Monday, 06 05 2024
Իսրայելը Ռաֆահից 100.000 մարդ է ցանկանում էվակուացնել
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ

«Կփրթենք ամբողջ ընտանիքդ». «Գելոն» ու Արայիկը Խաբարովսկում աշխատած հայ գործարարի նկատմամբ «ռեկետ» են արել

Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում Հարություն Պետրոսյանի նախագահությամբ ավարտվել է Արայիկ Զաքարյանի և Արթուր Հովհաննիսյանի գործի դատական քննությունը:

54-ամյա Արայիկ Զաքարյանը և 50-ամյա Արթուր Հովհաննիսյանը մեղադրվում էին շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

2016 թվականի փետրվարի 28-ի երեկոյան Արմեն Բ.-ն ոստիկանության Եղեգնաձորի բաժնում հաղորդում է տվել, որ իր հայրական տուն են մտել Արայիկ Զաքարյանը, «Գելո» մականունով ոմն Արթուր ու ևս երկու անծանոթ տղամարդ: Նրանք իրենից պահանջել են 3 միլիոն ՌԴ ռուբլի և սպառնացել են՝ եթե մինչև հաջորդ օրվա՝ փետրվարի 29-ի ժամը 12-ը այդ գումարը չտա, իրեն ու ընտանիքին վերացնելու են: Ինքն իրական վտանգ է զգացել և խնդրել է օրենքով սահմանված կարգով այդ անձանց ենթարկել պատասխանատվության:

Մարտի 1-ին Արայիկ Զաքարյանն ու Արթուր Հովհաննիսյանը ձերբակալվել են:

Դատարանը հաստատված է համարել հետևյալը: Արմեն Բ.-ն 1990-ական թվականներին մեկնել է Ռուսաստան, ապրել է Մոսկվայում, ՌԴ քաղաքացիություն է ստացել:

2003 թվականին Արմենը կնոջ ու դստեր հետ տեղափոխվել է ՌԴ Խաբարովսկ քաղաք:

Դեռ Մոսկվայում գտնվելու ժամանակից Արմենը ծանոթ է եղել Արայիկ Զաքարյանին, նրա հետ լավ հարաբերություններ է ունեցել:

2012 թվականին Արմեն Բ.-ն Խաբարովսկում հիմնադրել ու ղեկավարել է «Ստրոյ Սիթի» շինարարական կազմակերպությունը, որի փոխտնօրեն է նշանակել իր ծանոթ Տիգրան Մ.-ին:

Վերջինս 2014 թվականի փետրվարին իր դիմումի համաձայն ազատվել է աշխատանքից, կատարվել է վերջնահաշվարկ, Տիգրանը որևէ պահանջ առաջ չի քաշել:

Մի քանի ամիս անց՝ 2014 թվականի հոկտեմբերին, Տիգրանը երկու անգամ զանգահարել է Արմեն Բ.-ին, ասել է, թե նա իրեն գումար է պարտք մնացել, պահանջել է մարել պարտքը:

Արմեն Բ.-ն անհիմն է համարել Տիգրանի պահանջը, ասել է, թե իր ընկերությունում աշխատելու ընթացքում ինքն է սահմանված աշխատավարձից ավել գումարներ վճարել նրան:

Արմենին սկսել են զանգել նաև անծանոթ անձինք, ասել են, թե նա Տիգրանին պարտք է 6 միլիոն ռուբլի, բայց եթե դրա կեսը՝ 3 միլիոն ռուբլին վճարի, կազատվի պարտքից ու խնդիրներից:

2014 թվականի վերջերին այդ հարցով Արմեն Բ.-ին մի քանի անգամ հանդիպել է նաև Արայիկ Զաքարյանը ու համոզել է, որ նա վճարի Տիգրանին ունեցած պարտքը: Արմենը պնդել է, որ ինքը Տիգրանին ոչինչ պարտք չէ:

Մինչև 2015 թվականի ամառը Արմեն Բ.-ն Տիգրանի պարտքը մարելու վերաբերյալ բազմաթիվ հեռախոսազանգեր է ստացել, որոնք սկսել են զուգորդվել նրան ու նրա ընտանիքը վնասելու սպառնալիքներով:

Այդ հարցով Արմենին կրկին հանդիպել է Արայիկ Զաքարյանը, ում հետ եղել է նաև Արթուր Հովհաննիսյանը: Նրանք նորից համոզել ու հորդորել են, որ Արմենը Տիգրանին վճարի 3 միլիոն ռուբլի: Բայց Արմենը մնացել է անդրդվելի:

Արայիկ Զաքարյանն ու Արթուր Հովհաննիսյանը փոխել են «մարտավարությունը», արդեն չեն հորդորել պարտքը փակել, այլ սպառնալիքներ են տվել՝ պարտքը չմարելու դեպքում «վերացնել Արմենին ու նրա ընտանիքը, ոչնչացնել նրա գույքը»:

Չնայած սպառնալիքներին՝ Արմենը հրաժարվել է կատարել պահանջը:

2015 թվականի դեկտեմբերի 13-ին Արմեն Բ.-ն ընտանիքով եկել է Հայաստան՝ վատառողջ մորը տեսակցելու: Նա ապրել է հայրական տանը: 2016 թվականի փետրվարի 7-ին մայրը մահացել է:

2016 թվականի փետրվարի 28-ին, ժամը 21-ն անց 40-ի սահմաններում, երբ Արմենն ու նրա երեքամյա դուստրը տանը՝  հյուրասենյակում էին, իսկ Արմենի կինը լոգասենյակում էր, մուտքի դուռը թակել են: Արմենի հարցին ի պատասխան՝ ասել են, թե «հողի հարցով» են եկել:

Արմենը բացել է դուռը, տեսել է անծանոթ անձի ու Հրաչյա Վ.-ին: Վերջինս սխալ ազգանունով է դիմել Արմենին, բայց Արմենը աստիճանների վրա տեսել է նաև Արթուր Հովհաննիսյանին ու Արայիկ Զաքարյանին, հասկացել է նրանց գալու նպատակը, երեխայի ու կնոջ անվտանգության համար ասել է, թե կհագնվի ու դուրս կգա խոսելու: Բայց չեն թողել, որ նա դուռը փակի: Արթուրը վրա է հասել և ոտքը սեղմել է դռանը: Հրաչյա Վ.-ն դուռը հրել ու ցանկացել է ներս մտնել:

Արթուրը, Հրաչյան, Արայիկն ու ինքնությունը չպարզված անձը ուժի գործադրմամբ միջանցք են մտել: Նրանք սպառնացել են Արմենին ու նրա ընտանիքի անդամներին ոչնչացնել՝ «փրթել», հայհոյանքներ են տվել ու պահանջել են իրենց հանձնել 3 միլիոն ռուբլի:

Արմենը, Արայիկին ու Արթուրին ճանաչելով, այդ սպառնալիքները որպես իրական է ընդունել, վախեցել է իր ու ընտանիքի համար:

Ներխուժած մարդկանցից վախենալով՝ երեխան սկսել է բարձր լաց լինել: Աղմուկի վրա լոգասենյակից դուրս է եկել Արմենի կինը: Նա անմիջապես դուրս է եկել պատշգամբ, ռուսերեն օգնություն է կանչել, խնդրել է «միլիցիա» կանչել, իսկ հետո ներս է մտել ու ասել, թե ոստիկաններին արդեն ամեն բան հայտնի է, նրանք գալիս են: Այդ ժամանակ տուն ներխուժածները հեռացել են՝ շարունակելով սպառնալ, որ եթե Արմենը մինչև հաջորդ օրվա՝ փետրվարի 29-ի ժամը 12-ը գումարը չհանձնի իրենց, «փրթելու են» բոլորին՝ առանց խնայելու:

Տուժող Արմեն Բ.-ն այս ամենը ներկայացրել է իր նախաքննական ցուցմունքներում և առերես հարցաքննությունների ժամանակ:

Նա պնդել է, որ ինքը Տիգրանին ոչինչ պարտք չի եղել, Տիգրանն է իրեն պարտք եղել, ինքը Տիգրանին ավել գումարներ էր վճարել: Արայիկ Զաքարյանի հետ առերես հարցաքննության ժամանակ Արմեն Բ.-ն ասել է. «Թե ովքեր են որոշել, որ ես պիտի Տիգրանին 3 միլիոն ռուբլի տամ, չգիտեմ…Ուղղակի Տիգրանի անունը օգտագործել են, որ ինձանից երեք միլիոնը տանեն… Դուք՝ Արայիկ, Արթուրի հետ այդ գումարն ուզում էիք ոչ թե Տիգրանի, այլ ձեզ համար, իմ հալալ աշխատանքը ուզում էիք վզիս դնել ու տանել: Ես բացատրել եմ, որ ոչ մեկին տալիք-առնելիք չունեմ… Երբ մեր տուն ներխուժեցին ու սպառնում էին բոլորիս վերացնել,  Զլատայի բարձրացրած աղմուկից, օգնության կանչերից վախեցան ու փախան: Արայիկը փախչելով գոռում էր. «Արմեն, քեզ վերացնելու ենք, եթե մեր ասածները չկատարես…»:

Առերես հարցաքննության ժամանակ Արայիկ Զաքարյանն ասել է, թե Արմենին օգնելու համար ինքը նրան 3 միլիոն ռուբլի «չոր» փող է տվել առձեռն, որպեսզի նրա գործը չկանգնի, և Արմենից պահանջել է իր տված «չոր» փողը. «Ես Արմենից պահանջել եմ իմ պարտքը՝ երեք միլիոնը, ի՞նչ վատ բան եմ արել… Բա ո՞նց պիտի իմ ընտանիքը պահեի…»:

Արմեն Բ.-ն էլ պնդել է, թե Արայիկն ու Արթուրը իրեն «ռեկետ էին անում Ռուսաստանում ու Հայաստանում, որ իր փողը տանեն»…

Ընդհանուր իրավասության դատարանը Արայիկ Զաքարյանին ու Արթուր Հովհաննիսյանին մեղավոր է ճանաչել շորթում կատարելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով, և դատապարտել է 6-ական տարի ազատազրկման:

Պատժի սկիզբը՝  2016 թվականի մարտի 1-ից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում