Incisozluk թուրքական անանուն ֆորումի օգտատերերը նվազեցրել են Հայոց ցեղասպանության մասին «Խոստում» ֆիլմի վարկանիշը՝ գրում է The Hollywood Reporter-ը:
Պարբերականը նշում է, որ ռեժիսոր Թերի Ջորջի հոլիվուդյան ֆիլմի վարկանիշը IMDb-ում՝ կինեմատոգրաֆի տվյալների աշխարհի խոշորագույն բազայում, պրեմիերայից հաշված րոպեների ընթացքում նվազել է մինչև 1.8: Ռեժիսոր Մայք Մեդավոյը, որը ներկա է գտնվել Տորոնտոյում ֆիլմի ցուցադրությանը, պատմել է, որ տեսել է ՝ ինչպես են 900 մարդիկ շնորհակալություն հայտնել ֆիլմի ավարտից հետո, իսկ այնուհետև «ոչ մի տեղից» հայտնվել են տասնյակ հազարավոր ցածր գնահատականներ:
«Հոլիվուդը լիամետրաժ ֆիլմ է նկարահանում հայերի ցեղասպանության մասին, թրեյլերն արդեն հավաքել է 700 հազար դիտում: Մենք պետք է ինչ-որ բան անենք և արագ»,-ասված է թուրքական ֆորումի հաղորդագրություններից մեկում:
Ի պատասխան Hollywood Reporter-ի հարցմանը՝ IMDb-ից պատասխանել են, որ չեն կարող ազդել իրավիճակի վրա, քանի պորտալը ստեղծվել է բոլոր օգտատերերի համար, որոնք իրավունք ունեն իրենց կարծիքն արտահայտել այս կամ այն ֆիլմի մասին: