Tuesday, 21 07 2026
14:30
ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարներն ԱՄՆ-ին և Իրանին զսպվածության կոչ են արել
14:20
Ակբա բանկը կաջակցի հայկական արտադրանքի արտահանմանը
14:10
Իսրայելը ԱՄՆ-ին տեղեկացրել է, որ Իրանը միջուկային ցենտրիֆուգներ է տեղափոխել Փիկաքս լեռ
Անահիտ Մանասյանը Սյունիքի մարզպետի հետ քննարկել է մարզում առկա՝ մարդու իրավունքներին վերաբերելի խնդիրները
13:50
Իրանը ՄԱԿ-ից պահանջել է դատապարտել ԱՄՆ-ի հարվածն ԱԷՄԳ-ի կողմից պահպանվող Դարխովինի ատոմակայանին
ՊԵԿ-ը շարունակում է իրականացնել հարկ վճարողների իրազեկման և աջակցման ծրագիրը
13:30
Չկասկածե՛ք, մենք ձեզ մենակ չենք թողնի այս խնդրի հետ. Տատյանա Կիմ, Wildberries-ի հիմնադիր
6.7 մլն դրամի համակարգչային հափշտակություն կատարած անձի մասով քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
13:10
Աշխարհի մեծագույն կին շախմատիստը համարվող Պոլգարը մերժել է Հունգարիայի նախագահ դառնալու առաջարկը
Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ
12:50
ԻՀՊԿ-ն հայտարարել է Բահրեյնում Amazon-ի ենթակառուցվածքների վրա հարձակման մասին
Արտաշատի որոշ հասցեներում գազանջատում է
Թուրքիան շարունակում է Ս-400 համակարգերի հարցով բանակցությունները երրորդ երկրների հետ
Ապօրինի արդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է խոշոր չափերի վնաս
12:10
Լիբանանի նախագահը կհանդիպի Թրամփի հետ
Ուկրաինայի հարցում Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը «անսասան և վճռական» է
Սիսիանի որոշ հասցեներում գազանջատում է
Հունիսի 1-ից հուլիսի 19-ը ՀՀ-ից արտահանվել է 7600 տոննա ծիրան. Պապոյան
ՌԴ ԱԳՆ-ն իտալացի դիվանագետներին պարտավորեցրել է երեք օրվա ընթացքում լքել Ռուսաստանը
Նիկոլ Փաշինյանն Ազգային տոնի առիթով շնորհավորել է Բելգիայի վարչապետին
11:10
ՖԻՖԱ-ն հետաքննում է ԱԱ-2026-ի եզրափակչի միջադեպերը
Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում հուլիսի 21-ի 08։00-ի դրությամբ կազմել է 20․6 °C
10:50
ԱՄՆ-ն և Իրանը շարունակում են ինտենսիվ հարվածներն արդեն 10 օր
Ծնվել է Մարմարիկ գետում ջրահեղձ հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
10:30
Նիկարագուայի նախագահը հայտարարել է, որ երկրում այլևս ընտրություններ չեն անցկացվի
«Գորիս» ՔԿՀ-ի շենքային պայմանները չեն համապատասխանում ոլորտում գործող միջազգային չափանիշներին․ ՄԻՊ
10:10
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան  կպատասխանի հութիների սպառնալիքներին
TRIPP-ի գոտում առաջին էքսկավատորի աշխատանքի մեկնարկին ռուս սահմանապահն այնտեղ պետք է չլինի
09:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը հայտնել է կառավարութան կազմը
Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է ՄԹ նորանշանակ վարչապետին

Ակնարկս զինչ ցուցանէ․Սերժ Սարգսյանի արցախյան ելույթի լայն կոնտեքստը

Սերժ Սարգսյանը բավականին ուշագրավ հայտարարություն է արել շաբաթ օրը Արցախի Հանրապետություն կատարած այցի ժամանակ: Նա, խոսելով անցած տարվա ապրիլյան քառօրյա պատերազմի մասին, պարգևներ հանձնելով զինծառայողներին ու նրանց ծնողներին, անդրադարձել է նաև իր ապագային: «Ինձ անընդհատ հարցնում են՝ ինչ եմ անելու 2018 թվականից հետո։ Ես իմ կյանքի ընթացքում իրոք երբեք չեմ պլանավորել, թե հաջորդ հանգրվանին որտեղ եմ լինելու։ Միշտ հայտնվել եմ այնտեղ, որտեղ մեր անվտանգությանն ավելի պիտանի եմ եղել։ Ես հիմա չգիտեմ՝ ինչ քաղաքական կառուցվածք կլինի 2018-ին, բայց եթե իմ գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում, ապա այդ պահի դասավորությունից ելնելով՝ ինչ-որ կարգավիճակում իմ դերը կունենամ մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում։ Չգիտեմ՝ դա ինչ կարգավիճակ կլինի, բայց հաստատ որևէ ձևաչափով օգտակար կլինեմ»,- հայտարարել է նա:

Սահմանադրական փոփոխությունների գործընթացի մեկնարկից հետո շատ են եղել քննարկումները, թե ինչ պաշտոն է ստանձնելու Ս. Սարգսյանը 2018թ. մայիսից հետո, երբ ավարտվեն նրա նախագահության լիազորությունները: Հայաստանի վարչապե՞տ, ում ձեռքում է կենտրոնացած լինելու գործադիր իշխանությունը, և որը լինելու է երկրի իրական ղեկավարը: Ազգային ժողովի նախագա՞հ, որը խորհրդարանում լինելու է կայուն մեծամասնության ղեկավարը և մեծ լիազորություններ է ունենալու նույն վարչապետի ու նրա ղեկավարած կառավարության վրա: Թե՞ պարզապես լինելու է ՀՀԿ-ի նախագահը, և եթե այդ ուժը նորից ՍԺ-ում մեծամասնություն ունենա, ապա ինքը որևէ պետական պաշտոն չզբաղեցնելով, բայց գենսեկի կարգավիճակով՝ ստվերային կարգով ղեկավարելու է թե՛ նույն կառավարությունը, թե՛ ԱԺ-ն:

Ս. Սարգսյանն ինքը մի քանի անգամ անդրադարձել է իր քաղաքական ապագային: Առաջին անգամ նա այդ հարցին անդրադարձավ սահմանադրական փոփոխությունները նախաձեռնելուց անմիջապես հետո՝ 2014թ. հոկտեմբերին մասնագիտական հանձնաժողովի հետ հանդիպման ժամանակ: Եվ նա պաշտոնապես հայտարարեց, որ եթե այդ փոփոխություններն իրողություն դառնան, և Հայաստանում ներդրվի խորհրդարանական կառավարման համակարգը, ապա ինքը չի հավակնի վարչապետի պաշտոնին։ «Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում»,- այդ հանդիպման ժամանակ հայտարարել էր նա:

Դրանից հետո տարբեր առիթներով մի քանի անգամ թեև անդրադարձել է այդ հարցին, բայց այլևս երբեք նման հստակ հայտարարություն չի արել: Ավելին՝ նա անգամ որոշակի տեղ է թողել մտածելու, որ ինչ-որ պահի կամ որոշակի իրավիճակում նա կարող է ետ կանգնել իր այդ խոստումից և դառնալ վարչապետ: Օրինակ՝ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից ընդամենը մի քանի օր առաջ՝ 2015թ. դեկտեմբերի 3-ին, մի շարք հեռուստաընկերություններին տված հարցազրույցում կրկին անդրադառնալով այդ հարցին՝ նա արդեն որոշակի նահանջ է ցույց տվել՝ ասելով, որ այդ թեմային կանդրադառնա 2017թ. խորհրդարանական ընտրություններից հետո: Եվ որ նման բարձր պաշտոն ունենալու համար իր գլխավորած Հանրապետական կուսակցությունը պետք է հաղթի այդ ընտրություններում: Ընտրությունները դեռ տեղի չեն ունեցել, բայց Ս. Սարգսյանն արդեն Արցախում կրկին այդ հարցին է անդրադառնում:

Իսկ ինչ կարգավիճակ է նա ցանկանում 2018 թվականից հետո ունենալ «մեր ժողովրդի անվտանգության ապահովման հարցում», ինչպես նա է շաբաթ օրը հայտարարել, եթե իր գլխավորած քաղաքական ուժը հաղթի գալիք ընտրություններում: Կամ՝ ո՞ր կարգավիճակն է համապատասխանում այդ նպատակներին, եթե, իհարկե, ինչպես ինքն է հայտարարել, սահմանադրական փոփոխություններից հետո չի ցանկանում դառնալ վարչապետ կամ ԱԺ նախագահ: Արդյո՞ք նա կրկին բանակ է վերադառնալու: Եվ նրա այդ հայտարարությունից հետո արդեն քաղաքական կուլիսներում քննարկվում է հարցը, որ 2018-ից հետո Ս. Սարգսյանը լինելու է ՀՀ բանակի ղեկավարը:

2015թ. ընդունված Սահմանադրության 155-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ «Զինված ուժերը կառավարության ենթակայության ներքո են: Զինված ուժերի կիրառման մասին որոշումն ընդունում է կառավարությունը»: Բայց նույն այդ դրույթի շարունակության համաձայն արդեն՝ «անհետաձգելի անհրաժեշտության դեպքում զինված ուժերի կիրառման մասին որոշումը, պաշտպանության նախարարի առաջարկությամբ, կայացնում է վարչապետը և այդ մասին անհապաղ տեղեկացնում կառավարության անդամներին»: Իսկ նույն հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ «Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է, որին վարչապետի առաջարկությամբ նշանակում է հանրապետության նախագահը՝ օրենքով սահմանված ժամկետով: Ոչ պատերազմական ժամանակ գլխավոր շտաբի պետը ենթակա է պաշտպանության նախարարին»:

Ինչպես տեսնում ենք, Սահմանադրությունը պաշտպանության նախարարին բավականին մեծ լիազորություններ է տալիս: Բացի այդ, պաշտպանության նախարարը մեր երկրում միշտ էլ ավելի մեծ ազդեցություն է ունեցել, քան նրան Սահմանադրությունը կամ ոլորտը կարգավորող օրենսդրությունն է տալիս: Դա, իհարկե, պայմանավորված է այն հանգամանքով, որ անկախության տարիներից ի վեր Հայաստանը պատերազմական իրավիճակում է գտնվում: Եվ այդպես էլ լինելու է, քանի դեռ մեր երկիրն այդ վիճակում է: Նման պայմաններում պաշտպանության նախարարը կառավարության իր մյուս գործընկերներից շատ ավելի ազդեցիկ, երբեմն անգամ վարչապետից ու նախագահից ավելի ազդեցիկ է եղել: Կարող ենք հիշել Վազգեն Սարգսյանին, ով ոչ միայն վարչապետի վրա ազդեցություն ուներ, այլև այն ժամանակ կատակներ էին շրջանառվում, թե Լևոն Տեր-Պետրոսյանը նրա մոտ նախագահ է աշխատում: Իհարկե, ազդեցիկ լինելը նաև անձով է պայմանավորված: Երբ նույն Վ. Սարգսյանը մի քանի ամսով վարչապետ դարձավ, նույն օրինակով կատակում էին, թե Ռոբերտ Քոչարյանն է նրա մոտ նախագահ աշխատում: Եվ այդպես էլ կար:

Ազդեցիկ պաշտպանության նախարար էր նաև Սերժ Սարգսյանը: Նա շատ լավ գիտի, որ ուժեղ պաշտպանության նախարարը կարող է անգամ խորհրդարանական կառավարման համակարգի ուժեղ լիազորություններ ունեցող վարչապետի վրա ազդեցություն ունենալ: Եվ եթե վարչապետի թեկնածու ընտրվի այնպիսի մեկը, ով թույլ է և քաղաքական մեծ հենարան չունի, ապա ուժեղ պաշտպանության նախարարը կարող է ոչ միայն բանակին վերաբերող, այլև ցանկացած հարցում նրա վրա որոշիչ ազդեցություն ունենալ: Ու հավանաբար իզուր չի Արցախում նման հայտարարություն արել, կամ հիմա քաղաքական շրջանակներում իզուր չեն քննարկում հարցը, թե նա մտածում է 2018-ից հետո դառնալ պաշտպանության նախարար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում