«Եթե օրենքով է թուրքական մթերք ներմուծվում, չենք կարող արգելել»,- այս մասին այսօր՝ դեկտեմբերի 1-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը:
Անդրադառնալով գյուղացիական տնտեսություններին պետբյուջեից սուբսիդավորվող պարարտանյութի մատակարարման հարցում բացահայտումներին՝ նախարարը նշեց. «Ես գնահատողը և վերլուծողը չեմ: 2016-ին եղել է մրցույթ, նախորդ տարիների համար սահմանված է եղել կարգ: Իմ տրամադրվածությունն այն է, որ այսուհետ շուկան բացենք, պարարտանյութի սուբսիդավորում չանենք, ով ուզում է՝ թող բերի: Բայց մենք հիմա բանակցում ենք բոլոր ցանկացողների հետ, հասկանալու համար, թե գնային ինչ ազդեցություն կտա այդ քայլը: Ֆերմերի համար չպետք է թանկանա պարարտանյութը: Այնպիսի մեխանիզմ կմշակենք, որ ամեն ինչ լինի թափանցիկ ու հասցեական»:
Ի. Առաքելյանը հավելեց, որ ժամանակ չունի հարցնելու, թե ինչու է նախկինում առանց մրցույթի իրականացվել սուբսիդավորումը:
«Ես դեմ չեմ հարստացմանը, բոլորը պետք է հաստատնան, բայց ամեն ինչ պետք է լինի օրենքի սահմաններում և թափանցիկ»,- ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում: