Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Սերժ Սարգսյանը՝ ահաբեկչության մասին. ի՞նչ կա տողատակում

«Միր ԱՊՀ» միջպետական հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Սերժ Սարգսյանը մեկնաբանել է Լոնդոնի ահաբեկչությունը՝ ասելով, որ Լոնդոնն ու Փարիզը բավականին մեծ միջոցներ են ծախսում չարիքի դեմ պայքարի համար, անվտանգության համար, սակայն ահաբեկչությունը մի բան է, որի դեմ պայքարը դարձել է շատ դժվար, և փախստականների անվան տակ Եվրոպա են մուտք գործում մարդիկ, որոնք ունեն բոլորովին այլ նպատակներ:

Լոնդոնի ահաբեկչությանը Սերժ Սարգսյանի այս անդրադարձը հետաքրքրական է՝ հատկապես նկատի ունենալով այն, որ Սարգսյանը մինչ այդ ցավակցական ուղերձ էր հղել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին: Եվ ուրեմն ուշագրավ է, թե ինչո՞ւ է առաջացել այդ ահաբեկչությանը և երևույթին ընդհանրապես ևս մեկ անգամ անդրադառնալու անհրաժեշտություն:

Երևի թե կասկած չկա, որ Սերժ Սարգսյանի հարցազրույցի ընթացքում չէր հնչի պատահական կամ անսպասելի հարց, սա ընդհանրապես ընդունված պրակտիկա է նախագահական հարցազրույցների պարագայում: Եվ ըստ այդմ՝ պետք է ենթադրել, որ անդրադարձը եղել է հենց Սերժ Սարգսյանի ցանկությամբ, ինչն էլ ուշագրավ է դարձնում հանգամանքը:

Այստեղ, իհարկե, նշմարվում է Թուրքիայի ուղղությամբ բավական նուրբ ակնարկը, երբ խոսք է գնում փախստականների անվան տակ հանցագործների ներթափանցման մասին, քանի որ Եվրամիության կամ Եվրոպայի համար այս խնդրի հիմնական «խողովակը» կամ «կայարանային հանգույցը» Թուրքիան է: Երևանն, ըստ ամենայնի, նուրբ ակնարկ է անում Անկարայի հասցեին թուրք-եվրոպական հարաբերության սրացման և ռուս-թուրքական հարաբերության կարգավորման ֆոնին, որում կարող են լինել Հայաստանի համար շատ խութեր:

Սակայն տվյալ պարագայում Սերժ Սարգսյանի անդրադարձը հետաքրքրական է նաև ներքաղաքական ֆոնի վրա, մասնավորապես՝ օրերս ԱԱԾ տարածած հայտարարության՝ «Իգլա» զինատեսակի մաքսանենգ ներկրման վերաբերյալ, որը ըստ էության ահաբեկչական վտանգի աղբյուր է:

Ինչպես հայտնի է, ԱԱԾ-ն ներկրված զինատեսակի հետ առնչություն ունենալու, պատվիրատու լինելու կասկածանքով ձերբակալել է ԼՂՀ պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանին, որը ՕՐՕ դաշինքի համակիր է և չի ընդունում իր մեղքը, իսկ ՕՐՕ դաշինքն էլ Բաբայանի ձերբակալումը համարում է քաղաքական հետապնդում:

Ահա այս ֆոնին Սերժ Սարգսյանը Լոնդոնի ահաբեկչության վերաբերյալ հանդես է գալիս, այսպես ասած, լրացուցիչ մեկնաբանությամբ և ընդհանրապես խոսում է ահաբեկչություն երևույթի վտանգավորության մասին: Սա կարո՞ղ է նշանակել արդյոք, որ Սերժ Սարգսյանն այդպիսով փորձում է միջազգային լեգիտիմություն ապահովել իր ներքին գործողությունների համար: Եվ այդ փորձը ունի պրոֆիլակտի՞կ բնույթ, թե՞ Սարգսյանը ստացել է որոշակի անցանկալի, դժգոհ արձագանքներ, և առաջացել է պատասխանի անհրաժեշտություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում