Հոգեբանների միջազգային խումբը պարզել է, թե որ օրերն են մարդկանց համար երջանիկ, հայտնում է gogetnews.info-ն:
Արժե նշել, որ յուրաքանչյուր մարդու մոտ լավ օրվա հասկացությունը անհատական է: Սակայն հարցման միջոցով կատարված հետազոտության արդյունքների ընդհանրացումից պարզվել է, որ հաջող օրերում բազմաթիվ նմանություններ կան:
Հարցումը կատարվել է տարբեր երկրներում: Պատասխանողների մեծ մասը լավ օրվա հասկացողության մեջ լավ տրամադրություն և գործերում հաջողություն են հասկացել: Ցանկում տեղ է գտել նաև անցկացված օրվան ուղեկցած հանգիստը: Հարցվածների մոտ կեսը վստահ է եղել, որ եթե օրն անցել է առանց էքսցեսների, ապա այն կարելի է հաջող համարել:
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ մարդկանց համար հաջող օր է այն օրը, որում արդարացրել են սպասելիքները: