ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամը խոստացել է Իսլամաբադին, որ կօգնի լուծել բոլոր խնդիրները և հայտարարել է պակիստանցիների հանդեպ համակրանքի մասին, հաղորդում է Reuters գործակալությունը։
«Ես պատրաստ եմ և մտադիր եմ խաղալ ցանկացած դեր, որի մասին ինձ կխնդրեք, որպեսզի օգնեմ ձեզ գտնել կուտակված խնդիրների լուծում։ Դա պատիվ է ինձ համար, և անձամբ կզբաղվեմ այդ հարցով։ Զանգահարե՛ք ինձ ցանկացած պահի։ Դուք հիանալի հեղինակություն ունեք, հիանալի տղա եք և շատ լավ եք կատարում ձեր աշխատանքը։ Հույս ունեմ, որ շուտով կհանդիպեմ ձեր հետ»,-ասել է Թրամփը Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Թրամփի խոսքով՝ Պակիստանը զարմանալի հնարավորությունների երկիր է, իսկ պակիստանցիները աշխարհի ամենախելացի ժողովուրդներից մեկն են։ Թրամփի հայտարարությունն առաջացրել է շատերի զարմանքը, քանի որ նախընտրական քարոզարշավի ժամանակ նա Պակիստանն անվանել էր աշխարհի ամենավտնագավոր երկրներից մեկը, որին կարող է զսպել միայն Հնդկաստանը։