Մոտ ժամանակներս ծրագրվում է համատեղ զորավարժություններ անցկացնել Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի մասնակցությամբ՝ հաղորդում է apsny.ge-ն:
Այդ մասին հայտարարվել է փետրվարի 1-ին Վրաստանում Ադրբեջանի դեսպան Դուրսուն Հասանովի և Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիայի հանդիպման ժամանակ: