ԱՄՆ ղեկավարությունը 2018 թվականին մտադիր է Ուկրաինայի ֆինանսական օգնությունը կրճատել մոտ 70 տոկոսով։ Այս մասին հայտնում է Foreign Policy-ն՝ հղում անելով բյուջետային փաստաթղթի տեքստին։
Սկզբում Վաշինգտոնը ծրագրել էր Կիևին հատկացնել ավելի քան 570 մլն դոլար, սակայն այդ գումարը կրճատվել է՝ հասցվելով 177 մլն դոլարի։
Փաստաթղթում խոսվում է ևս մի քանի զարգացող երկրներին տրամադրվելիք օգնության կրճատման մասին։
Զարգացող երկրների օգնության ծրագրից ազատված գումարները կուղղվեն ԱՄՆ ՊՆ-ի ֆինանսավորման ավելացմանը։