Friday, 26 04 2024
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից

Տեր-Պետրոսյանի՝ «զիջում հանուն խաղաղության» տարբերակը ոչ միայն դավաճանություն է, այլև բեմադրություն

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Մարտական խաչի ասպետ, Արցախի խորհրդարանի նախկին պատգամավոր Վահան Բադասյանը։

– Պարոն Բադասյան, արդեն հայտնի են ՀՀ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի նախընտրական ծրագրերը։ Որևէ ուժի հետ հույս կապել կարելի է՞, այն առումով,  որ իշխանության գալու դեպքում Արցախի հարցում  հայանպաստ լուծում կլինի։

Եթե ես  պատասխանեմ, թե կոնկրետ որ ուժի հետ կարելի է հույս կապել՝ կնշանակի, որ   սատարում եմ այդ ուժին։ Իհարկե, կան այնպիսի ուժեր, որոնց իշխանության գալու պարագայում Արցախի հարցում ժողովրդի տեսակետին համահունչ որոշում կկայացվի։ Բայց ես դեռ մեկ ամիս առաջ եմ հայտարարել ընտրությունների բոյկոտման մասին, որովհետև Հայաստանի քաղաքացին ընտրության հնարավորություն չունի։ Սահմանադրության պղծմամբ խորը թաղվել է ընտրությամբ իշխանափոխություն անելու  հնարավորությունը։ Միայն իշխող համակարգը ունի հնարավորություն անընդհատ վերարտադրվելու։ Ընտրական օրենսգիրքն իրենից ներկայացնում է ամբողջությամբ լկտի անարդարություն՝ ռեյտինգայի՞ն է, համամասնակա՞ն է, թե՞մեծամասնական, հիմա մենք ո՞ր ընտրակարգով ենք ընտրում։ Ընտրողը նույնիսկ այդ մասին չգիտի։ Որոշ կուսակցություններ արդեն իսկ գումար են բաժանում՝ ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, «Օրինաց երկիր» կոչվածը, որն անվանափոխվել է…  ու հիմա ես տեղեկություններ ունեմ, որ փողն օրենքով են տալիս՝ պայմանագրով, որպես աշխատավարձ՝ իբրև, այսպես կոչված, շտաբներում աշխատելու համար։ Իշխանությունը զրկել է հայ ժողովրդին իր ընտրությամբ իշխանություն որոշելու հնարավորությունից։ Պարզ է, որ Հանրապետականը վերարտադրվելու է, նույն կոտրած տաշտակն ու նույն բլեֆները։ Արցախի զիջման հարցում էլ նրանց կսպասարկի ՀԱԿ-ը, այսինքն՝ ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը։

– ՀԱԿ-ՀԺԿ քարոզարշավն արդեն մի քանի օր  է՝ շեշտադրում է անում հենց այս հարցով՝ տարածքների զիջում խաղաղության դիմաց։ Կարծում եք՝ հասարակության մոտ սա դրական արձագանք կունենա՞։

– Լևոն Տեր-Պետրոսյանի՝ «զիջում հանուն խաղաղության» տարբերակը ոչ միայն դավաճանություն է, այլև բեմադրություն։ Մեր հայ ժողովրդի այն հատվածը, որը հետևում է նման թեզի, չգիտակցված դավաճաններ են, որովհետև զիջել հող, փոխզիջել՝ նշանակում է պատերազմի վերսկսում։ Չկա վիճարկվող տարածք, վիճարկվող տարածքը ամբողջ Արցախն ու Զանգեզուրն է՝ մինչև Երևան։ Իսկ ժողովրդի գիտակից հատվածն այսօր հասկանում է, որ եթե ուզում ես խաղաղություն, պետք է պատրաստվես պատերազմի։ Այսինքն՝ բանակը պետք է հզոր լինի, պետք եղած ժամանակ հակահարվածը պետք է համարժեք լինի, որ ո՛չ զոհ լինի, ո՛չ էլ պատերազմ։ Տեսեք՝ վերջին օրերին լավ հակահարված տվեցինք, մեր կողմը ուղղակի ոչնչացրեց դիվերսանտներին, և  քանի օր է՝ սահմանում համեմատաբար խաղաղ է։

Բայց նորից եմ կրկնում՝ եթե ես որևէ ուժի հետ կարող եմ հույս կապել, ապա այդ ուժը դժվար թե գա իշխանության, վերարտադրվելու ձևը իշխանությունն ընտրել է։ Մի ճանապարհ կա միայն՝ որ ընտրություններից հետո, երբ մեր ժողովուրդը ու այդ դաշինքներից ոմանք հասկանան, որ ընտրություններին պետք չէ մասնակցել, սա ուղղակի ստորության աստիճանի քաղաքական դավադրություն է, այդ ժամանակ հույս ունեմ, որ մեր ժողովուրդը կընդվզի ու իշխանափոխություն կանի։ Այդ ժամանակ ես անձամբ և ամբողջ ուժով կմասնակցեմ այդ ընդվզմանը։

– Ասացիք, որ Հանրապետական կուսակցությունը արդեն վերարտադրության բոլոր նախադրյալները պատրաստել է։ Արդյոք խորհրդարանում նրան անհրաժեշտ կլինի՞ նաև ՀԱԿ-ը, որ Արցախի հարցում աջակցող դիրքորոշում լինի։

– ՀՀԿ-ի հույսն այն է, որ ինքը պետք է ներքաղաքական կյանքում առանց ցնցումների պահի երկիրը՝ հաշվի առնելով, որ այսօր հակադաշնակցական կեցվածք ունեցող ՀՅԴ Բյուրոյի վերնախավը, հայաստանյան Գերագույն մարմինը սպասարկելու են իր շահերը, նրանց նվեր է  տրվելու և օգնելու են, որ հաղթահարեն հինգ տոկոսի շեմը։ ՀԱԿ-ին օգնելու են, որ նույնպես սպասարկի Հանրապետականին, որ իր վրա վերցնի բոլոր անեծքները, ժողովրդի հայհոյանքները՝ հող զիջելու հետ կապված։ Եվ այսպես շարունակ։

Իհարկե, այսօր կան ուժեր, որ ուզում են փոփոխություն կատարել, բայց շատերի խնդիրը միայն մանդատ ստանալն է։ Կան կուսակցություններ ու դաշինքներ, որոնց նպատակը փոփոխություն կատարելն է, բայց նրանք միամիտ են։ Օրինակ՝ ՕՐՕ դաշինքը միամտացած է, որ կարող է ընտրությամբ հարց լուծել, և մտել է պայքարի մեջ։ Նրանք դեմ են իշխող համակարգին, բայց պայքարի ձևը ճիշտ չէ՝ ընտրությունը ճանապարհ չէ։

– Ասում եք՝ ՕՐՕ դաշինքն իշխանությանը դեմ է, բայց դաշինքի մաս կազմող առնվազն երկու գործիչ ոչ վաղ անցյալում իշխանության մաս են կազմել։ Եթե չեն եղել անմիջական հրաման տվողներ մարտի 1-ին կամ ապրիլյան պատերազմի ժամանակ, ապա գոնե անմիջապես այդ իրադարձություններից հետո  հրաժարական չեն տվել։

– Դուք ինքներդ ասացիք, որ իրենք անմիջական հրաման տվողներ չեն  եղել։ Ծիծաղելի կլիներ ասել, որ Սեյրան Օհանյանը, Րաֆֆին, Օսկանյանը մարտի մեկի պատասխանատուներն են։ Մարտի մեկի պատասխանատուները միանշանակ Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանն են, ինչպես նաև այն ժամանակվա պաշտպանության նախարարը, ոստիկանապետը։ Այդ մարդիկ պարզապես իշխանության մաս են կազմել. Օհանյան Սեյրանը եղել է ԶՈՒ շտաբի պետ, որը ենթարկվել է պաշտպանության նախարարությանը։

Հաջորդը՝ ապրիլյան պատերազմի մասով. Սեյրան Օհանյանը միանշանակ եղել է ամենամեծ պատասխանատուներից մեկը, բայց միակ պատասխանատուն չէ։ Ամենամեծ պատասխանատուն գլխավոր հրամանատարն է ու ԶՈՒ շտաբը։

Ես միշտ շահարկում եմ Մովսես Հակոբյանի անունը, Յուրի Խաչատուրովի, Բաղամանյանի… Այս մարդիկ բանակը սարքել են իրենց սեփական բոստանը և ինչ ուզում՝ անում են, բայց եթե նրանք էլ հետ դառնան այդ ճանապարհից այսօր կամ վաղը և կանգնեն ժողովրդի կողքին՝ ես նույնպես կողջունեմ։

– Բայց նախքան ժողովրդի կողքին կանգնելը արդյոք չպե՞տք է պատասխանատվություն կրեն արածների համար, թե՞ կարող ես տարիներ շարունակ ինչ ուզես՝ անես, հետո պաշտոնանկ արվես՝ գաս կանգնես ժողովրդի կողքին ու ընդդիմադիր ներկայանաս։

– Պարտադիր է պատասխանատվություն կրելը։ Օրինակ՝  ես պայքարեցի ոչ թե Մովսես Հակոբյան անձի դեմ, այլ պայքարեցի, որ Մովսես Հակոբյանը չթալանի բանակը։ Ես պայքարեցի, որ նա հետ կանգնի ու ասի, որ այդ համակարգը կեղտոտ է, եթե նա անի այդ քայլը կողջունեմ՝ նա ուրիշ մարդ չէ, իմ մարտական ընկերն է։ Մովես Հակոբյանի հետ միասին մի քանի տարբեր տեղերում մարտ ենք վարել, նույնը՝ Սամվել Բաբայանը, Սեյրան Օհանյանը Մանվել Գրիգորյանը, Արթուր Աղաբեկյանը, Վիտալի Բալասանյանը… Ինչքան լավ  կլինի, որ այսօր էլ այդքան միասնական լինենք ներքին թուրքի, ներքին տականքի դեմ։ Սեյրան Օհանյանը հիմա ասել է, որ այս համակարգով անհնար է առաջ գնալ, ուրեմն ողջունում եմ նրան։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում