել են հիվանդանոց:

Տուժողը նշել է, որ մարմնի վրա երկու վնասվածք է եղել, երկուսն էլ պատճառել է Միքայելը: Նա ասել է, թե Միքայելի դեմ բողոք չունի, իրենք եղբայրներ են, դեպքը տեղի է ունեցել պահի ազդեցության տակ: Ինքը չի ցանկանում, որ եղբայրը պատիժ կրի:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ տուժողի որովայնի առաջնային պատի ծակած-կտրած, թափանցող, ծակած-կտրած, չթափանցող վնասվածքները պատճառվել են սուր կտրող-ծակող գործիքով ու առաջացրել են առողջության ծանր վնաս՝ կյանքին վտանգ սպառնացող:

Դատարանը հաստատված է գնահատել Միքայել Մ.-ին մեղսագրված արարքի կատարումը:

Դատարանը եզրակացրել է, որ ամբաստանյալի և տուժողի հայտնած տեղեկությունը, թե վնասվածքները պատճառվել են անզգուշությամբ, չի համապատասխանում իրականությանը, նրանց նպատակն է նվազեցնել Միքայել Մ.-ի կատարած արարքի վտանգավորության աստիճանը: Տուժողի որովայնին առկա են երկու վնասվածքներ, դրանք, ըստ փորձագիտական եզրակացության, պատճառվել են նույն ժամանակահատվածում և նույն գործիքով:

Դատարանն արձանագրել է, որ ի սկզբանե ընտանիքը ցանկացել է թաքցնել դեպքի իրական հանգամանքները, բայց նրանց վարկածը ձախողվել է, դրանից հետո Միքայել Մ.-ն ընդունել է, որ ինքն է դանակով պատճառել եղբոր վնասվածքը, սակայն դա արել է անզգուշությամբ:

Դատարանը հաշվի է առել, որ Միքայել Մ.-ն միակողմանի ծնողազուրկ է: Ավարտել է 9-րդ դասարանը, զբաղվել է սպորտով՝ լող, կարատե, արժանացել է մրցանակային տեղերի ու պատվոգրերի, բնակության վայրում բնութագրվում է դրական:

2016 թվականի հունիսի 27-ին Միքայել Մ.-ն մեկ այլ դրվագով մեղավոր է ճանաչվել սառը զենք ունենալու համար՝ ՀՀ քերական օրենսգրքի 235 հոդվածի 4-րդ մասով, սակայն նա ազատվել է քրեական պատասխանատվությունից՝ դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցի՝ հսկողության հանձնելու կիրառմամբ:

Դատարանը հաշվի է առել, որ Միքայել Մ.-ն մինչև այս գործով դատական ակտի կայացումը մեղավոր է ճանաչվել մեկ այլ դիտավորյալ հանցանքի կատարման համար:

Դատարանը հնարավոր է համարել անչափահաս ամբաստանյալի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 64 հոդվածի դրույթների կիրառումը ու մեղսագրված արարքի համար նախատեսված նվազագույն պատժից ավելի մեղմ պատժի նշանակումը:

Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը Միքայել Մ.-ին մեղավոր է ճանաչել տուժողի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասով,  64 հոդվածի կիրառմամբ նրան դատապարտել է  2 տարի ազատազրկման,  հաշվի է առել, որ Միքայել Մ.-ն 3 օր գտնվել է նախնական կալանքի տակ, այդ ժամկետը հաշվակցել է նշանակված պատժին ու վերջնական պատիժ է սահմանել 1 տարի 11 ամիս 27 օր իրական ազատազրկումը:

Պատժի սկիզբը կհաշվվի Միքայել Մ.-ին փաստացի կալանքի տակ առնելու պահից, երբ դատական ակտն օրինական ուժի մեջ մտնի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում