Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդն իր ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփին կոչ է արել Ֆրանսիային չվերաբերվել անվստահությամբ: Այդ մասին հաղորդում է «Ֆրանս պրես» գործակալությունը:
Թրամփն ուրբաթօրյա ելույթում հիշատակել էր իր ընկել Ջիմի մասին, ով 5 տարի չի այցելում Փարիզ, քանի որ «Փարիզն այլևս Փարիզը չէ», չնայած նա նախկինում պարբերաբար այցելել է:
«Անգամ փոքր անվստահության ցուցադրությունը բարեկամ երկրի նկատմամբ լավ չէ…Դա այն չէ, ինչը ես անում եմ բարեկամ երկրի նկատմամբ, և ես կոչ եմ անում ԱՄՆ նախագահին այդպես չանել Ֆրանսիայի նկատմամբ»,- Օլանդի խոսքն է մեջբերել գործակալությունը:
Ավելի վաղ ԱՄՆ առաջնորդին արձագանքել էր Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն: Նա լուսանկարվել է Միկի Մաուսի և նրա ընկերուհի Մինիի հետ, ու լուսանկարը տեղադրել իր թվիթերյան միկրոբլոգում, որպեսզի հերքի Թրամփի խոսքերն առ այն, թե Փարիզը կորցրել է զբոսաշրջային հետաքրքրությունները։