«Սև ոսկին» շարունակում է էժանանալ Իրանի նավթաարդյունահանման հարցերով նախարար Բիժան Զանգանեի այն հայտարարությունների ֆոնին, թե երկիրը մտադիր է 2019 թվականին հասնել 4 մլն բարել հումքի արդյունահանման մակարդակի։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Brent տեսակի հյուսիսծովյան նավթային խառնուրդի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 1.15 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 51.35 դոլարի։ WTI ամերիկյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների գինը նվազել է 1.19 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 49.75 դոլարի։
Համաձայն նախարարի հայտարարության՝ 2020 թվականին Իրանի նավթաարդյունաբերության մակարդակը պետք է հասնի 4.28 մլն բարել ցուցանիշի։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ ակնկալում է նոյեմբերին նավթի արդյունահանման սառեցման մասին ՕՊԵԿ-ի համաձայնությունը։