Համբուրգում վերջերս բացված Elbphilharmonie համերգասրահում արված է ամեն ինչ ձայնի հնչողությունը ողջ սրահով հավասարակշռելու համար:
Շվեյցարական Herzog and De Meuron ճարտարապետական ընկերության նախագծի վրա ծախսվել է 843 միլիոն դոլար:
Կենտրոնական դահլիճը տեղավորում է 2150 մարդ և լուսավորված է հազարավոր լամպերով` ընդգծելով կառույցի ֆուտուրիստական տեսքը: