Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

«Օլիգարխի որդին առաջնագծում է ծառայում». կայացել է «Կյանք ու կռիվ 2, 25 տարի անց» ֆիլմի փակ ցուցադրությունը

Մհեր Մկրտչյանի «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» կինոնկարի ցուցադրությունն անցկացվեց հունվարի 26-ին «Կինոպարկ»-ում: Ֆիլմի դիտումից հետո դերասաններն ու ստեղծագործական կազմը զրուցեցին մամուլի ներկայացուցիչների հետ: «Կինոնկարն այն տղաների մասին է, որոնց կյանքն ամբողջությամբ փոխվեց  քառօրյա պատերազմից հետո: Առաջին մասը նկարահանելիս պետք է Շուշի գնայինք, սակայն մեզ թույլ չտվեցին, քանի որ ապրիլյան դեպքերն էին սկսվել: Հենց այդ ժամանակ էլ հասկացանք, որ  «Կյանք ու կռիվ»-ը պետք է շարունակություն ունենա:  Ցանկացել ենք ընդգծել, որ չնայած անցել է 25 տարի, բայց մենք դեռ  պատերազմում ենք»,-նշեց պրոդյուսեր Կարեն Ղազարյանը:

Կինոնկարի սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանի խոսքով` «Կյանք ու կռիվը» նկարահանվել է հայ հանդիսատեսի համար, բայց չի բացառվում, որ այն տվյալ ժանրի ֆիլմերի ցանկում մրցի նաև փառատոններում:

Անդրադառնալով ֆիլմում ներկայացված օլիգարխի կերպարին, որի որդին առաջնագծում է ծառայում` Կարեն Ղազարյանն ասաց, որ ճանաչում է նման մարդկանց, սակայն հրաժարվեց անուններ նշել:

Մհեր Մկրտչյանը շեշտեց, որ ինքը մտավախություն ունի, որ գուցե ֆիլմը նախորդի հաջողությունը չկրկնի, բայց հույս ունի, որ այդպես չի լինի:

Ֆիլմի դերասանները ոգևորված էին, խանդավառված: Դերասան Բաբկեն Չոբանյանն ասաց, որ սիրել է սցենարը, սիրել է իր դերը և իր համար հետաքրքիր, պատասխանատու, հաճելի էր կինոժապավենում նկարահանվելը:

Սոֆիի դերը կերտած Նարինե Գրիգորյանի խոսքով` իր խաղընկերները հիանալի են կատարել իրենց առջև դրված խնդիրը: «Անհնար է թերանալ, երբ համագործակցում ես Մհեր Մկրտչյանի հետ: Նա բոլորիս վարակել էր իր եռանդով»,-նշեց դերասանուհին:

Դերասանուհի, հաղորդավար Դիանա Մալենկոն ընդգծեց, որ շատ կցանկանա, որ ժամանակակից երիտասարդությունը մի փոքր նման լինի իր մարմնավորված կերպարին` Լիզին: «Նրա մանուշակագույն մազերը, խենթ բնավորությունը ինձ շատ են հոգեհարազատ, սակայն Լիզը պետք է փոխվեր և հասկանար, որ շատ հարցերում այնքան էլ ճիշտ չի եղել»,-ասաց նա:

Հաշվի առնելով «Կյանք ու կռիվ» ֆիլմի  գեղարվեստական մեծ արժեքը` «Զանգակ» հրատարակչությունը որոշել է հրատարակել ֆիլմի սցենարի հիման վրա հիմնված  «Կյանք ու կռիվ» վեպը: Վեպի հեղինակը հայտնի արձակագիր, դրամատուրգ, վերջին երկու տասնամյակում Հայաստանում ամենից շատ ընթերցվող գրող Գուրգեն Խանջյանն է:

«Գուրգեն Խանջյանն արդեն ավարտել է գրքի առաջին մասը: Հեղինակն ավելի ամբողջական է ներկայացրել տվյալ ժամանակահատվածի հասարակական- քաղաքական իրավիճակն ու հույզերը»,-նշեց  «Զանգակ» հրատարակչության գեղարվեստական գրականության ծրագրերի համակարգող, գրականագետ Հայկ Համբարձումյանը:

Ինչպես է հնարավոր նման բարձր որակի ֆիլմ նկարահանել հայկական ռեսուրսներով հարցին`  Շարմ Հոլդինգի գործադիր տնօրեն, ֆիլմի համապրոդյուսեր Լիլիթ Մարտիրոսյանը պատասխանեց, որ Շարմ Հոլդինգը ֆիլմարտադրության ոլորտում մեծ փորձ ունի և այսօր ի վիճակի է իր միջոցներով որակյալ կինո ստեղծել: «Մեր ընկերությունը զինված է անհրաժեշտ տեխնիկայով, ունենք պրոֆեսիոնալ սցենարիստներ, երաժիշտեր, դերասաններ, նկարահանող խումբ, ովքեր կարող են ժամանակի պահանջներին համապատասխան ֆիլմեր նկարահանել»,-ընդգծեց Մարտիրեսյանը և հավելեց, որ իրենք մեդիա ոլորտում աշխատել են արտասահմանյան հեղինակավոր այնպիսի ընկերությունների հետ, ինչպիսիք են` «Landor», «Richmond media entertainment», «Wet paint»-ը:

Շարմ Հոլդինգը համագործակցել է արտասահմանյան «BBC», «РТР», «ОРТ» և այլ հեռուստաալիքների հետ:

 

«Արմենպրես»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում