Friday, 26 04 2024
Կոռուպցիայի մեջ մեղադրվող ՌԴ ՊՆ փոխնախարարի առանձնատունը
00:45
Քննարկվել են Հայաստան-ԵՄ-ԱՄՆ պայմանավորվածություններին վերաբերող հարցեր
Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Աննա Հակոբյանին վիրավորելու գործով քրեական վարույթ է նախաձեռնվել
Ալիևին դեռ զսպում են, անզուսպ է 5-րդ շարասյունը. «Նոյեմբերի 9»-ի շահառուները ակտիվացել են
Ալիևը փոքր զիջման գնաց Արևմուտքի ճնշմամբ. սա է քիչ թե շատ արդյունավետ սահմանազատման միակ միջոցը
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Գագիկ Ծառուկյանն ասել է վերադարձի պայմանը

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախկին նախագահ Ծառուկյանն այսօր անձամբ պատասխանել է քաղաքականություն իր վերադարձի մասին լրագրողների հարցերին՝ ըստ էության պահպանելով այն անորոշությունը, որ կար մամուլի հրապարակումներում:

Ծառուկյանը փաստորեն առնվազն չի հերքել իր վերադարձի մասին տեղեկությունները, որ մամուլում շրջանառվում են երկար ժամանակ: Ավելին՝ Ծառուկյանն իր որոշ հայտարարություններով ըստ էության խորացրել է ինտրիգը՝ հայտարարելով, որ ինքը ներողամիտ մարդ է, նենգ չէ, և բոլոր գործիչները թող իմանան այդ մասին:

Ո՞ւմ է ներում Գագիկ Ծառուկյանը, ո՞ւմ է հայտնում իր ներողամտության մասին: Իհարկե, այս պոտենցիալ գործիչների շրջանակը շատ մեծ է, քանի որ 2015 թվականի փետրվարին Գագիկ Ծառուկյանին ըստ էության բոլորը լքեցին՝ սկսած նրան հայկական Իվանիշվիլի հռչակած առաջին նախագահից, մինչև նրա քաղաքական հաջողություններով ուրախացող երկրորդ նախագահը, որոնք մատը մատին չխփեցին, երբ Սերժ Սարգսյանը Ծառուկյանի համար ըստ էության վիրավորական, անհարգալից կերպով նրան հեռացնում էր քաղաքականությունից: Իրենց քաղաքական ապագան Ծառուկյանի հաշվին և Ծառուկյանի կողքին կառուցողներից և ոչ մեկը փորձ իսկ չարեց նրա թիկունքին կանգնելու:

Մյուս կողմից՝ Ծառուկյանի ներողամտության կարիքն ունեն նաև այն հանրապետականները, որոնք ՀՀԿ-ում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթից հետո նրան «բամփում» էին և դիմում այն մականունով, որը մինչև 2015 թվականի փետրվար արգելել էր կիրառել Սերժ Սարգսյանը: Այսինքն՝ այդ շրջանակը սկսում է Ծառուկյանի խնամի Հովիկ Աբրահամյանից մինչև երիտհանրապետականները:

Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նրա հետ խնդիրները Գագիկ Ծառուկյանը կարծես թե պարզել է շատ վաղուց, և դրա մասին վկայում են այն ջերմ հարաբերությունները, որով Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանը մասնակցել են մի շարք հանրային միջոցառումների, մինչև անգամ Ռիոյի օլիմպիադայի Հայաստանի համար ոսկե ակնթարթներին:

Եվ այս տեսանկյունից պետք է ենթադրել, որ ներողամտության մասին խոսքերում Ծառուկյանը Սերժ Սարգսյանին նկատի չուներ: Եվ ուրեմն այս տեսանկյունից խնդրի ենթատեքստում թաքնված կոդերը կարծես թե վկայում են, որ Ծառուկյանի վերադարձը եթե տեղի ունենա, ապա կարող է տեղի ունենալ այն կոնտեքստում, որը ենթադրելու է նրա գործունեություն կամ քաղաքական գործոնի դրսևորում այն շրջանակների դեմ, որոնք մնում են Ծառուկյանի «ներողամտության» հասցեատիրոջ կարգավիճակում:

Թե հատկապես որ «հասցեն» կթիրախավորի Ծառուկյանն իր վերադարձի դեպքում՝ դեռևս մնում է ինտրիգ, սակայն պոտենցիալ տեսանկյունից նա կարող է թիրախավորել ոչ միայն ցանկացած հասցե, այլև ըստ էության միանգամից շատ հասցեներ և նույնիսկ բոլորը:

Այստեղ ներկայումս էականը այն է, որ Ծառուկյանը փաստորեն ակնարկել է, որ իր վերադարձի պարագայում հասցեների ցանկում այլևս չի լինելու Բաղրամյան 26-ը: Առավել ևս, որ Ծառուկյանը սատարել է այդ հասցեից նշանակված վարչապետ Կարեն Կարապետյանին:

 

Լուսանկարը՝  Photolure-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում