Daily Mail-ի փոխանցմամբ՝ ռազմական բյուջեի կրճատումը Մեծ Բրիտանիայի բանակին զրկում է արդյունավետ մարտական ուժ մնալու հնարրավորությունից։
Նման եզրահանգման են եկել Հակամարտությունների հետազոտման ու պատմական վերլուծության կենտրոնի (CHACR) փորձագետները։
Նրանց հաղորդմամբ՝ պաշտպանական ծախսերի կրճատումը հանգեցնելու է նրան, որ բրիտանական բանակի միակ մարտական ստորաբաժանումը կարող է կոմպետենտ թշնամու՝ օրինակ Ռուսաստանի կողմից ամբողջովին ոչնչացվել մեկ օրում։
Փորձագետները կարծում են, որ ֆինանսավորման նվազեցումը կհանգեցնի բանակի հնարավորությունների սպառմանը և հատկապես լուրջ սպառնալիքներին դիմագրավելու հարցում։
Եվ թեև զեկույցում նշված է, որ Մեծ Բրտանիային չի սպառնում անհապաղ ուղիղ հարձակում, դրա հետ մեկտեղ ընդգծվում է, որ երկիրը կարող է ներքաշվել հակամարտության մեջ։