Tuesday, 14 05 2024
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Երևանը դիմել է ՌԴ սահմանապահների ժամանակավոր խմբերը դուրս բերելու խնդրանքով». Բորտնիկով
Շուրջ 450 000 պաղեստինցի լքել է Ռաֆահը Իսրայելի ռազմական գործողությունների պատճառով
«Հավատում ենք, որ Հայաստանը կաջակցի նախագծին». Թուրքիայի տրանսպորտի նախարար
18:08
ԱՄՆ սենատոր Մենենդեսի կոռուպցիոն գործը կշարունակվի
Հայ-ադրբեջանական նոր «գծի» անփոփոխ «ժամադրավայրը»՝ Ժնեւ
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ

1983 թ. ԻՆՉՊԵՍ ԵՂԵԼ Է. Բ*զ պետավտոտեսուչը մսագործի դանակով սպանել է աներոջն ու ծանր վնասվածք պատճառել կնոջը

Դանիել Մ.-ն ապրում էր երևանամերձ գյուղերից մեկում:

1975 թվականին ծնողները ճոխ հարսանիք արեցին, ամուսնացրին Դանիելին:

Դանիելն ու Աննան հարազատներով շրջապատված ու երջանիկ լինելու հույսերով՝ սկսեցին իրեն ընտանեկան կյանքը: Միմյանց հետևից ծնվեցին նրանց 3 երեխաները: Դանիելը շուտով ծառայության անցավ ՆԳՆ պետավտոտեսչության ստորաբաժանումներից մեկում՝ որպես գծային տեսուչ:

Սակայն ընտանեկան երջանկություն չտիրեց Դանիելի ու Աննայի օջախում: Դանիելը շուտով լիովին բացահայտեց իր էությունը:

Տանը նա բռնակալ ամուսին էր՝ ամեն չնչին առիթով ծեծում, նվաստացնում էր իր երեք երեխաների մորը, պահանջում էր, որ Աննան անտրտունջ կատարի իր «պրիկազները», ծպտուն չհանի, չբողոքի, լինի սուսուփուս և հնազանդ կին:

Աշխատավարձն ու «հավելյալ եկամուտները» Դանիելը ծախսում էր ռեստորաններում, չարաշահում էր խմիչքը, զվարճանում էր թեթևաբարո կանանց հետ:

Աննան մի քանի անգամ երեխաներին վերցրեց ու հեռացավ Դանիելից, վերադարձավ հայրական տուն, բայց ամուսնու հարազատներն ամեն անգամ նրան խնդրում-աղաչում էին վերադառնալ, ընտանիքը չքայքայել, հավատալ, որ մի օր Դանիելը «խելքի կգա» և կգնահատի ընտանիքն ու կնոջը:

Դանիելը  նույնպես խոստումներ էր տալիս, նույնիսկ մի քանի օր իրեն օրինակելի էր պահում, բայց հետո նորից անցնում էր սովորական կենսակերպին:

1982 թվականի վերջին Դանիելը անթաքույց սիրային կապի մեջ մտավ երևանցի Գրետայի հետ:  Իր ամբողջ ժամանակը նա անց էր կացնում սիրուհու հետ: Մինչև անգամ սիրուհուն հրավիրեց իր օջախ՝ իր ծննդյան օրվա խնջույքին:

Աննայի ամենափոքր դժգոհությանն անգամ Դանիելը պատասխանում էր նրան դաժան ծեծի ենթարկելով: Աննան վախենում էր միլիցիային դիմել, մտածում էր՝ ո՞ւմ դեմ բողոքի, չէ՞ որ ամուսինն էլ է միլիցիայի համակարգից:

Երբ դանակը արդեն ոսկորին էր հասել, Աննան երեխաներին վերցրեց, գնաց հայրական տուն ու խնդրեց, որ հայրը խորհուրդ տա,  ստեղծված իրավիճակից մի ելք գտնեն:

Աննայի հայրը ուրիշ ելք չգտավ, քան՝ Դանիելի ղեկավարությանը իրազեկելը: Նա դստերը վերցրեց, գնաց պետավտոտեսչության վարչության պետի մոտ ու խնդրեց կարգի հրավիրել անբարո կյանքով ապրող փեսային:

Դանիելը, իմանալով աներոջ ու կնոջ բողոքի մասին, որոշեց դաժանորեն պատժել նրանց, վրեժխնդիր լինել ու… վերացնել՝ իր դեմ բողոքելու հանդգնության համար:

1983 թվականի դեկտեմբերի 20-ին Դանիելը տանից մի քանի դանակ, այդ թվում՝ մսագործի մեծ դանակը վերցրեց և գնաց աներոջ աշխատանքի վայր՝ երկաթգծի սլաքավարի տնակ:

Այնտեղ Դանիելը երկար չզրուցեց աներոջ հետ, մսագործի դանակով 8 հարված հասցրեց նրան, սպանեց, ապա արյունոտ դանակը սրբեց ու գնաց սպանվածի տուն, քանի որ կինը հայրական տանն էր:

Դանիելը կատաղի գոռոցով ներխուժեց այն սենյակ, որտեղ Աննան էր՝ երեխաների, եղբայրների ու հարևանուհու հետ: Մսագործի դանակը տարավ-բերեց ու երեխաների աչքի առաջ խփեց Աննայի գլխին…

Աննայի եղբայրները կարողացան խանգարել Դանիելի հետագա գործողությունները, նրան թույլ չտվեցին նոր հարված հասցնել: Հիվանդանոց հասցված Աննայի կյանքը փրկվեց…

ՀԽՍՀ գերագույն դատարանի քրեական գործերով դատական կոլեգիան Դանիել Մ.-ին դատապարտեց 15 տարի ազատազրկման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում