Friday, 26 04 2024
10:45
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների երկրորդ փուլը
10:30
Երազանքն իրականացնելու ճանապարհին
10:15
Նավթի գներն աճել են. 25-04-24
Ապամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդ
Եթե ատամներ ցույց չտանք, Մոսկվան և Բաքուն կհոշոտեն մեզ. միջազգային ուժեր է պետք ներգրավել
Հրաչյա Փոլադյանն իր հավատարմագրերն է հանձնել Ալժիրի նախագահին
Ցեղասպանության ճանաչումը դասեր չտվեց էրդողանին ու Ալիևին. կրկնում են Լոզանի ատելության խոսույթը
Տեղումներ չեն սպասվում
Կրեմլն անտարբեր չէ հայ-թուրքական հաշտեցմանը. Հրվ. Կովկասում իր գոյությանը սպառնացող վտանգ է տեսնում
Համատեղ պայքարի պլան դեռ չկա. «Հրապարակ»
216 հազար դրամ 36 LED լույսի համար. ի՞նչ գնումներ է արել նախագահի աշխատակազմը․ «Ժողովուրդ»
Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ–ում կհանդիպեն ՍԴ դատավորի թեկնածուի հետ․ «Ժողովուրդ»
ԿԳՄՍ նախարարությունում փոփոխություններ են նախապատրաստվում. Լուծարվելու է Սփյուռքի բաժինը. «Հրապարակ»
Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից. «Հրապարակ»
Եռակողմ փաթեթի ճակատագիրը. ինչու՞ է լռում Երեւանը
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից

Ամեն դպրոց կրթության բովանդակության իր հավակնությունը պետք է ունենա. Լևոն Մկրտչյան

Հայաստանի կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է դպրոցների զարգացման ծրագրերի մեթոդաբանության մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի խորհրդակցությունը, որը վարել է ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը: Խորհրդակցությունը ներկա են եղել ԿԳ նախարարի տեղակալ Դավիթ Սահակյանը, ԱԺ կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդությաÕ ¶ հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, պատգամավոր Ռ. Մուրադյանը, ԿԳՆ հանրակրթության վարչության պետը, ԿԱԻ-ի ԿԳՆ ԾԻԳ-ի ներկայացուցիչները և աշխատանքային խմբում ընդգրկված դպրոցների տնօրենները: Այս մասին տեղեկացրին ՀՀ կրթության և գիտության նախարարության հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:

Նշենք, որ աշխատանքային խումբը ձևաորվել է ԿԳ նախարարի հրամանով՝ ի կատարումն ՀՀ կառավարության 2016 թվականի հոկտեմբերի 18-ի N 1060 Ա որոշմաբ հաստատված ծրագրի: Աշխատանքային խմբին հանձնարարված է վեցամսյա ժամկետում մշակել դպրոցների զարգացման մեթոդաբանություն: Ներկայացնելով դպրոցների զարգացման մեթոդական մոտեցումների կարևորությունը՝ ԿԳ նախարարը նշել է, որ Հայաստանի 1380 դպրոցներից յուրաքանչյուրը պետք է ունենա իր առանձին զարգացման ծրագիրը: «Յուրաքանչյուր դպրոց պետք է ունենա իր զարգացման ծրագիրը, որը բովանդակային առումով կներկայացնի տվյալ դպրոցի հետագա զարգացումը, ինչպես նաև կներառի դպրոցի հեռանկարը, շինարարական և նորոգման խնդիրները: Զարգացման ծրագիրը պետք է բխի կոնկրետ իրավիճակից և շատ հնարավոր է, որ այսօրվա զարգացման ծրագիրը մի քանի տարի անց տվյալ հաստատության պահանջները այլևս չբավարարի: Յուրաքանչյուր դպրոց իր զարգացման ծրագրով պետք է հնարավորություն ունենա անընդհատ մեծացնել իր զարգացման նշաձողը: Մեր խնդիրն է օգնել դպրոցին՝ նրան առաջարկելով այնպիսի մեթոդաբանություն, որտեղ ամեն տնօրեն կկարողանա իր դպրոցի զարգացման առաջնահերթությունը ձևակերպել»,- նշել է ԿÔ ³ նախարարը՝ հավելելով, որ դպրոցների զարգացման մեթոդաբանություն մշակելու անհրաժեշտությունն առաջացել է ավագ դպրոցների զարգացման ծրագրերի ուսումնասիրությունից: Գործող օրենսդրությունը պահանջերով յուրաքանչյուր դպրոցի տնօրեն ընտրվում է մրցույթով, որին մասնակցելու կարևոր պահանջներից մեկն էլ զարգացման ծրագրի ներկայացումն է: Կատարված ուսումնասիրությունը սակայն ցույց է տվել, որ զարգացման ծրագրերը հիմնականում կրկնում են միմյանց, շատ դեպքերում փոխված է միայն դպրոցի անվանումն ու գտնվելու վայրը: «Մեր խնդիրն է հստակեցնել և որոշակիացնել, թե ինչ բաղադրիչներից է կազմված լինելու զարգացման ծրագիրը: Ամեն դպրոց կրթության բովանդակության իր ամբիցիան՝ ձգտումն ու հավակնությունը պետք է ունենա և դա պետք է ձևակերպված լինի այդ ծրագրում»,-նշել է նախարար Մկրտչյանը:

Խորհրդակցության ընթացքում Երևանի թիվ 198 ավագ դպրոցի տնօրեն Արտաշես Թորասյանը ներկայացրել է «Դպրոց կենտրոնների միության» կողմից մոտ երկու տարի առաջ մշակված դպրոցների զարգացման ծրագրի ուղղեցույցը, որը կարող է հիմք ընդունվել մեթոդաբանության հետագա մշակման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում