Եվրախորհրդարանի քաղաքացիական ազատությունների, արդարադատության եւ ներքին գործերի կոմիտեն հաստատել է Վրաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի չեղարկման համաձայնագիրը, որն ավելի վաղ ընդունել էր Վեհաժողովը և Եվրամիության խորհուրդը։
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, համաձայնագրին կողմ է քվեարկել խորհրդարանական կոմիտեի 42 անդամ, դեմ՝ 2-ը։
Ավելի վաղ Եվրախորհրդարանի կոմիտեի և ԵՄ խորհրդի ներկայացուցիչները նախնական պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ վիզային սահմանափակումների չեղարկման վերաբերյալ համաձայնագիրն ուժի մեջ կմտնի նոր մեխանիզմի գործարկմանը զուգահեռ, որը թույլ կտա ԵՄ-ին դադարեցնել առանց վիզայի ռեժիմի գործողությունը խախտումների դեպքում։