Monday, 06 05 2024
ՌԴ-ում ուժի մեջ է մտել ԱՊՀ երկրների միջև ռադիացիոն մոնիթորինգի տվյալների փոխանակման մասին համաձայնագիրը
Մեհրաբյան online
17:30
Պանամայի նոր նախագահ է ընտրվել Խոսե Ռաուլ Մուլինոն
Ռուսական բանակը Պուտինի հանձնարարությամբ միջուկային վարժանքներ կանցկացնի
17:10
Ռուսաստանը զորքեր է ձևավորում Խարկովի ուղղությամբ հարձակման համար
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Շիրակի մարզի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագիր կիրականացվի
«Հեզբոլլահ»-ը հայտնել է Գոլանի բարձունքներում Իսրայելի բանակի շտաբին հարվածելու մասին
Բաքվում ԱՄՆ դեսպանը «գլխարկ է հանում». Վաշինգտոնն ավելին չի՞ կարող
«Սուտն ու կեղծիքը հասել է Հայ Առաքելական եկեղեցու արքեպիսկոպոսական աստիճանին». վարչապետի աշխատակազմ
Ռուսաստանի պարտությունը կարևոր է բոլորիս համար՝ թե Հայաստանի, թե Վրաստանի և թե Ադրբեջանի
Իսրայելը սկսել է քաղաքացիական պաղեստինցիների տարհանումը Ռաֆահից
Խուլիգանություն և ոստիկանների վատ աշխատանք․ ինչ է տեղի ունեցել լրագրող Ժիրայր Ոսկանյանի հետ
15:45
Փարիզում մեկնարկել է Մակրոնի, Սի Ծինփինի և ֆոն դեր Լայենի հանդիպումը
Գեղամ Գևորգյանը Գդանսկում կմասնակցի ICPEN-ի համաժողովին և բարձր մակարդակի հանդիպմանը
Հայտնի է, թե երբ կմեկնարկի առաջին դասարանցիների տվյալների ստուգման և հայտագրման գործընթացը
Գործարկվել է պետական առցանց հարթակ՝ աշխատանք փնտրողի և առաջարկողի համար
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Ուկրաինայի ՆԳՆ նախկին ղեկավար Ավակովի նկատմամբ
Իսկ եթե Վրաստանը «հանձնվի Ռուսաստանի՞ն»
14:50
«Ուկրաինայում զենքի արտադրությունը կկրճատի լոգիստիկ ծախսերը». Բորել
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Բեռլինում երրորդ օրն է՝ մարում են պաշտպանական գործարանում բռնկված հրդեհը
«Այս երթը բացարձակ անձի մասին չէ, ոչ էլ անձերի մասին է». Բագրատ սրբազան
Ո՛չ, թքել չի կարելի. ԱԺ-ից հնչող քաղաքական խոսքը ազդում է հասարակության խոսույթի որակի վրա
Արտահերթ ընտրությո՞ւն եք ուզում՝ հարց չկա. դրե՛ք մանդատները
Ձեր նպատակը պարզ է. ամեն ինչ անում եք՝ ՀՀ-ին ներքաշեք պատերազմի մեջ, խաղաղապահներին բերեք
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Իշխանափոխություն ՀՀ-ում հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով՝ 2026 թվականին
ՀՀ միակողմանի զիջումների չի գնում. ֆիքսում է իր սահմանը՝ իրավական հիմք ունեցող քարտեզների հիման վրա
Չգիտեմ, ի՞նչ է Տավուշի շարժման պահնջը՝ առաջարկը ո՞րն է

Ո՞ւմ է պետք այսպիսի պետությունը

Ազգային ժողովի ընտրություններից առաջ կրկին հրապարակ են նետվել միասնության մասին տարատեսակ կոչերն ու հայտարարությունները։ Ընդհանրապես ներկայիս «ազգային-ազատագրական» տրամադրությունների ծաղկման և բարգավաճման, այսպես ասած՝ ներքին թշնամիների ինտենսիվ որոնման շրջանում միասնականության մասին կոչերն այլ երանգ ու բնույթ են ստանում, երբ նույնիսկ զենքերով հարձակումները, պետական հաստատությունների գրավումը կարող են ներկայացվել «ազգային և հասարակական գաղափարաբանության համատեքստում»: Հետևաբար, այդ իմաստով ամբողջությամբ հասկանալի և ընդունելի է քաղաքական ուժերի հետ միավորվելու, միասնական ջանքերով ռեժիմից ազատվելու «Ելք» դաշինքի նախագծած մոտեցումը։ Բայցև թերևս արժե մի քանի հստակեցումներ անել՝ մանիպուլյացիոն դաշտը փակելու համար:

Ազգային միասնականությունը դա պետությունն է: Պետություն ունեցող ազգերի համար միասնականության այլ առանցք չկա և չի կարող լինել, իսկ եթե կա, դա արդեն իսկ մարտահրավեր է պետությանը: «Ազգային, պետական» հարցերի շուրջ միասնականությունը արհեստական դրույթ է, որովհետև հենց ազգային և պետական հարցերի շուրջ կարծիքների առողջ մրցակցությունն է, որ պետք է ձևավորի մրցունակ և պաշտպանունակ ժողովուրդ, ազգ, պետություն, հասարակություն: Այդ կարծիքների առողջ մրցակցության, բանավեճերի, ընտրական իրավունքի, քաղաքական և տնտեսական մրցակցության համար էլ կա պետությունը, և միասնականության կոնցեպտը պետք է հիմնվի հենց պետության շուրջ համաձայնության վրա, որն էլ արտահայտվում է Սահմանադրությամբ: Այսինքն՝ ազգը Սահմանադրությամբ է գալիս միասնականության, և միասնաբար պայմանավորվում մարդկանց տարբեր կարծիքներ ունենալու իրավունքի, դրա իրացման, ընտրության և այլ իրավունքների ու ազատությունների առկայության ու պահպանման հարցում:

Պետության պարագայում միասնականության այլ ելակետերն ու առանցքները արհեստածին են և վտանգավոր, ու հանգեցնում են կամ ֆաշիզմի, կամ ամբողջատիրության այլ դրսևորումների: Հետևաբար, անհրաժեշտ է, որպեսզի երկրում հարգվեն Սահմանադրությամբ հաստատված խաղի կանոնները, իսկ իշխանությունն էլ արհեստական միասնությունների պաթետիկ կոչեր անելու փոխարեն պահպանի միասնությունը պետության ու Սահմանադրության գաղափարի շուրջ՝ դրանով իսկ խթանելով ազգային ու պետական մրցունակությունը, որի հիմքում դրված է տնտեսական և քաղաքական մրցակցության սահմանադրական գաղափարը:

Միասնականության ամենաարդյունավետ, տևական և հուսալի հիմքը օրենքն ու Սահմանադրությունն են, խաղի ընդհանուր, փոխադարձ ընդունելի և արդարացի կանոնները, որ երաշխավորվում են օրենքով և Սահմանադրությամբ: Միասնականության հիմքը դիմացինի կարծիք ունենալու ազատությունն է, իրավական պաշտպանվածությունն է անկախ սոցիալական դիրքից: Երբ պետության մեջ ապահովվում է այդ ամենը, ապա միասնականությունն ապահովվում է ինքնաբերաբար, իսկ եթե այդ ամենը չկա, ապա միասնականությունը կարող է լինել միայն քարոզչական կամ ուժային պարտադրանք, այսինքն՝ զուրկ որևէ ռացիոնալ հիմքից և իրական կյանքից կտրված: Իսկ այդ միասնականությունը վտանգավոր է արդեն բոլորի համար, այդ թվում՝ պետության, որովհետև այդպիսի միասնականությամբ պետությունն ինքը կլինի օդից կախված վիճակում:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում