ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին մեղադրել է CNN-ին և New York Times-ին կեղծ լուրերի տարածման մեջ։ Այդ ԶԼՄ-ների թղթակիցներին երեկ թույլ չէին տվել մասնակցել Սպիտակ տան ճեպազրույցին։
«Կեղծ նորությունների ԶԼՄ-ները գիտակցաբար չեն ասում ճշմարտությունը։ Վիթխարի վտանգ մեր երկրի համար։ New York Times-ի կողմից թույլ տրվող սխալները վերածվել են անեկդոտի, ճիշտ այնպես, ինչպես CNN-ի պարագայում։ Ցավալի է»,-գրել է Թրամփն իր թվիթերյան էջում։
Երեկ մի շարք առաջատար ԶԼՄ-ների թույլ չէր տվել մասնակցել ճեպազրույցին, իրենց հերթին Associated Press գործակալության և բրիտանական Times-ի լրագրողները բոյկոտել էին ճեպազրույցը՝ ի նշան զորակցության։