Wednesday, 01 05 2024
Կիրանցում կսկսենք չվիճարկվող հատվածի սահմանազատումը. մյուս կետերում լուծումներ կփնտրենք. Փաշինյան
Ֆորպոստ լինել-չլինելու ընտրության բանաձևից դուրս գալն է մեր խնդիրը. Նիկոլ Փաշինյան
Զինվորի վրա անհամաչափ բեռներ ենք դրել. սա ֆորպոստի տրամաբանությունն է. Փաշինյան
Այո, մենք փոխվում ենք. չփոխվել նշանակում է երկիրը տանել ստույգ կործանման. Նիկոլ Փաշինյան
Ես ամենևին չեմ մոռացել 2020-ի պատերազմից հետո հնչած մեղադրանքները. այս գործընթացը դրանց արձագանքն է
Առանց Ալմաթիի հռչակագրի՝ խաղաղության պայմանագիր դժվար է պատկերացնել. Փաշինյան
Վրաստանում «ռուսական օրենքը» ուժի մեջ է մտնում՝ չնայած խիստ դիմադրությանը
Հիմա մենք սահմանազատման պրակտիկա ենք ձևակերպում, որը ներկայացնելու ենք խորհրդարանի հաստատմանը
Բաքուն նոր պայման է դրել. խաղաղություն՝ առանց միջնորդների
Մեր դիրքերի լեգիտիմությունն է երաշխիքը, որ Ադրբեջանը նոր պահանջներ չի ներկայացնի. Փաշինյան
Սահմանազատման գործընթացում կառավարության խնդիրը եղել է ներդնել ամբողջ սահմանագծով լեգիտիմ հիմքի վրա սահմանի վերականգնումն ապահովող բանաձև. Փաշինյան
«Լեքսուս»-ը շրջվել է․ այն անչափահաս է վարել, ընտանիքի 4 անդամ հիվանդանոցում է
23:00
ՌԴ դեմ ԱՄՆ-ի նոր պատժամիջոցների ցանկում են ընկերություններ Թուրքիայից և Ադրբեջանից
Գործարկվել է Երևանի կենդանաբանական այգի տանող անվճար երթուղին
Ուկրաինայի Գերագույն Ռադայի փոխնախագահն «ականազերծո՞ղ է»
2018-ից ի վեր Աշխատանքային օրենսգրքի գրեթե կեսը փոխվել է. համալիր լուծումների ենք ձգտում
Լևոն Քոչարյանը պետք է ներողություն հայցի, այլապես նշանակում է՝ ինքը համաձայն է տեղի ունեցածի հետ
Վրաստանի խորհրդարանը 2-րդ ընթերցմամբ ընդունել է «օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը
Հունաստանի ԱԳՆ-ն ընդգծում է հայ-ադրբեջանական սահմանին էսկալացիայից խուսափելու կարևորությունը
Մասիսում վիճաբանությունը վերածվել է ծեծկռտուքի․ կան վիրավորներ
Պատահաբար մահացու կրակել է Արցախի նախագահի պարգևատրած ատրճանակով
Ղազախական հարթակը մերժելու հիմքեր այլևս չկան. գործընթացը սինքրոնիզացված է ԱՄՆ-ի հետ
Ինչ է սովորեցնելու Իրանը Հայաստանին. ու՞ր են տապալման պատասխանատուները
20:50
Բաքուն, Աստանան և Տաշքենդը համագործակցության հուշագիր են ստորագրել
Ադրբեջանի պաշտպանության նախարարն ուսումնամարզական հավաք է հայտարարել
Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանը ձերբակալվել է
Կոթի գյուղում 2 դիրք հանձնելու մասին տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՊՆ
20:10
Վարշավայում անհայտ անձինք Մոլոտովի կոկտեյլ են նետել սինագոգի շենքի վրա
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Գործարկվել են մայրաքաղաքի շատրվանները

Զգուշացնում էի Սամվել Բաբայանին. իրավունք չուներ վրիպել. Իսագուլյան

Մամուլը վերջին շրջանում անընդհատ գրում էր, որ ՕՐՕ դաշինքը գնում է հետընտրական զարգացումների և չի բացառում Սասնա ծռեր 2 սցենարը, և Սամվել Բաբայանը բավականին կոշտ հայտարարություններով էր հանդես գալիս՝ ասելով, որ եթե իշխանությունը այսպես շարունակի կարող է արյունահեղություն լինել: Անդրադառնալով այս դիտարկմանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը նշեց. «Իմ նախկին հարցազրույցներում ես մի քանի անգամ խնդրում էի, զգուշացնում էի, հուշում էի, որ չարժե նման դիրքորոշում ունենալ ոչ միայն ԼՂՀ հանրաքվեի վերաբերյալ գնահատականների, այլ նաև Ժիրայր Սէֆիլյանի հայտարարությունը ողջունելու, աջակցելու վերաբերյալ: Վերջին հարցազրույցում Բաբայանն ասաց, որ թող զգույշ լինեն իշխանությունները, ըստ էության, դա նշանակում է՝ եթե իրենք գնում են այս տարբերակով, մենք կդիմենք զենքի, և դա իրենց համար շատ ծանր հետևանքներ կունենա»:

«Կարծում եմ, որ Բաբայանը կյանքի բավականին հետաքրքիր և փառավոր ուղի է անցել, իրավունք չուներ նման վրիպումներ թույլ տալու,- նշեց Իսագուլյանը:- Հարգելով անմեղության կանխավարկածը, պետք է ասել, որ ցավոք, նա իրեն պահել է ոչ զգույշ, և միայն հետաքննությունը ցույց կտա, թե ինչ էր նախապատրաստվում կամ նախապատրաստվում էր, թե դա ուղղակի շատ էժան ձեռքբերված էր և պետք է տեղափոխվեր Արցախ՝ աջակցելու պաշտպանության բանակին»:

Իսագուլյանը նշեց, որ նման զենք ձեռք բերելը հնարավոր է. «Ի՞նչ եք կարծում՝ Ղարաբաղի ինքնապաշտպանության ջոկատները ո՞նց էին զինվում: Եթե կարողանում էին այն ժամանակ, ինչո՞ւ չեն կարողանա հիմա: Էսօր զենք կամ նման զենիթահրթիռային համակարգեր առնելը շատ հեշտ է»:

գառնիկ Իսագուլյանը կոչ արեց. «Որևէ մեկը սա թող չդարձնի քաղաքական շահարկումների  թեմա»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում