Friday, 26 04 2024
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը

Ցեղասպանությունների ճանաչման հարցում Թուրքիան ամենավատ օրինակն է. Եվրոպայի հակառասիստական շարժում

Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցի ոգեկոչման արարողություններին մասնակցելու նպատակով Թուրքիա են ժամանել Եվրոպայի հակառասիստական շարժման (EGAM) և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ABGU) ներկայացուցիչները:Այս մասին հայտնում է թուրքական demokrathaber.org-ը:

Հայկական բարեգործական ընդհանուր միության Եվրոպայի ներկայացուցիչ Արեգա Հովսեփյանը և Եվրոպայի հակառասիստական շարժման նախագահ Բենյամին Աբթանն ապրիլի 22-ին հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով:

Ստամբուլի «Թաքսիմ վարդեր» հյուրանոցում կազմակերպված մամուլի ասուլիսին մասնակցել են նաև Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության (HDP) ներկայացուցիչները, «Նոր Զարթոնք» կազմակերպության, «Մարդու իրավունքներ» կազմակերպության ռասիզմի և խտրականության դեմ պայքարի խորհրդի և ռասիզմի ու ազգայնամոլության դեմ պայքարի հարթակի ներկայացուցիչները:

«Հայերը 20-րդ դարում ցեղասպանության ենթարկված առաջին ազգն են: Եթե ասում են, որ ժամանակը բուժում է բոլոր վերքերը, ապա այս պարագայում դա անցնել չի կարող, քանի որ Թուրքիայի Հանրապետությունը չի ցանկանում առերեսվել կատարվածի հետ: Մեր նպատակը թուրք ժողովրդի համար իր սեփական պատմությունն ուսումնասիրելու և ճանաչելու հնարավորություն ստեղծելն է: Հայոց ցեղասպանության ճանաչումը հնարավորություն կտա կանխել ապագայում այլ ազգերի նկատմամբ կազմակերպվելիք ցեղասպանությունները»,- մամուլի ասուլիսի ժամանակ նշել է Հայկական բարեգործական ընդհանուր միության ներկայացուցիչ Հովսեփյանը:

Եվրոպայի հակառասիստական շարժման ներկայացուցիչ և Հայ Ավետարանչական ընկերակցության Եվրասիայի ներկայացուցիչ Ռենե Լևոնյանը, նշելով, որ 1980թ-ից սկսած գալիս է Թուրքիա և արդեն 4 անգամ մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը, ասել է. «Արդեն 40 տարի է՝ պայքարում եմ ցեղասպանության ճանաչման համար և այս անգամ նպատակահարմար գտա Ֆրանսիայում մնալու փոխարեն գալ Թուրքիա և լինել Ստամբուլում բնակվող քրդերի, ալևիների և այլ ազգերի կողքին, քանի որ մենք ինչքան լավ ճանաչենք միմյանց, ցեղասպանության ճանաչման հարցում հաղթանակն ավելի իրատեսական կլինի»:

Եվրոպայի հակառասիստական շարժման նախագահ Բենյամին Աբթանը, նշելով, որ 2011թ-ին մասնակցել է Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողությանը, ապա դրանից հետո որոշել ստեղծել այս միջազգային կազմակերպությունը, նշել է. «Այստեղ Հայոց ցեղասպանությունը հիշողների և իրականությանը ծանոթանալ ցանկացողների կողքին լինելու և որպես Եվրոպա պայքարելու որոշումը կայացրել եմ այն ժամանակ: Ցեղասպանության ճանաչմանը պետք է հասնել՝ Թուրքիայի հասարակության ճանաչմանը գալով և իրականությանը առերեսվել ցանկացող մարդկանց օժանդակելով: Հայոց ցեղասպանության ճանաչման համար չպայքարելը նշանակում է սկիզբ դնել այլ երկրներում նոր ցեղասպանություններին: Մենք այստեղ ենք, որպեսզի պայքարենք ցեղասպանության ծանրությունն իր սրտում պահող, սակայն չճանաչող պետության դեմ: Թուրքիան այս հարցում ամենավատ օրինակն է մյուս պետությունների համար: Մենք այստեղ ենք, որպեսզի ներկայացնենք պատմությունը և վեր հանենք ճշմարտությունը՝ պայքարելով ժխտողական քաղաքականության դեմ»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում