Monday, 06 05 2024
Որտեղ են ձեր դրամահավաքները տեղի ունենում, թ՞ե ուղիղ փոխանցում են կամ ծրարներով տալիս
Մեքենան բախվել է սյանը
Բուդապեշտում ընթանում է Հայաստանի ու Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպումը
13:15
Չինաստանի նախագահը Պաղեստինի պետության ստեղծման կոչ է արել
Մենք ասում ենք՝ սահմանազատմամբ վերադարձնելու ենք մեր օկուպացված տարածքները. Դո՞ւք ինչ եք ասում
Ինչքան թուքումուր կա` մեր վրա ենք ընդունում, ինքնուրույն մարմինների ղեկավարներն էլ պիտի գան ԱԺ
Ո՞ւր են մեր պետական ավանդույթները՝ տոնական օրերին նախկին 3 նախագահներին երբեք իրար կողքի չենք տեսել
12:45
Բրազիլիայում հեղեղների զոհերի թիվը հասել է 78-ի
«Տելեգրամ» հավելվածի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու համար մեղադրանք է ներկայացվել 2 երիտասարդի
Եկեղեցու նկատմամբ ատելություն է տարածվում, Դուք ասելի՞ք չունեք
Իսրայելի բանակը Ռաֆահում գտնվող պաղեստինցիներին տարհանման հրահանգ է տվել վերահաս ռազմական գործողության պատճառով
Փաշինյանը թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք համարվող ականապատ դաշտերի քարտեզը
Նիկոլ Փաշինյանն ասուլիս կհրավիրի
Ղրղզստանի նախագահը կմասնակցի Մոսկվայի հաղթանակի շքերթին
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնական այցը Բուդապեշտ
Դուք չէ, որ պետք է որոշեք՝ իշխանությունը հեռանա՞, թե՞ ոչ. դրա համար կան ընտրություններ
Եզդիների նկատմամբ խտրական իրավիճակներ կան Հայաստանում
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
Երեւանը Բրյուսել-Բուդապեշտ թնջուկի եւ Բուդապեշտ-Բաքու ջերմության միջեւ
11:45
Կոնգրեսում հնարավոր են համարել ամերիկյան զորքերի ուղարկումն Ուկրաինա՝ վերջինիս պարտության դեպքում
11:44
Մի դրամի ուժը՝ Կյանքի ճանապարհ բարեգործական հասարակական կազմակերպությանը
Եթե ես իրեն սատկացնեմ, ինձ քրեական պատիժ հասնո՞ւմ է․ երկակի ստանդարտներ են
ՔՊ-ականը քննադատեց դատախազության աշխատանքն ու պաշտպանեց Դավիթ Տոնոյանին
Մետրոն այսուհետ կգործի մինչև կեսգիշեր․ Ավինյան
Տարեվերջին կունենանք ամբողջական միասնական տոմսային համակարգ, կանգառասրահներ ու չվացուցակ
Վստահ եմ՝ շինարարը որոշել ա Ողջաբերդի վնասած պատը սարքի, տվել, քանդել ա
Բողոքներ են հղվում քաղաքապետարան, մեղավորներ փնտրելն արդեն կարևոր չէ. Ավինյան
«Վեոլիային» պտի ասենք՝ դե կներեք, պայմանագիր կա, անձրևից հետո Երևանը հեղեղվում է. Ավինյան
Հայտնի է Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման օրը
Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխային

«Իսկանդեր» ընդդեմ ԼՂ կարգավորման պլանի՞. ինչ առաջարկ է բերել Մինսկի խումբը Երևան

ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը Երևանում հայտարարել է, որ կա Ղարաբաղյան հակամարտության կարգավորման պլան, որը բաղկացած է երեք մասից: Որոնք են այդ մասերն ու ընդհանրապես ինչ պլանի մասին է խոսքը, Ռիչարդ Հոգլանդը չի մանրամասնել: Նա միաժամանակ հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահները ներկայումս աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպում կազմակերպելու համար, և առաջիկայում այդ նպատակով կհանդիպեն նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները: Եթե տեղի ունենա նախագահների հանդիպում, ապա այդ հանդիպումը անկասկած լինելու է խորհրդարանական ընտրություններից հետո, քանի որ, պարզապես, ֆիզիկապես երևի թե հնարավոր չէ ավելի արագ կազմակերպել այդպիսի հանդիպում:

Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու առաջիկա կիրակի օրը: Այդ ընտրություններից մեկ շաբաթ առաջ Հայաստան են ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Մի քանի շաբաթ առաջ նրանք Բաքվում էին: Հայաստանում նրանց Սերժ Սարգսյանը դիմավորեց բավականին կոշտ հռետորաբանությամբ, իհարկե ոչ թե նրանց հասցեին, և ոչ թե անմիջական դիմավորման արարողությանը, այլ մարտի 25-ին Արցախում ունեցած ելույթում: Այդ ելույթում Սարգսյանը կրկնեց վերջին շաբաթներին արդեն մի քանի անգամ հնչեցված միտքը՝ «Իսկանդերի» համազարկի մասին: Ինչո՞ւ Երևանը հարկ համարեց համանախագահների Հայաստան կատարելիք այցից առաջ ունենալ նման կոշտ ելույթ և կրկին խոսել «Իսկանդերի» մասին: Արդյո՞ք դրա պատճառը այն պլանն է, որի մասին հայտարարել է ամերիկացի համանախագահը: Թե՞ Սերժ Սարգսյանը պարզապես փորձել է բավական խիստ և բարձր նշաձող սահմանել համանախագահների այցից առաջ, նրանց հետ բանակցությունների համար, կապված թեկուզ Ալիևի հետ հանդիպման հեռանկարի հետ: Ինչպես հայտնի է, Երևանը հանդես է գալիս հրադադարի պահպանման մեխանիզմների ներդրման պահանջով, ըստ էության այդ մեխանիզմները դիտարկելով՝ բանակցությունները վերսկսելու նախապայման: Ադրբեջանը մերժում է դրանք, հայտարարելով, թե դա կամրապնդի ստատուս-քվոն: Այս պայմաններում ինչի՞ շուրջ կարող են բանակցել կողմերը, ի՞նչ առաջարկներ կարող են ունենալ Մինսկի խմբի համանախագահները, եթե հարցականի տակ է նաև ընդհանրապես հենց համանախագահ եռյակի կարծիքների ընդհանրությունը:

Այսինքն՝ եռյակն ինքն ունի՞ ընդհանուր պատկերացում և մոտեցում որևէ շարունակության վերաբերյալ: Այս հարցը առավել ուշագրավ կամ հրատապ է դառնում Հոգլանդի մեկ այլ հայտարարության պարագայում, երբ նա խոսելով շփման գծում տեղի ունեցողի հանդեպ այսպես ասած՝ հավասար վերաբերունքի և երկու կողմին էլ ուղղված, անհասցե հայտարարությունների մասին, նշել է՝ շատ լավ գիտեն, թե ինչ է կատարվում շփման գծում, սակայն չեն կարող հավասարություն չպահել, քանի որ կողմերից մեկն այդ դեպքում կարող է հայտարարել միջնորդներին չվստահելու մասին և տապալել ձևաչափը: Խնդիրը տվյալ պարագայում այն է, որ եթե միջնորդ համանախագահները ըստ էության լինեն միասնական կարևոր, սկզբունքային հարցերում, ապա հազիվ թե հակամարտող կողմերից մեկը, իսկ տվյալ դեպքում՝ Ադրբեջանը, որը և խախտում է հրադադարը տարբեր ուժգնության միջադեպերով, անվստահություն հայտնի միջնորդներին:

Ի վերջո, խոսքը վերաբերում է աշխարհաքաղաքական երեք ուժային կենտրոնների, միջուկային երեք գերտերությունների, որոնց անվստահություն հայտնելը, մեղմ ասած, այդքան էլ շահեկան բան չէ որևէ երկրի, առավել ևս Ադրբեջանի համար: Այսինքն՝ սա նշանակում է, որ ամերիկացի համանախագահը ակնարկում է միջնորդների շրջանում Ադրբեջանի ունեցած որոշակի աջակցության մասին: Թե հատկապես, որ համանախագահ երկիրն է այդ աջակցությունը ցուցաբերում, երևի թե դժվար չէ գլխի ընկնել: Դրա համար բավական է նայել, թե համանախագահ որ պետությունն է միլիարդավոր դոլարների սպառազինություն վաճառում Ադրբեջանին, դրանով նաև տալով հրադադարը խախտելու իրավունք: Նման պայմաններում, Ադրբեջանն իհարկե կարող է իր հանդեպ հասցեական հայտարարության դեպքում դժգոհել Մինսկի խմբից և անգամ բարձրացնել ֆորմատ փոխելու հարցը: Ի վերջո, Մինսկի խմբի համանախագահության ֆորմատի փոփոխությունը ոչ միայն Բաքվի, այլ նաև Մոսկվայի և Անկարայի բոլորովին էլ ոչ նոր ցանկությունն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում