Friday, 26 04 2024
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ

Սահմանադրական հանրաքվեն չի կանխորոշում ԼՂ կարգավիճակը. ԵԱՀԿ ՄԽ-ն հայտարարություն է տարածել

Փետրվարի 16-ին Մյունխենում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հետ: Փետրվարի 17-ին Մինսկի խումբը հայտարարություն է տարածել:

Նշվում է, որ համանախագահները նախարների հետ քննարկել են հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ստեղծված իրավիճակը: Մինսկի խումբը վերահաստատել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ կարգավորման այլընտրանք չունի և կողմերին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել ինչպես տեղանքում, այնպես էլ հրապարակային հայտարարություններում և բնակչությանը նախապատրաստել խաղաղության և ոչ թե պատերազմի: Համանախագահները հակամարտող կողմերին նաև կոչ են արել խստորեն հետևել 1994-1995թթ. հրադադարի համաձայնագրին, որոնք հիմք են հանդիսանում ռազմական գործողությունները դադարեցնելու համար:

Համանախագահները շեշտել են, որ նախարարները պետք է պատրաստակամություն ցուցաբերեն և վերսկսեն համապարփակ բանակցությունները՝ որքան հնարավոր է շուտ կայուն կարգավորման հասնելու նպատակով:

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ադրբեջանցի զոհված զինծառայողի դին վերադարձնելու Հայաստանի իշխանությունների որոշումը որակել են որպես մարդասիրակաան օգտակար քայլ: Նշվում է, որ  երկու նախարարներն էլ վերահաստատել են իրենց  միջազգային հումանիտար պարտականությունները կատարելու հանձնառությունը:

Համանախագահնրեն անդրադարձել են փետրվարի 20-ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք սահմանադրական հանրաքվեին։

«Համանախագահները տեղյակ են Լեռնային Ղարաբաղում 2017թ․ փետրվարի 20-ին տեղի ունենալիք այսպես կոչված սահմանադրական հանրաքվեի մասին ։Համանախագահները հաշվի են առնում , որ Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո նման ընթացակարգը դիտում են որպես իրենց բնակչության հանրային կյանքը կազմակերպելու ջանք, բայց կրկին ընդգծում են, որ որևէ երկիր, այդ թվում՝ Ադրբեջանը և Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը չեն ճանաչել անկախ և ինքնիշխան երկիր։ Հետևապես, համանախագահները չեն ընդունում փետրվարի 20-ի հանրաքվեի արդյունքների ազդեցությունը Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակի վրա։ Համանախագահները նաև շեշտում են, որ հանրաքվեի ելքը որևէ կերպ չի կանխորոշում Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը կամ ընթացիկ բանակցությունների ելքը, որոնց նպատակն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համար գտնել տևական և խաղաղ լուծում»:

Համանախագահները ծրագրում են մարտին այցելել տարածաշրջան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում