Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիական ազատ բանակը (ՍԱԲ) Թուրքիայի աջակցության շնորհիվ մեծ հաջողություններ է գրանցել «Եփրատի վահան» ռազմական գործողության ժամանակ։ Այդ մասին լրատվամիջոցին հայտնել է ՍԱԲ-ի դիվիզայի հրամանատար Սուլթան Մուրդա Շիհլին։
Նրա խոսքերով՝ «Եփրատի վահան» գործողության շրջանակներում ՍԱԲ-ի շարքերը համալրվել են նոր մարտիկներով, և նրա թվակազմը եռապատկվել է. «Եթե գործողության սկզբում ՍԱԲ-ի մարտիկների թիվը կազմում էր 1000 մարդ, ապա այժմ այն հասել է մոտ 3000-ի։ Մենք վստահորեն շարժվում ենք դեպի մեր առջև դրած նպատակ։ Մեզ չեն կարող խանգարել ո՛չ ԴԱԻՇ-ը, ո՛չ PYD-ը, քանի որ մենք հավատում ենք մեր ուժերին։ Բնականաբար մենք այդ ամենի համար պարտական ենք Թուրքիային»։