Friday, 26 04 2024
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

ԱՄՆ ԿՀՎ գաղտնազերծած փաստաթղթերը ԱՍԱԼԱ-ի գործունեության մասին

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչությունը գաղտնազերծել է միլիոնավոր փաստաթղթեր, որոնք հրապարակված են գերատեսչության կայքում։ Հսկայական արխիվում մի շարք փաստաթղթեր վերաբերում են Հայաստանին, հայերին, Սփյուռքում գործունեություն ծավալած հայկական խմբավորումներին, այդ թվում՝ ԱՍԱԼԱ-ի գործունեությանը։ Զեկույցը թվագրված է 1983թ. դեկտեբերի 20-ով։

«ԱՍԱԼԱ. Պահպանող միջազգային վտանգ» անունը կրող փաստաթղթում խմբավորումը համարվում է «ահաբեկչական»։ Զեկույցում մանրամասնորեն ներկայացված են խմբավորման անդամների կողմից 1975-1983թթ. իրականացված հարձակումները։ ԿՀՎ-ն անդրադարձ է կատարել նաև ԱՍԱԼԱ-ի միջազգային կապերին։ Զեկույցի համաձայն՝ խմբավորման անդամները կապեր ունեն իտալական «Կարմիր բրիգադների», պաղեստինյան խմբավորումների, բասկյան ԷՏԱ-ի, Քրդական աշխատավորական կուսակցության և Սիրիայի ղեկավարության, Լիբիայի հետ։

«Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակը (ԱՍԱԼԱ) չնայած հիմնականում գործում է թուրքերի դեմ, այնուամենայնիվ, վտանգ է ներկայացնում նաև ԱՄՆ քաղաքականությանը»,- ասվում է զեկույցում։

ԱՍԱԼԱ-ն փաստաթղթում բնութագրվում է որպես «միջազգային ահաբեկչական խմբավորումներից առավել ակտիվը»։

Զեկույցում հիշատակվում է նաև երկրորդ նշանակալի հայկական զինված խումբը՝ JCAG-ը (ՀՑԱԳ՝ Հայոց ցեղասպանության արդարության մարտիկներ): Փաստաթղթի համաձայն՝ կազմակերպությունը կապեր չունի ԱՍԱԼԱ-ի հետ, ԿՀՎ-ն երկու խմբավորումների հարաբերությունները բնութագրում է որպես «մրցակցային»։ Նշվում է նաև, որ ի տարբերություն ԱՍԱԼԱ-ի՝ ՀՑԱԳ-ի մասնակիցները հիմնականում գործողությունների են մասնակցում ընդամենը 1 անգամ՝ հազվադեպ ներգրավվելով երկրորդ կամ երրորդ հարձակմանը:

Զեկույցում նաև նշվում է, որ ԱՍԱԼԱ-ի մարտավարությունը ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվել, խմբավորման «ռազմական թիրախում» 1979թ. սկսած՝ սկսում են հայտնվել նաև «ոչ թուրքական օբյեկտներ», ինչի պատճառով ԱՍԱԼԱ-ն բարդ հարաբերություններ ուներ նմանատիպ այլ խմբերի հետ. ԱՍԱԼԱ-ն անգամ մերժել էր բոլոր այլ խմբերի աջակցությունը, քանի որ դրանք, իրենց հերթին, դեմ էին ոչ թուրքական թիրախների վրա հարձակվելու մարտավարությանը: 1983 թվականին այդ մարտավարությունը մերժելու պատճառով ԱՍԱԼԱ-ից անջատվեցին մի խումբ մարտիկներ, որոնք հայտարարեցին, որ հարձակվելու են բացառապես «ռազմական թիրախների» վրա՝ նկատի ունենալով նաև թուրքական դիվանագիտական ու այլ պետական կառույցները, սակայն ոչ քաղաքացիականներին:

ԿՀՎ-ի ամբողջական զեկույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում