Monday, 06 05 2024
18:40
ԵՄ-ն Կիևում կբացի ռազմական նորարարությունների գրասենյակ, իսկ արկերի արտադրությունը կհասցնի 2 միլիոնի
18:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը ժամանել է Իրան՝ մասնակցելու միջուկային խորհրդաժողովին
18:20
Ֆրանսիան և Չինաստանը պետք է համագործակցեն Ուկրաինայի հարցում. Մակրոն
18:10
Բելառուսի խորհրդարանի վերին պալատը հավանություն է տվել ԵՍԶՈւ պայմանագրի կասեցմանը
Երևանում անձրևի և քամու հետևանքով ծառեր են տապալվել
Հայաստանն ու Կովկասը՝ ֆրանս-չինական կոմունիկացիայի շերտերում
Մեդվեդևը սպառնացել է միջուկային զենքով հարվածել ԱՄՆ-ին, Ֆրանսիային ու Բրիտանիային
Բագրատ Սրբազանի քայլերթը շարժվում է դեպի Երևան
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը

Սերժ Սարգսյանը ցուցադրեց այն ուժը, որն իրեն կխանգարի հետո

Երկրապահ կամավորական միությունը Հայաստանի քաղաքական գործընթացների մասն է շատ վաղուց, գործնականում արդեն երկու տասնամյակ: Հենց Երկրապահը մեծ և առանցքային դերակատարում ունեցավ 1998 թվականի «մեկ գիշերվա» հեղափոխության հարցում, երբ ընդամենը մեկ գիշերվա ընթացքում ՀՀՇ հենարանը հանդիսացող երկրապահները դարձան ՀՀԿ հենարան:

Այս տեսանկյունից ամենևին զարմանալի չէ, որ խորհրդարանական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանը հենվում է ԵԿՄ-ի վրա: Առավել ևս՝ դա զարմանալի չէ այն դեպքում, երբ նախընտրական գործընթացում կա Սեյրան Օհանյանը, որը, անկասկած, նույնպես իր քաղաքական պլանների հետ կապված շեշտադրումներում նկատի է առնում երկրապահների գործոնը: Առավել ևս նման պայմաններում Սերժ Սարգսյանը կարիք ուներ վերահաստատելու իր ու ԵԿՄ-ի անխախտ դաշինքը՝ նկատի ունենալով այն, որ մինչ այդ Սեյրան Օհանյանին սատարելու մասին հայտնել էին մի քանի միավորներ, որոնք ներկայացնում էին հենց նախկին ազատամարտիկների շրջանակներ:

Հայաստանում համակարգային խորքային խնդիրների պատճառներից մեկը եղել և մնում է բիզնեսի ու իշխանության տարանջատումը, ինչի մասին շատ է խոսվում: Սակայն Հայաստանում համակարգային լրջագույն խնդիրների մեկ այլ առանցքային, անկյունաքարային պատճառ է նաև հենց երկրապահների և քաղաքականության սերտաճումը:

Հայաստանի համակարգային փոփոխությունները պահանջում են տարանջատել երկրապահները քաղաքականությունից: Այստեղ խոսքը միայն ԵԿՄ-ի մասին չէ, այլ ընդհանրապես՝ ցանկացած միավորման, որը ձևավորված է հենց երկրապահության, ազատամարտիկների գործոնի վրա: Այդպիսի կազմակերպություններ Հայաստանում շատ կան, նաև եղել են շատերը, որոնք ստեղծվել են այս կամ այն քաղաքական նպատակահարմարությունից ելնելով ու քաղաքական իրավիճակի փոփոխության հետ մեկտեղ էլ,, այսպես ասած, կորցրել են իրենց նշանակությունը:

Իհարկե, այդ ամենից ազդեցիկն ու առավել մեծ ռեսուրսներ ունեցողը իշխանության հիմնական հենարան ԵԿՄ-ն է, որի ուժի ցուցադրությունն էլ Սերժ Սարգսյանը կազմակերպել էր փետրվարի 18-ի համագումարում: Պատերազմի մասնակիցների սինդրոմը, որը հաճախ բնորոշվում է «վիետնամյան սինդրոմ» ունիվերսալ ձևակերպմամբ՝ թեև ոչ բոլոր դեպքերում է, որ իրականությունը նույնական է հենց այդ բնորոշման համատեքստում, հատուկ չէ միայն Հայաստանին: Այդ խնդիրը անխուսափելի է բոլոր այն երկրների համար, որոնք անցել են պատերազմով՝ պետականաշինության փուլին զուգահեռ: Մի բան է, երբ պատերազմում է կայացած, ամրացած պետական և հանրային ինստիտուտներով պետությունը, մեկ այլ բան, երբ պետությունը կառուցվում է պատերազմին զուգահեռ: Միևնույն ժամանակ, հենց այդ հանգամանքը թույլ չի տալիս արագորեն արձագանքել սինդրոմին և թույլ չտալ, որ այն ծավալվի, որ զարգանան դրա՝ առանց այդ էլ բնական պատճառներն ու հիմքերը, ճյուղավորվեն քաղաքական կյանքում:

Այս տեսանկյունից իսկապես բարդ է պատկերացնել, որ Հայաստանում իրատեսորեն կգտնվեր մի ուժ, որը կկարողանար կանխել երկրապահների և քաղաքականության սերտաճումը: Ինչ խոսք, միանգամայն հնարավոր էր թույլ չտալ դրա անկառավարելի չափերը, երբ գործնականում հենց այդ սեգմենտը կկլաներ ամբողջ քաղաքական տրամաբանությունը: Մինչդեռ Հայաստանի պարագայում ակնհայտ է, որ երկրապահը նաև ներքաշվել է քաղաքականության մեջ իշխանության ջանքով, իշխանության քաղաքական նպատակին ծառայելու համար: Այդ տեսանկյունից երկրապահները, ազատամարտիկները ոչ միայն ԵԿՄ-ում, այլ նաև այլ կառույցներում ներգրավված և քաղաքացիական կյանքում իրենց տեղը փնտրող՝ հենց իրենք ինչ-որ առումով զոհ են, քաղաքականության զոհ:

Սակայն մյուս կողմից՝ այլևս ունենք այն, ինչ ունենք, և հետևաբար խնդիրը այն է, որ տարանջատվի երկրապահների գործոնը քաղաքականությունից: Դա լինելու է բավականին բարդ և ժամանակատար գործընթաց, օբյեկտիվորեն: Բայց այդ խնդիրը վաղուց հասունացած է Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգում, և դրա լուծումից կամ լուծման գործընթացի դինամիկայից է կախված նաև Հայաստանի թե ժողովրդավարացման, թե արդիականացման, պետական կառավարման համակարգի ինստիտուցիոնալ զարգացման հեռանկարը:

Ընդ որում, առաջին հայացքից պարադոքսալ, սակայն կա մի նրբերանգ՝ երկրապահներին քաղաքականությունից տարանջատելու անհրաժեշտությունն աստիճանաբար զգալու է հենց ինքը՝ իշխանությունը, ներիշխանական տրանսֆորմացիաների որոշակի փուլում, քանի որ առանց այդ տարանջատման հնարավոր չի լինելու ամբողջացնել ներհամակարգային վերադասավորումը և հիմնավորապես լուծել իշխանության խնդիրը: Իսկ առանց դրա համակարգը չի կարող դուրս գալ ներքին քայքայիչ ճգնաժամից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում