Նաիրիտցիներն այսօր՝ հունվարի 19-ին հերթական բողոքի ակցիան են իրականացնում կառավարության շենքի առջև:
«Երկուշաբթի տեղի է ունենալու կլոր սեղան – հանդիպում, որին հրավիրված կլինեն կառավարության ներկայացուցիչներ, շահագրգիռ կազմակերպությունների և կուսակցությունների ներկայացուցիչներ. քննարկվելու է ներդրումների հարցը»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Արայիկ Հարությունյանը: Նա նաև հավելեց, որ տեղեկություն չունեն, թե բացի Աշոտ Գրիգորյանից ներդրում կատարելու վերաբերյալ ուրիշ հայտ ներկայացվել է կառավարությանը, թե ոչ:
Նաիրիտցիները հանդիպումից ակնկալիքներ ունեն. «Եթե հույսեր չունենայինք, չէինք պայքարի: Մենք առաջարկում ենք թույլ տալ, որպեսզի ներդրումներ կատարվեն և գործարանը առողջացման ծրագրով վերագործարկվի: Պայմաններ կան, կարևորը ցանկությունն է»:
«Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Կարինե Շահվերդյանը նշեց, որ 13 կուսակցություններից ներկայացուցիչներ կմանսակցեն քննարկմանը: «Կան կուսակցություններ, որ նախընտրական փուլում մեզ հանկարծ հիշել են, բայց կան կուսակցություններ էլ անընդհատ մեր կողքին են եղել և օգնել են մեզ»:
Մանրամասները՝ տեսանյութում: