Խաբարովսկում հարձակվել են Անվտանգության դաշնային ծառայության ընդունարանի վրա, զոհվել է գերատեսչության աշխատակիցը և այցելուներից մեկը, հաղորդում է RIA Novosti-ն:
«Ապրիլի 21-ին՝ տեղի ժամանակով ժամը 17.02 րոպեին, Խաբարովսկի երկրամասի ԱԴԾ-ի վարչության ընդունարան է ներխուժել անհայտ անձ և անտեսելով տեխնիկական վերահսկման գոտին, սկսել է կրակել ընդունարանում գտնվող մարդկանց վրա: Զոհվել է Հետախուզության դաշնային բյուրոյի աշխատակիցը և վիրավորված երկու այցելուներից մեկը, որոնք ԱՊՀ-ի քաղաքացիներ են: Հարձակում գործած անձը ոչնչացվել է»,-ասվում է գերաատեսչության հաղորդագրության մեջ:
Հարձակման դրդապատճառներն առայժմ հայտնի չեն:
#Перестрелка в УФСБ по Хабаровскому краю
Первые кадры#ФСБ #видеоhttps://t.co/Qieq5yGbja pic.twitter.com/0Sqed4u9xt— Пятый канал Новости (@5tv) April 21, 2017