Tuesday, 14 05 2024
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը

Մինչդատական վարույթի ընթացքում քննիչները պետք է լինեն անկախ. Աղվան Հովսեփյան

ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Արագածոտնի մարզային քննչական վարչությունում, որին մասնակցում էին տարածքային ստորաբաժանումների ղեկավարները, քննիչները։

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզային վարչության կատարած աշխատանքները՝ արդյունքներն ու բացթողումները։ Ընդհանուր առմամբ դրական գնահատելով քննության որակն ու արդյունավետությունը բարձրացնելուն ուղղված քայլերը՝ կարեւորվել է քրեական գործերով նախաքննությունը ողջամիտ ժամկետներում իրականացումը͵ օբյեկտիվ եւ բազմակողմանի քննության ապահովումը, քրեական գործերի քննության ընթացքում քննիչի անկախությունը։

«ՀՀ Սահմանադրությամբ քննչական մարմիններին է վերապահված մինչդատական վարույթի կազմակերպումն ու իրականացումը, դա քննչական ստորաբաժանումների պարտականությունն է՝ դրանից բխող լիազորություններով եւ պատասխանատվությամբ»,- ասել է ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը։

ՔԿ նախագահը նշել է, որ նախաքննության արդյունավետությունը͵ հանցագործությունների բացահայտումը կարող է ապահովել արտագերատեսչական, անկախ քննչական մարմինը͵ որտեղ աշխատող քննիչներն անկախ եւ ինքնուրույն են՝ իրենց վարույթում գտնվող քրեական գործերի քննության ընթացքում։

«Քննության որակի բարձրացումը ոչ թե ցանկություն է, այլ՝ մեր պարտականությունը։ Դրա համար է ստեղծվել քննչական կոմիտեն։ Մեր խնդիրն է մեր համակարգում ունենալ ինքնուրույն եւ անկախ քննիչներ, ովքեր ունակ են իրենց վարույթում քննվող քրեական գործերով կայացնել ինքնուրույն որոշումներ»,- ընդգծել է Ա.Հովսեփյանը։

Կարեւորելով նախնական քննության ընթացքում դատախազական արդյունավետ հսկողությունը, վարչական ղեկավարների կողմից պատշաճ վերահսկողությունը՝ ՔԿ նախագահը միաժամանակ ընդգծել է, որ ղեկավարներին քննիչների ենթակայությունը պետք է սահմանափակվի միայն վարչարարության շրջանակներում. «Վարչական ղեկավարները պարտավոր են ապահովել քննիչների անկախությունը, ենթակայությունը ղեկավարներին միմիայն պետք է դրսեւորվի վարչարարության ընթացքում, իսկ վարույթի ընթացքում քննիչները պետք է լինեն անկախ, ունակ կայացնելու ինքնուրույն դատավարական որոշումներ»։

Խորհրդակցության արդյունքներով Արագածոտնի մարզային ստորաբաժանումների ղեկավարներին տրվել են կոնկրետ հանձնարարություններ՝ մինչդատական վարույթի արդյունավետությունը բարձրացնելու ողղությամբ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում