Friday, 26 04 2024
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը

Եթե հանձնվեն տարածքները՝ ոչ միայն պատերազմ կլինի, այլև՝ հայրենիքի երաշխավորված կորուստ

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է քաղաքագիտության դոկտոր Հայկ Ա. Մարտիրոսյանը

Պարոն Մարտիրոսյան, Արցախի Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը անդրադարձել է գիշերը շփման գծի հարավարևելյան և արևելյան ուղղություններով Ադրբեջանի կողմի ձեռնարկած հարձակմանը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը տվել է առնվազն հինգ զոհ: Նա նաև չի բացառել լայնամասշտաբ պատերազմը: Ըստ Ձեզ՝ այս ամենը կհանգեցնի լայնամասշտաբ գործողությունների՞:

Իհարկե: Ադրբեջանը մի նպատակ ունի հիմա՝ տիրանալ ոչ միայն Հայաստանի մաս Արցախին, այլև ողջ Հայաստանին՝ ներառյալ համաձայն իրենց երևակայության՝ «իրենց պատմական Էրիվանի խանությունը»: Հայաստանի իշխանությունները պատրաստ են ևս մի քանի տարի խաղաղության պայմաններում իշխանության մնալու համար Ադրբեջանին նվիրել իրենց հայրենիքի մի մասը, որ հիմա արդեն ոչ թե «ազատագրված տարածքներ», այլ «անվտանգության գոտի» են կոչում, բայց Ադրբեջանը ողջ Արցախն է նախ ուզում: Բացառված չէ, որ պատերազմով կամ ինչ-որ փաստաթղթերով մեր հայրենիքի այդ կարևորագույն հատվածը նվիրվի Ադրբեջանին, որից հետո լայնամասշտաբ պատերազմը կդառնա առավել անխուսափելի և անկասկածորեն կհանգեցնի հայկական կողմի ոչ միայն պարտությանը, այլև՝ բնաջնջմանը: Գիտեմ, որ հայաստանցիները նման ապոկալիպտիկ մտքեր լսելիս ուշագնաց են լինում և անմիջապես նախընտրում դրանց անլուրջ վերաբերվել և հաճելիորեն երազել, բայց իրականությունն այլ է: Եթե հանձնվեն տարածքները՝ ոչ միայն պատերազմ կլինի, այլև՝ հայրենիքի երաշխավորված կորուստ: Վիտալի Բալասանյանն այն եզակի հրամանատարներից է, որ շատ սթափ է խնդրին մոտենում և հստակ տեսնում է այն պատերազմը, որն ամեն դեպքում անխուսափելիորեն վրա է հասնելու:

Իր հերթին Դավիթ Բաբայանը մեկնաբանել է հարձակման փորձը՝ պատճառներից մեկը նշելով այն, որ ադրբեջանական ներքաղաքական վերջին զարգացումներն են խթանում հանցավոր կեցվածքի դրսևորմանը: Մասնավորապես նա նշել էր, որ Ալիևն իր կնոջը նշանակել է երկրի առաջին փոխնախագահը, ինչը ժողովրդի մոտ առաջացրել է դժգոհութուն, և շատերը սա խայտառակություն են բնորոշում: Այսպիսով՝ նա փորձում է ցույց տալ, որ, այնուամենայնիվ, ի՞նքն է գերագույն գլխավոր հրամանատարը:

Ո՞վ է Դավիթ Բաբայանը:

Արցախի Հանրապետության նախագահի խոսնակը:

Այդ խոսնակն ընդամենը խոսում է: Չէի ցանկանա մեկնաբանել, բայց քանի որ դա պաշտոնական տարածվող ոչ ճշմարիտ մեկնաբանություններից մեկն է՝ ասեմ որ նման գիտաֆանտաստիկ, ոլոր-մոլոր և եռահարկ տեսությունները հորինվում են, որպեսզի սքողեն պարզ իրականությունը: Իսկ իրականությունն այն է, որ նման դժգոհություններ Ադրբեջանում գոնե հրապարակային մակարդակում չկան և չեն էլ կարող լինել: Իլհամ Ալիևը նախագահի աթոռը երբ ժառանգում էր արդեն իր մահացած հորից և նրա կեղծ ստորագրությամբ վարչապետ նշանակվում՝ Ադրբեջանում որևէ լուրջ բողոք չեղավ և կրտսեր Ալիևը, գալով իշխանության որևէ պատերազմ չսկսեց: Հիմա, երբ իր երկրում բոլորին հայտնի է, որ երկրի ղեկավարի դե ֆակտո միապետական կառավարման միայն անունն է «նախագահական»՝ որևէ մեկի համար անսպասելի չէ, որ իշխանության լծակները ընտանիքում պահելու քայլեր են արվելու: Բազում երկրներում նախագահները փաստացի ուղղակիորեն կամ անուղղակիորեն իրենց կանանց են փոխանցել իշխանությունը, իսկ Արգենտինայում դա տեղի է ունեցել անգամ երկու անգամ՝ երկու տարբեր նախագահների օրոք: Այսօր նույն բանն է պլանավորվում և Զիմբաբվեում: Այդ երբվանի՞ց Ադրբեջանը դարձավ առաջադեմ արևմտյան երկիր, որ այնտեղ նույն այդ երևույթը, այն էլ դեռևս առանց բուն նախագահական աթոռի փոխանցման՝ այդպիսի հուզումներ և ժողովրդավարական զանգվածի բողոքի ալիքներ բարձրացներ, որ դրան հակակշռելու համար նախագահը պատերազմ հրահրեր: Իսկ ապրիլին ո՞ւմ էր փոխնախագահ նշանակել Ալիևը: Իսկ ամեն օր ո՞ւմ է ինչ պաշտոնի նշանակում, որ ամեն օր հայ զինվորներ են զոհվում սահմանին: Հայկական կողմն իր անկամությունն ու պարտվողականությունը շղարշում է տարբեր անլուրջ բացատրություններով, որպեսզի ստիպված չլինի ընդունել, որ Ադրբեջանը վարում է Հայաստանին ահաբեկելու, հյուծելու և արնաքամելու բարեհաջող քաղաքականություն, իսկ հայկական կողմը լիակատար անգործություն է դրսևորում: Իսկ թե ինչու է հայկական կողմն այդքան կարեկցելիորեն հեզ ու խոնարհ թշնամու հարձակումների առջև և միայն ու միայն մշտապես պաշտպանվում է՝ այլ թեմա է: Ամոթալի, խիստ ամոթալի մեկ այլ թեմա:

Կարծում եք՝ այսօրվա հարձակման փորձի ձախողումը կսաստի՞ Ադրբեջանին, թե առաջիկա օրերին կարող են լինել նոր փորձեր:

Այո, անպայման. ադրբեջանցիները հարձակվեցին, զոհեր տվեցին և դրանից սաստվեցին, սարսափեցին հայկական կողմի երկրացունց ահավորությունից, ռազմական վճռականությունից, հերոսական հարձակումից և իրենց պատժելուց և հիմա դողում են մահճակալների տակ ու երդումներ են տալիս այլևս չհարձակվելու Հայաստանի վրա: Պետք է դադարել նաիվ և պրիմիտիվ լինել: Հայաստանում չեն ուզում հասկանալ, որ քանի դեռ իրենց գլխին հարվածում են, իսկ ծեծվողն անընդհատ և առանց բացառությունների միայն գլուխն է պաշտպանում՝ վերջապես մի օր անպայմանորեն ուշագնաց կլինի և արագորեն կկորցնի սեփական կյանքը: Հայաստանում կարծում են, թե հարյուր զոհով ութ հարյուր հեկտար կորցնելը, երբ կարող էին հազարը կամ ութ հարյուր հազարը կորցնել՝ հաղթել են: Հայաստանում կարծում են թե մի կամ երկու անգամ թշնամուն թույլ չտալով սեփական դիրքերը ճեղքել՝ այդ թշնամուն սարսափեցրել են և սաստել: Պետք է լրջանալ և թույլ չտալ, որ ներքին պրոպագանդան հիմարեցնի սեփական ժողովրդին: Ապրիլին Հայաստանը չափավոր պարտություն է կրել և հիմա էլ ամեն օր, երբ սահմանին սեփական զոհերի համար վրեժխնդիր չի լինում, ամեն նման մեծ հարձակման պարագայում հակագրոհ և տարածքների նոր ազատագրումներ չի անում՝ պարտվում է: Անցյալ գիշեր էլ ոչ մի զոհ չտալով՝ հայկական կողմը պարտվել է: Պարտվել է, որովհետև չի պատժել և հաստատ չի էլ պատժելու: Եվ եթե այսպես գնա, թշնամու ոգին ոչ թե կըկնի, այլ տեսնելով հայերի կողմից այս հարցում դրսևորվող թուլակամությունը, ավելի կամրանա, իսկ հայկական կողմը կհամակերպվի զոհի իր ընտրած կարգավիճակի հետ:

 Որքանո՞վ է հավանական, որ նախընտրական շրջանում կամ ընտրություններին նախորդող կամ հաջորդող օրերին Ադրբեջանը կարող է կրկին դիմել սադրանքների, այդ թվում լայնամասշտաբ հարձակման՝ հաշվի առնելով, որ հայկական կողմը զբաղված է լինելու ընտրություններով:

Հնարավոր է: Մանավանդ, որ Հայաստանի իշխանությունների համար այս ընտրություններն առավել կարևոր են, քան հայրենիքի մի զգալի մասի, կամ զինվորների կյանքի կորուստը: Քանի դեռ Հայաստանը խղճուկ, բայց ըստ սեփական հայտարարությունների հաստատակամ պաշտպանություն է իրականացնում, թշնամու հարձակման հավանականությունը ոչ թե մեծ, այլ անխուսափելի է լինելու:

Հայաստանի ԱԳՆ-ն դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներին, եւ Բաքվին սթափեցնելու կոչ է արել: Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս կարձագանքի ԵԱՀԿ ՄԽ-ն, էլի հավասարության նշա՞ն կդնի, կամ գուցե ընդհանրապես չարձագանքի:

Ծիծաղելի է: Հայաստանը աղերսում է իր հեռավոր ծանոթներին, որպեսզի սաստեն իրեն ստորացնող Ադրբեջանին: Ուղղակի կարեկցանքի արժանի քաղաքականություն է: Այդ ե՞րբ եք տեսել, որ նման դեպքերում օգնության հասնեն, փրկեն մի երկրի, որն անգամ ինքն իր սեփական փրկությամբ չի ուզում զբաղվել: Կամ հայտնի չէ՞, թե մինչև հիմա ԵԱՀԿ-ն և այլոք ինչպիսի վարքագիծ են դրսևորել: Եվ կամ այդ ե՞րբ են ագրեսոր պետությունները սաստվել ինչ-որ ուժերի հնարավոր կոչերից, երբ իրենք իրենց առջև իրենց հարևանին ոչնչացնելու և նրա երկիրը գրավելու նպատակ են դրել: Ժամանակն է սթափվելու աղիողորմ և խղճալի ճիչեր և բողոքներ հնչեցնելու մոլուցքից և սեփական հարցերը սեփական շահերին համաձայն լուծելու մասին մտածել: Տպավորություն է, որ այս ժողովուրդը պատմությունից դասեր չի քաղում: Իսկ նրանք, ովքեր դասեր չեն քաղում, դառնում են պատմության դասագրքերի էջերում ծվարած հիշողություններ: Եվ եթե այսպես շարունակվի, Հայաստանի հետ տեղի կունենա այն, ինչ տեղի ունեցավ նույն թշնամու նախնիների ձեռքով հարևան Աղվանքի հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում