Իրանի նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեջադին թույլ չեն տվել մասնակցել երկրի նախագահական ընտրություններին, հայտնում է Associated Press-ը:
Ընտրությունների անցկացման շտաբի ներկայացուցիչները հայտարարել են, որ թեկնածուների վերջնական ցուցակը հաստատվել է և փոխանցվել ՆԳ նախարարությանը:
Սպասվում է, որ Իրանի ներքին գործերի նախարարը դա կհայտարարի ապրիլի 22-ին: