Հունվարի 19-ին Դանիայի խորհրդարանի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության ընդունման վերաբերյալ բանաձև կքննարկվի:
Բանաձևը խորհրդարանի օրակարգ է բերվել «Enhedslisten», «Liberal Alliance» և «Alternativet» կուսակցությունների կողմից՝ Դանիայի հայ համայնքի ջանքերով:
Ինչպես հաղորդում է թուրքական Milliyet պարբերականը, Դանիայի թուրքական կազմակերպությունները լայնամասշտաբ արշավ են սկսել այս նախաձեռնությունը տապալելու նպատակով:
Տեղեկատվության համաձայն՝ Դանիայի խորհրդարանի պատգամավորներին ու լրատվամիջոցներին նամակներ են ուղարկվում, որոնց համաձայն, իբր ոչ թե թուրքերն են կոտորել հայերին, այլ` հակառակը: