Եվրամիությունը կընդլայնվի, սակայն 2020 թվականից ոչ շուտ։ Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով Լեվենի կաթոլիկ համալսարանում։ Այս մասին փոխանցում է TASS գործակալությունը։
«Կընդլայնվի՞ արդյոք ԵՄ-ն։ Այո՛»,-ասել է նա՝ հավելելով, որ չի տեսնում որևէ թեկնածու-երկրի, որը պատրաստ կլինի միանալ եվրոպական բլոկին մինչ 2020 թվականը։