Friday, 26 04 2024
Ակցիայի մասնակիցներից մեկը հետախուզման մեջ է եղել
Գառնի գյուղում տուն է այրվել
Հանրապետական նշանակության ճանապարհի Նավուրի հատվածում այսօր կիրականացվեն հորատապայթեցման աշխատանքներ
11:20
ՀՀ ԱԳՆ-ն՝ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպման մասին
Երևանում փակ փողոցներ չկան. Ոստիկանություն
11:00
Հայկական առաջին բանկը Ֆասթեքսվերսում․ Ֆասթ Բանկը ներկայացնում է իր վիրտուալ տարածքը
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի

Սերժ Սարգսյանի ավանդույթը. Բրյուսել-Մոսկվա տրանզիտ

Այսօր հայտնի է դարձել Սերժ Սարգսյանի Բրյուսել կատարելիք այցի ժամանակացույցը: Այցը տեղի կունենա փետրվարի վերջին երեք օրերին՝ 26-28-ը: Հանդիպումների առումով այն բավականին ներկայացուցչական է, թեև բնույթով հանդիսանալու է ոչ պաշտոնական, այլ աշխատանքային: Սերժ Սարգսյանը կհանդիպի թե՛ Եվրամիության, թե՛ ՆԱՏՕ-ի ղեկավարների հետ: Սարգսյանի՝ Բրյուսել այցի առանցքային երկու վեկտորները, իհարկե, Հայաստանի խորհրդարանական ընտրություններն ու Հայաստան-ԵՄ շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման հեռանկարն են:

Ընդ որում, այս երկու վեկտորները ըստ էության ունեն ընդհանուր հատման կետ, կամ կարող են ունենալ, և ըստ ամենայնի Սերժ Սարգսյանն առիթը և հնարավորությունը բաց չի թողնի այդ հատման կետն ապահովելու համար: Այսինքն՝ գործնականում կասկած չկա, որ Հայաստան-Եվրամիություն շրջանակային նոր համաձայնագրի ստորագրման հեռանկարը Սերժ Սարգսյանը կփորձի կապել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հետ՝ փորձելով ստանալ այդ ընտրությունների համար եվրոպական շոշափելի ավանս, միաժամանակ նաև Եվրոպայի դրական վերաբերմունքը ընտրությունների գնահատականի մասով:

Հայաստան-Եվրամիություն շրջանակային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունները ընթանում են արդեն մոտ մեկ տարի: Նախատեսվում կամ սպասվում էր, որ համաձայնագիր կունենանք արդեն 2016 թվականին, սակայն դրա ստորագրումը տեղափոխվեց 2017 թվականի գարուն: Ստորագրման վերջնաժամկետը ըստ ամենայնի կախված կլինի նրանից, թե ինչքանով Սերժ Սարգսյանը կհաջողի Եվրամիության հետ համաձայնության, շրջանակային համաձայնագիրն ու խորհրդարանական ընտրությունների հանդեպ եվրոպական վերաբերմունքը իր համար շահեկանորեն համադրելու հարցում:

Թեև չի բացառվում նաև, որ Սարգսյանը փորձի ավելի «խորը փորել» և կապակցել համաձայնագիրն ու 2018 թվականի խնդիրը, այսինքն՝ նախագահի պաշտոնից հետո իր հետագա քաղաքական կարգավիճակի և ծրագրերի հարցը: Վերջիվերջո հենց դա է գլխավոր հարցը, իսկ ընտրություններն ու հետընտրական զարգացումները ածանցյալ են կամ ենթակա այդ հարցին: Այս տեսանկյունից իհարկե քիչ հավանական է, որ Սարգսյանը վերջնական պայմանավորվածությունների կարողանա հանգել փետրվարի 26-28-ն այցի ընթացքում, և թերևս կպահանջվի ոչ մեկ անգամ այց Բրյուսել կամ եվրոպական ազդեցիկ մայրաքաղաքներ՝ Փարիզ և Բեռլին: Դա էլ իր հերթին հիմք է տալիս եզրակացնել, որ Հայաստանի ու Եվրամիության միջև շրջանակային նոր համաձայնագրի ճակատագիրը դեռևս կմնա անորոշ ու Երևանը շահագրգռված կլինի ձգձգել այդ հարմար խաղաքարտը, եթե իհարկե Եվրոպան այդ հարցում չգտնվի ավելի վճռական և խստապահանջ: Իհարկե այս ամենից զատ կա նաև Մոսկվայի վերաբերմունքի խնդիրը, որը մատնանշում են դիտորդները և կասկածներ հայտնում, որ Ռուսաստանը կարող է հերթական անգամ խոչընդոտել Հայաստան-ԵՄ փաստաթղթի ստորագրմանը: Այստեղ իհարկե դժվար է միարժեք գնահատել իրավիճակը, նկատի ունենալով այն, որ ներկայումս այն լիովին տարբեր է 2013-ի իրավիճակից, ընդ որում բոլոր առումներով՝ թե՛ Հայաստանի ներքաղաքական իրողությունների, թե՛ Արցախի հակամարտության, թե՛ տարածաշրջանում հարաբերությունների, թե՛ անգամ հենց նույն Ռուսաստանի արտաքին ու ներքին կարողությունների: Այս տեսանկյունից պետք է արձանագրել, որ Հայաստան-ԵՄ հարաբերության զարգացման համար մթնոլորտն ու միջավայրը շոշափելիորեն ավելի նպաստավոր են և այդ իմաստով դրա արդյունավետության ու դինամիկայի հարցում շատ ավելի մեծ է Հայաստանի իշխանության պատասխանատվությունը:

Միևնույն ժամանակ, իհարկե, ուշագրավ է այն հանգամանքը, որ Սերժ Սարգսյանի՝ Բրյուսել այցի ժամանակացույցի հստակեցմանը զուգահեռ տեղեկություն է տարածվել Մոսկվա այցի նախապատրաստության մասին: Դրա վերաբերյալ փետրվարի 22-ին հայտարարեցին Հայաստանի և ՌԴ արտգործնախարարները, որոնք հանդիպեցին Մոսկվայում: Ընդ որում, այդ հանգամանքը կարծես թե տեղավորվում է «ժանրի կանոնի» կամ ավանդույթի շրջանակում, երբ Բրյուսել կամ արևմտյան որևէ խոշոր քաղաքական մայրաքաղաք այցից հետո Սերժ Սարգսյանը՝ որպես կանոն այցելում է Մոսկվա: Մնում է տեսնել, թե արդյո՞ք բարի է այդ ավանդույթը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում