Ս. Սարգսյանը վաղը երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Այցի շրջանակներում նախատեսված են հայ-ռուսական երկկողմ հանդիպումներ, ինչպես նաև Սերժ Սարգսյանի մասնակցությունը «Ռուսաստանի հայերի միություն» համառուսաստանյան հասարակական կազմակերպության 10-ամյա հոբելյանի առթիվ անցկացվելիք միջոցառմանը: Սերժ Սարգսյանը Մոսկվայում կմասնակցի նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա գալա-երեկոյին. հայտնում են նախագահականի լրատվական ծառայությունից: