Արդեն ավելի քան 12 տարի է չի լուծվում Ամիրյան փողոցի բնակիչների բնակարանի հարցը, անօթևան են մնացել 23 ընտանիք: Դիմել են դատարաններ, քաղաքապետարան, նախորդ վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
«Մեզ մի բարի դատապաշտպան ասաց, որ խորհուրդ չի տա դիմել դատարան: Նա ասաց, որ բոլոր դատարաններին, մինչև անգամ Վարչական դատարանին զգուշացված է, որ այս շենքի, այս կառույցի գործով դատարան դիմողներին դրական պատասխան չտան: 12 տարի է դռներ ծեծելով ոչ մի արդյունքի չենք հասնում»:
Մանրամասները՝ տեսանյութում: