Իրաքյան ավիացիան Մոսուլում ավիահարվածների արդյունքում ոչնչացրել է ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության 6 օտարերկրացի պարագլուխների։ Այս մասին հայտնում է Al Sumaria հեռուստաալիքը՝ հղում անելով իրաքյան հետախուզությանը։
Հետախուզության տվյալներով՝ ոչնչացված պարագլուխների թվում կա ոմն ՌԴ քաղաքացի՝ Աբդուլ Քարիմ ար-Ռուսի անունով և Աբու Սամիր մականունով։ Սպանված այլ հրամանատարների թվում են ահաբեկիչներ Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից, Թուրքիայից և Մարոկկոյից։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ կառավարական ուժերն անցել են ԴԱԻՇ-ի գրոհայիններից Մոսուլի ազատագրման գործողության վերջին փուլին։