Roberto Cavalli իտալական նորաձևության տունը ներկայացրել է օծանելիքների նոր հավաքածու։
Ապրանքանիշի ներկայացուցիչների խոսքով՝ բույրերը նախատեսված են ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց համար։ Հավաքածուն ներառում է 6 պարֆյում, հաղորդում է Luxurylaunches-ը։
Օծանելիքի պատրաստման համար օգտագործվել են մեղրի, վանիլի, տանձի, զաֆրանի նոտաներ։ Պարֆյումը հնարավոր է ձեռք բերել 270 ԱՄՆ դոլարով։