Friday, 26 04 2024
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը

Կարճը չի ստացվում, անորոշն էլ խուճուճ է ստացվում

Օրերս տնտեսական բլոկի երկու առանցքային նախարարները խոսել են տնտեսության վիճակի մասին, ներկայացրել տնտեսությունն այս պահին «բնութագրող» մի քանի ցուցանիշներ: Նախարարների «ակտիվացման» հիմքում ընկած է թերևս այն հանգամանքը, որ 2017թ.-ի առաջին ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.5%, որ նախորդ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամբ արտահանման ծավալների 35%-անոց և արդյունաբերության 12%-անոց աճ է արձանագրվել: Փաստորեն նախարարները ազգիս ասելու բան են ունեցել: Մյուս կողմից էլ՝ նրանց այդպիսի պատրաստակամությունը պայմանավորված է եղել, թերևս, նաև վարչապետի հանձնարարականով, որպեսզի առաջիկա ընտրություններին ընդառաջ արձանագրված ցուցանիշներով ոգևորեն բնակչությանը:

Ցուցանիշների ինչպիսիության մասին գրվել է մեկ այլ հոդվածում: Այստեղ կանդրադառնանք ֆինանսների նախարար Վարդան Արամյանի կողմից տնտեսական վիճակի ներկայացման ժամանակ արված մի քանի հետաքրքիր դիտարկումների: Նախարարը տնտեսական ակտիվության բարձր ցուցանիշն արձանագրելուց բացի՝ նշելով, որ բյուջեով նախատեսված 3.2% տնտեսական աճը հաղթահարելի է, խոսել է առաջիկա տարիներին ավելի բարձր աճ ապահովելու իրենց նկրտումների մասին: «Մենք մյուս տարվանից կարող ենք հավակնել առնվազն 4-5%-անոց տնտեսական աճի: Դրանից հետո՝ ավելի բարձրի»,- ասել է նա և բացատրել, թե ինչու հիմա հնարավոր չէ տնտեսական ակտիվության ավելի լուրջ ցուցանիշներ ապահովել: Որովհետև տնտեսական աճն ու աճի տեմպերը պայմանավորված են աշխարհում ընթացող զարգացումներով: Եվ նա տվել է այդ զարգացումների ախտորոշումը: «Աշխարհի մակարդակով կան տնտեսական ցիկլեր, որոնք ունեն կյանքի տևողություն: Դա լինում է նվազագույնը 6, առավելագույնը՝ 11 տարի: 2002-ից մինչև 2008թ.-ը ամբողջ աշխարհում վերելքի պարբերաշրջանն (ցիկլ) էր: Շատ երկրներ ունենում էին բարձր տնտեսական աճեր, և չի կարելի ասել, որ դա բարեփոխումների արդյունք էր: Նույնը եղել է մեր տարածաշրջանի բոլոր երկրներում, այդ թվում և Հայաստանում: 2008թ.-ից այս կողմ աշխարհը թևակոխել է անկման-նվազման պարբերաշրջան: Դրա համար պետք է հաշվի նստենք համաշխարհային զարգացումների հետ, մենք չենք կարող ցանկացած գնով ունենալ 7 կամ 8%-անոց տնտեսական աճ: 2014-2016թթ. այդ պարբերաշրջանի վերջին ժամանակահատվածն է»:

Ելնելով դրանից՝ նախարարը նշել է, որ այսօրվա համաշխարհային աղճատված իրականության մեջ հնարավոր չէ ապահովել այն աճը, որ ունեինք 2006 կամ 2008թթ.-ներին: Այնպես, ինչպես որ դա հնարավոր չէ Վրաստանում, Ղազախստանում, ՌԴ-ում, Արևելյան Եվրոպայում»:

Նախարարի այս մտքից հետևում է, որ 2016թ.-ով անկման պարբերաշրջանն ավարտվել է: Բայց նա այդպես էլ չի հստակեցնում՝ այդ պարբերաշրջանն ավարտվե՞լ է, թե՞ ոչ, աշխարհի ու Հայաստանի տնտեսությունները մտե՞լ են կայունացման փուլ, թե՞ դեռ ոչ:

Հարցն այն է, որ ոչ վաղ անցյալում պրն Արամյանը նույն թեմայի վերաբերյալ գրեթե նույն մեկնաբանությունն է արել. «հիմա ողջ աշխարհը թևակոխել է անկման պարբերաշրջան: Բայց կան բավական շատ վերլուծություններ, որոնցում պնդում են, որ 2017թ. կեսից այս պարբերաշրջանը փոխվելու է: Որովհետև ընդունված բութ մատի կանոնով ողջ աշխարհում պարբերաշրջանները տևում են 5-7 տարի: Ընդ որում՝ կա նաև էմպիրիկ վերլուծություն՝ կատարված ամերիկյան հեղինակավոր պրոֆեսորների կողմից, որոնց համաձայն՝ նույնպես 5-7 տարի հետո պարբերաշրջանը շրջվում է»: Դրանից հետո մեկ այլ ելույթում նույն թեմայի առնչությամբ նախարարը հետևյալ մեկնաբանությունն էր արել. «Եթե ելնում ենք համաշխարհային գլոբալ ցիկլերից, ապա 7-8 տարվա ժամանակային պարբերաշրջանում մենք ունենում ենք բիզնես ցիկլեր»:

Նախարարի մեկնաբանություններից այդպես էլ պարզ չի դառնում, թե համաշխարհային պարբերաշրջանները ինչ տևողություն ունեն, հետևաբար ե՞րբ է անկման փուլի ավարտը. 2016թ.-ին այն արդեն ավարտվել է՞, թե՞ այս տարվա կեսերին, ինչպես ելույթներից մեկում նշել է, իսկ գուցե ձգվելով 11 տարի՝ պարբերաշրջանը վերջանա 2019թ.-ին: Չի հասկացվում, թե համաշխարհային ու Հայաստանի տնտեսությունները հիմա այդ պարբերաշրջանների առումով փաստացիորեն որ փուլում են գտնվում: Այդ թվաբանության արդյունքում այդպես էլ անհասկանալի է մնում, թե նախարարի այդքան սիրված ցիկլերը ի վերջո ինչ ժամանակային պարբերականության մեջ են տեղավորվում, և մենք ու աշխարհը հիմա «ժամանակային որ պարբերականությունում ենք»:

Նախարարը ցիտում է ինչ-որ վերլուծություններ, ինչ-որ գիտնականների կարծիքներ՝ ավելին ոչինչ չհստակեցնելով: Նախարարի խոսքից չի հասկացվում նաև. եթե համաշխարհային տնտեսությունում վերելքի փուլ է սկսվում, ապա այն նո՞ւյն ժամանակամիջոցում կսկսվի, ասենք, 2016թ.-ին 2 մլրդ դոլարի ներդրում կլանած Վրաստանի տնտեսությունում և հազիվ 200 մլն ընդունած Հայաստանում, նո՞ւյն տեմպերը կունենա, թե՞ ավելի թույլ տնտեսություններում, այունուամենայնիվ, վերելքը ավելի ուշ կզգացվի և ավելի թույլ կարտահայտվի:

Չորս ամիս առաջ վերլուծելով փաստերը՝ պրն Արամյանը ներկայացնում էր տարածաշրջանի, այդ թվում նաև Հայաստանի համեմատական տնտեսական պատկերը և դրանում ՀՀ-ի համար 2 հիմնական ազդակները, մասնավորապես՝ Ռուսաստանի նկատմամբ կիրառվող տնտեսական սահմանափակումները և համաշխարհային շուկայում հումքային ապրանքների գների անկումը: Վերջին ելույթում նախարարը տնտեսական աճի մասին խոսելիս շրջանցում է դրանք՝ կենտրոնանալով պարբերաշրջանների վրա: Մինչդեռ ոչ վաղ անցյալում մետաղների գները բարձր էին՝ չնայած անկման պարբերաշրջանում էինք: Կամ եթե աշխարհում սկսվել է վերելքի պարբերաշրջանը, իսկ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները կիրառվում են, դա ազդելո՞ւ է մեր տնտեսության վերելքի վրա, թե՞ պարբերաշրջանն սկսվելուն պես «մենք ու մեր տնտեսությունն աճելու ենք»: Այնպես որ՝ նախարարի հերթական վերլուծությունից էլ ոչինչ հստակ չի հասկացվում:

Չի հասկացվում նախարարի այդ օրը արտահայտած մեկ այլ մտքի տրամաբանությունը ևս: «Կենսաթոշակային բարեփոխումները այն լավագույն բարեփոխումներն են, որ Հայաստանը իրականացրել է»,- ասել էր նա ու ի հաստատումն դրա փաստել, որ Վրաստանից բազմիցս եկել են, որ ուսումնասիրեն մեր բարեփոխումներն ու հաջողությունները: Ըստ իս՝ ավելի շուտ եկել են, որ մեր սխալները չկրկնեն: Ի վերջո՝ խելոքները սովորում են այլոց սխալների վրա: Որ կուտակային կենսաթոշակայինը աշխարհում ընդունված լավագույն մոդելներից մեկն է՝ դա չի ժխտվում: Բայց մի շարք հայ ճանաչված մասնագետների գնահատմամբ՝ այն, ինչ զոռով փորձում են ներդնել մեզանում, աղավաղված և բուն գաղափարից էապես շեղված մի բան է, որ ոչ մի երկրում այդ տարբերակով չի ներդրվել: Թերևս նախարարի նշած «հաջողության» շրջանակներում է, որ կառավարությունում ու ԿԲ-ում մտմտում են 5%-ի պահումներն անել սկսած 1964թ. ծնվածներից, քանի որ այդ «հաջողված» ծրագրով այդպես էլ չեն կարողանում գումար հավաքել, ու ամբողջ ծրագիրը ձախողված է:

Մեծ կորսիկացի Նապոլեոն Բոնապարտը ժամանակին իր մինիստրներին հանձնարարել էր խոսել կարճ ու անորոշ: Նախարար Արամյանի մոտ առայժմ կարճը չի ստացվում, անորոշն էլ վերածվել է անհասկանալիի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում