Ֆրանսիայի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակած Էմանուել Մակրոնը, որը նախօրեին Փարիզում՝ Կոմիտասի հուշարձանի մոտ, ծաղիկներ է դրել՝ հարգելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը, անդրադարձել է արցախյան հակամարտությանը:
Մակրոնը լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ նախագահ ընտրվելու դեպքում առավելագույն ջանքեր կգործադրի արցախյան հակամարտության լիարժեք, վերջնական և հայամետ լուծման համար:
Նա նաև ասել է, որ կանի հնարվոր ամեն ինչ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման համար: