Tuesday, 14 05 2024
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը
Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքը
Սյունիքի բարձրադիր գոտիներում և Դիլիջանի ոլորաններում մառախուղ է
14:08
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ակցիայի 63 մասնակից բերվել է ոստիկանություն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Ավստրիայի արտգործնախարարը պատրանք է անվանել Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցելու հնարավորությունը
Ցուցարարը հանրահավաքների էր եկել երկարաշեղբ սրով. նա ձերբակալվել է

Ես չեմ ասում որևէ մեկը սուրբ է և չեմ հավակնում սրբեր փնտրել. Պարույր Հայրիկյան

Օրերս ԱԻՄ-ը հանդես էր եկել հայտարարությամբ, որ ԱԻՄ-ը միանում է Օսկանյան-Օհանյան-Դալլաքյան դաշինքին: «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ԱԻՄ առաջնորդ Պ. Հարիկյանը, անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում են աշխատանքները՝ դաշինքի ամբողջական կազմավորման առումով, մանրամասնեց. «Մենք ոչ միայն հայտարարեցինք, այլ նաև դիմում տվեցինք, և այժմ համարվում ենք դաշինքի մաս: Հանրությունն ակնկալում է որոշակի գործողություններ, այդ աշխատանքները կատարվում են, բայց դաշինքն ունի նրբերանգ. ով գնում է դաշինք, գնում է իր պատկերացումներով, իր ծրագրերով, բայց նաև պատրաստակամությամբ՝ հասկանալու դիմացինների մոտեցումները: Մեզ համար ամենակարևորը ժողովրդավարությունն է և այդ հարցում տարակարծություն չունենք»:

ԱԻՄ առաջնորդի համար սկզբունքային չէ այն հարցը, թե ով է գլխավորելու դաշինքի ցուցակը: «Եթե այս ընտրություններին որդեգրվի այն ռազմավարությունը, որը մենք ենք առաջարկում, ապա որևէ մեկի համար շատ կարևոր չպետք է լինի, թե ցուցակում ինքը որ տեղն է գրավում: Թիմով ենք գնում, և այդ թիմի հաղթանակի հասնելուց հետո ձեռքբերումը լինելու է բոլորինս: Սա մենք որպես ընտրություն չենք ընկալում, այլ որպես անցումային փուլ»:

Հարցին՝ համագործակցում եք այնպիսի քաղաքական գործիչների հետ, որոնց հասարակության ստվար զանգվածը մեղադրում է տարբեր հանցագործություններին, մասնավորապես Մարտի 1-ին առնչություն ունենալու մեջ, մտավախություն չկա՞, որ Ձեզ ևս կմեղադրեն նրանց հանցակիցը լինելու հարցում, Պարույր Հայրիկյանը պատասխանեց, որ եթե որևէ վախ ունենար, չէր մասնակցի քաղաքական գործընթացների և հավելեց. «Եթե ես որևէ արատավոր, բացահատվելու ենթակա գործունեություն ունենայի, այլևս չէի լինի քաղաքական գործիչ, որովհետև արդեն կլինեի կախվածության մեջ»:

«Ես ասում եմ՝ եկեք միասին պայքարենք ժողովրդավարության համար… Եթե դուք առանց դատարանի ձեզ դատավորի տեղ եք դնում, դա անթույլատրելի է: Ես չեմ ասում՝ որևէ մեկը սուրբ է, և չեմ հավակնում սրբեր փնտրել և աշխատել միայն նրանց հետ»,- ընդգծեց Պարույր Հայրիկյանը:

Նա նաև նշեց, որ ավելի լավ է ինչ-որ բան անել և սխալվել, քան ոչինչ չանել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում